Իսկ անձամբ ես, թքաց ունեմ, ինչ ուզում ա լինի, գիժ թե գիտակից` իրան քֆուր ա հասնում միշտ ու ոչ միայն... Ձև չկա, ինքը հաստատ իրա պատիժը կստանա ու պատժողը չի նայի, թե ինքը ով ա:
Բայց ցավոք, դա արդեն ոչ մի բան չի փոխի....
Իհարկե այդ արարքը աննորմալ է հետևաբար ուղեղն էլ, որ դրդել է նման արարքի աննորմալ է։ Պարզապես իմ ասածս այն է, որ նրանք այնպիսի հիվանդներ չեն, որ ուզեն չուզեն պիտի անեն։ Նրանք ուզում են, պլանավորում են ու անում։ Իհարկե չեմ բացառում նաև հոգեկան հիվանդության պատճառով կատարված արարքները։
Այ եթե ծանոթանաս այս մարդկանց կենսագրություններին, ասածս ավելի պարզ կդառնա։
http://izrus.co.il/obshie_novosti/ne...-25/18627.html
http://censor.net.ua/go/offer/ResourceID/138597.html
Ու էլի սենց տարբեր ոչ հոգեկան հիվանդ մարդիկ....
Ի դեպ, Ռուսաստանում քննարկվում է հնարավոր պատիժ մանկապիղծների համար՝ կտրում, կամ ավելի ճիշտ՝ կրտում։ Կարծում եմ վատ տարբերակ չէ, թեև գիտակցում եմ, որ խնդրի լուծում էլ չի։
http://newsforums.bbc.co.uk/ws/ru/th...rt=15&tstart=0
Բայց եթե պլանավորում են, ապա չեն պլանավորու՞մ, թե իրենց հետ ինչ կարա լինի...
կբռնվեն, չեն բռնվի.. էդ սաղ պետք ա պլանավորող մարդու մտքով անցնի: Էհ, չգիտեմ:
Կտրումը` լուծում չի, ու ըստ իս, երբեք լուծում չի էլ լինի: Մյուս կողմից` իչնքան էլ կտրեն-կտրտեն, մեկա գաղութում իրանց կյանքին վերջ ա տրվելու, ու միշտ էլ տրվել է.... իսկ փաստը էն ա, որ նման դեպքերը չեն քչացել:
Jarre (29.11.2009)
Ոչ ես ձեր հետ համաձայն չեմ, գոյություն ունի հոգեկան հիվանդության երկու տեսակ, երբ մարդ անգիտակից է անում ինչ-որ անում է, իսկ մյուսը այսպես կոչված արթուն հոգեկան հիվանդներն են, որոնք տարիների ընթացքում իրենց մեջ են հավաքել այդ բացասական էներգիան, որը ոչ մի ձև չկարանալով դուրս հանել իրենց մեջից ,այն ուղղում են ուրիշների վրա: Օրինակ մարդ եթե իր մեջ է պահում զայրույթը երկար դա հանգեցնում է վատ հետևանքների:
Իրոք "Հաղթանակ" զբոսայգում կատարված դեպքը սարսափելի է իր բնույթով: Ես հեռակա կարգով ճանաչում եմ այդ 8-ամյա աղջկա ընտանիքին, նրանք իմ ընկերներից մեկի հարևաններն են: Նշեմ ,որ աղջկան տուն գնալու ճանապարհից շեղել է մի օտարերկրացի,ասելով,որ փնտրւմ է մորաքրոջ տունը,այնուհետև նրան տարել զբոսայգի և վախեցրել, որ կսպանի:Նաև նշեմ ,որ ինչպես բժիշկներն են ասում դա եղել է մասսայական բռնաբարություն:Իսկ ինչ վերաբերում է աղջկա առողջությանը,ասեմ,նա գիտակից վիճակում է այժմ, այս ամենը ինքն է անձամբ պատմել ծնողներին,թեև գտնվում է հիվանդանոցում շատ լուրջ առողջական խնդիրներով:Իմ կարծիքով այդպիսի մարդկանց պետք է մասսայականորեն գնդակահարել,նրանք իրավունք չունեն ապրել:
Խո՞ւմբ է գործել::Նաև նշեմ ,որ ինչպես բժիշկներն են ասում դա եղել է մասսայական բռնաբարություն:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
խումբ որպես այդպիսին հաստատ չեմ կարող ասել ,բայց հստակ գիտեմ,որ 5-6 հոգուց է բաղկացած եղել այդ <խումբը>:
«Հայոց Աշխարհ». Ինչպե՞ս կվարվի հասարակությունը պեդոֆիլների հետ
