Քաղաքում գործում են՝ Interactive TV և Eurocable օպերատորները. նախ ասեմ որ ինչ վերաբերվում է 6000 դրամով 72 ալիք նայելուն, ապա իմ անձնական կարծիքով այն շատ թանկ է, և երկրորդ ու ամենակարևորը այն է որ արբանյակային հեոուստատոսությունը ինքնին շատ գրավիչ, հետաքրքիր ու բազմազան աշխարհ է և ինձ ավելի հետաքրքիր է անձամբ այդ ամենին տիրապետել փորձել ու ըմբռնել ինքս ու նայել ավելի էժան ու ինչ ես եմ ցանկանում քան ինձ առաջարկում են ուրիշները, իսկ ընդհանրապես շարինգի գաղափարը էնտուզիաստների մոտ առաջացավ այն պատճառով, որ հեռուստատեսությունը պետքէ լինի բոլորի համար հասանելի և շատ էժան, ինչի հետ ես լիովին համաձայն եմ: Իհարկե շարինգի մեխանիզմը չի կարող հավերժ լինել, դա ևս մեկ անգամ ապացուցվեց վերջերս, երբ բոլոր շարինգ սեռվերների վրա փակվեց Sky Italia փաթեթը, որը կոդավորված է Videoguard-ով, քանի որ ավելացվել էր ևս մեկ միջանկյալ կոդ, իհարկե հիմա նորից գործում է, բայց սա ևս մեկ անգամ ապացուցեց որ այս բնագավառում բավական հետաքրքիր առաջխաղացումներ կլինեն առաջիկայում:
Էջանիշներ