Jarre-ի խոսքերից
Ցավոք սա շատ խաբուսիկ է։ Հիմնականում խանդի պատճառը, ոչ թե դիմացինին չկորցնելն է, այլ էգոիզմը։
Երբ ասում ենք. «վախենում եմ նրան կորցնել», դա ենթադրում է, որ մենք շատ ենք սիրում մեկին և իրեն սիրելով չենք ուզում կորցնել։ Բայց եթե խանդը առաջանար սիրուց մղվաթ, կամ՝ դիմացինին չկոորցնելու վախից, ապա դրան հաջորդած քայլերը կծառայեին հենց դիմացինի շահերին։ Բայց ինչպես փորձն է ցույց տալիս, խանդի դրսևորման 99% դեպքերում սահմանափակվում է դիմացինի ազատությունը և նրան պատճառում է ցավ։ Ուստի այսպիսի խանդի մեջ շատ դժվար է տեսնել սեր կամ նվիրվածություն։
Իսկ խանդի հիմնական պատճառը դա ինքնասիրության չհավասարակշռված դրսևորումն է, անձնական կամքը ուրիշներին պարտադրելու ցանկությունը, թուլությունը քողարկելու միջոց....
Էջանիշներ