Իդեալական տարբերակ կլիներ նրանց բուժելը: Եթե արտասովոր պահվածքը սեռական հակման խանգարման հետեւանք է, ապա հարկ կլինի բուժել դժվարությամբ, տեւականորեն: Եթե դա շիզոֆրենիայի կամ հոգեկան այլ խանգարումների շրջանակներում դրսեւորված սինդրոմ է, ապա պետք է բուժել հիմնական հիվանդությունը:
Սակայն դրան խանգարում է նախեւառաջ հասարակության անմարդկային կամ պարզապես անտարբեր վերաբերմունքը հոգեկան խանգարումներով տառապողների նկատմամբ: Նրանցից վախենում են, իսկ վախը ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Հիվանդներն էլ իրենց հերթին վախենում են գնալ բուժվելու: Վախենում են հոգեբույժներից: Դեղորայքը չափազանց թանկ է: Բժշկի մոտ ընդունելության գնալ վճռելն էլ՝ դժվար. շրջանային պոլիկլինիկայում դուք հոգեբույժ չեք գտնի, իսկ մարդը, որպես կանոն, դիսպանսեր չի գնում:
Այսօր որոշ երկրներում առաջարկում են պեդոֆիլներին ենթարկել քիմիական ամորձատման: Գաղափարն այդ բնավ նոր չէ, այլ արդեն մոտ հարյուր տարեկան: Միայն թե՝ նախկինում դա անում էին կացնով: Այժմ որոշել են գործել մարդասիրաբար, հաբերով:
Սակայն մասնագետների մեծամասնությունը թերահավատությամբ է վերաբերվում այդ գաղափարին: Սեքսուալ արտառոց պահվածքը սեռական խնդիրներ ունեցող մարդկանց պարագայում փոխհատուցման ձեւ է: Որքան խորն են այդ խնդիրները, այնքան ավելի «արմատական» փոխհատուցում է պահանջվում: Իսկ ցանկացած տեսակի ամորձատումը խորացնում է սեռական խնդիրները:
Կարծում ենք, պեդոֆիլների նկատմամբ անհրաժեշտ է ամենախիստ միջոցներ ձեռնարկել: Միաժամանակ փնտրել նրանց բուժման մեթոդները: Դեղորայքային ամորձատումը եւ այլն, լոկ կիսատ-պռատ միջոցներ են: Քանզի հոգեբանորեն նրանց գլխում մնում է ցանկությունը:
Կարելի է, օրինակ, փոխ առնել ԱՄՆ որոշ նահանգների փորձը. երրորդ ծանր հանցանքից հետո մարդն ինքնըստինքյան ցմահ զրկվում է ազատությունից: Երկրորդ՝ նման մարդկանց ոչ մի դեպքում չի կարելի վաղաժամկետ ազատել բանտից:
Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան
Ժողովուրդ, լսել եմ պարսիկներ են եղել...... էտ ճիշտ ա?
Նշանակումա որ, եթե հոգեկան ինչ որ աննորմալ/անմեղսունակ/ վիճակում է գտնվել արարքը կատարելու պահին, ապա պատասխանատվության չեն ենթարկի, կուղարկեն բուժվելու, բայց դրանց նմաններին ի՞նչ բուժում, դրանց վառելն էլ քիչ է, Հայաստանում չկան այնպիսի օրենքներ որոնք կորակեն այդպիսի անմարդկային արարքներն ու պատասխանատվություն կսահմանեն:
Օրենքի բացն է, որով լավ կանեն զբաղվեն պարոնները, որոնք պարապ նստած են աթոռներին:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Օրենք լինի թե չլինի, մեկ ա՝ իրանց պատիժը ու պատժամիջոցները` Հենց գաղութում էն որոշվելու…
Իսկ էդ մանյակների համար, հաստատ ավելի "հաճելի կլինի" Մահապատժի օրենքը... քանի որ, գաղութուն իրանց մնաններին նենց էն պատժում ու ստորացնում, որ հաճախ դրանք ինքնասպան են լինում:
Կարծում եմ, որ հենց այդ "գաղութի օրենքներով" պատիժներին են իրանք արժանի:
Մահապատիժը` քիչ ա դրանց համար :
Արևհատիկ (03.12.2009)
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 04.12.2009, 18:27: Պատճառ: ...
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