Նախ բերենք ասենք ինչ է խանդը: Խանդը դա ավելի շատ ինչ որ բան կորցնելու վախն է: Իսկ ի՞նչն ենք մենք վախենում կորցնել: Այն ինչ սիրում ենք, այն ինչը թանկ է մեր համար ու համարվում է մեր կյանքի մի հատվածը: Եթե ինչ - որ մարդ չի վախենում, ինչ- որ բան կորցնել, կարելի է արդյո՞ք ասել, որ մարդը սիրում է այդ: Իհարկե ոչ: Ուրեմն խանդը էդքան էլ վատը չէ, ինչու՞ չխանդել եթե սիրում ես, եթե համարում ես, որ այդ անձի կամ իրի կորուստը քո կյանքի հատվածի, հնարավոր է նաև քո ամբողջ կյանքի կորուստն է: Իհարկե սա չի վերաբերում մոլի խանդին, բայց ախր խանդը ենթադրում է ուշադրություն, իսկ առանց ուշադրության ձեզնից ո՞վ կարող է սիրել ու սիրված լինել: Անհասկանալի է նաև ձեր բացասաբար վերաբերմունքը: Նախ ես չեմ հավատում, որ այսպես ասած “չխանդողները” չեն խանդել: Մարդիկ խանդում են նույնիսկ ամենամանր բանին` երբ ձեզնից ինչ- որ թանկ իր են ուզում /մտածեք արդյոք ձեր զգեստը, օծանելիքը, հեռախոսը, ժամացույցը և այլն/ ինչ որ մեկին տալուց երբեմն վախ չեք զգացել, որ այդ մարդը կփչացնի, ճիշտ չի օգտագործի՞: Սրան նման է նաև անձի հանդեպ խանդը: Այնուամենայնիվ, ամեն բան ինչպես խանդը չափի մեջ է գեղեցիկ, բայց իմ կարծիքով խանդը միջանձնային հարաբերությունների կարևոր գործոն է ու դա թեև մեծ մասդ ցույց չեք տա, բայց բոլորդ էլ ցանկանում եք գոնե մի փոքր:
Չմոռանանք նաև որ սիրահարվածությունը ինչ որ սեփականության ցանկություն ա պարունակում:
Սա իմ կարծիքն է
Էջանիշներ