Խանդը հո մի տեսակի չի լինում
Ստեղ կան տեսակները:
Ավելի ճիշտ երկու տեսակ են լինում, իսկ իմ տված սայթում ուղղակի մեկնաբանություններ են..![]()
Խանդը հո մի տեսակի չի լինում
Ստեղ կան տեսակները:
Ավելի ճիշտ երկու տեսակ են լինում, իսկ իմ տված սայթում ուղղակի մեկնաբանություններ են..![]()
Վերջին խմբագրող՝ VisTolog: 26.11.2009, 21:04:
Իսկ հետաքրիրա էս թեմայում քննարկում կատարողներից քանի՞սդ եք սիրել և ոչ թե հրապուրվել:Որովհետև առանց սիրելու չեն խանդում, այ իմանամ, որ սկսեմ շարունակել
քանի չես սիրել, չես խանդել դրա մասին խոսելը ու խորհուրդներ տալը շատ հեշտա
![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
խանդում եմ, շատ ու գիտեմ ինչու, բայց չգիտեմ ինչպես ազատվեմ դրանից
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
մի քանի անգամ կարդացի ու տենց էլ գրածդ չհասկացա
Բայց լավ սենց աելի պարզ գրեմ, թեկուզ էլ գիտեի, թե տեղ չկա պարզեցնելու...
Մարդը, եթե չի սիրել, չի կարա խանդ զգացմունքի մասին պատկերացում ունենա, հենց միայն կարդալով ու իրեն պատմելով: Ինչպես որ, օրինակ մինչև չմայրանաս չես զգա մայր լինելու բերկրանքը, ինչքան էլ որ դրա մասին խոսվումա ու դու կողքից գիտես, թե հասկանում ես խոսքը ինչի մասինա
Ասածս դա էր
Կա մի ուրիշ բան ևս, խանդ որը արդեն զգում ենք այլ մարդկանց նկատմամբ` մայր, քույր, եղբայր և այլն, բայց ինքանով ես հասկացա թեման կոնկրետ սիրո հողի վրա հիմնված խանդի մասին էր![]()
Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 26.11.2009, 21:27:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Արևհատիկ (27.11.2009)
Ժողովուրդ ջան, էս պահին, երբ ես խոսում եմ խանդի մասին, մի կողմ եմ դնում մնացածաբոլոր տիպի խանդերը, ու ուզում եմ քննարկել «սիրելու խանդը»: Հնարավոր ա, որ մի քիչ շատ բաներ եմ ասում, որոշ բաներ չհասկանալով, բայց իմ ուզածն էլ հենց էնա, որ կհասկանամ, թե ինչի են խանդում: Կարամ նորմալ , թեթևակի խանդն էլ մի կողմ դնեմ, հիվանդագին խանդի մասին խոսանք լավ:
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...
Նախ բերենք ասենք ինչ է խանդը: Խանդը դա ավելի շատ ինչ որ բան կորցնելու վախն է: Իսկ ի՞նչն ենք մենք վախենում կորցնել: Այն ինչ սիրում ենք, այն ինչը թանկ է մեր համար ու համարվում է մեր կյանքի մի հատվածը: Եթե ինչ - որ մարդ չի վախենում, ինչ- որ բան կորցնել, կարելի է արդյո՞ք ասել, որ մարդը սիրում է այդ: Իհարկե ոչ: Ուրեմն խանդը էդքան էլ վատը չէ, ինչու՞ չխանդել եթե սիրում ես, եթե համարում ես, որ այդ անձի կամ իրի կորուստը քո կյանքի հատվածի, հնարավոր է նաև քո ամբողջ կյանքի կորուստն է: Իհարկե սա չի վերաբերում մոլի խանդին, բայց ախր խանդը ենթադրում է ուշադրություն, իսկ առանց ուշադրության ձեզնից ո՞վ կարող է սիրել ու սիրված լինել: Անհասկանալի է նաև ձեր բացասաբար վերաբերմունքը: Նախ ես չեմ հավատում, որ այսպես ասած “չխանդողները” չեն խանդել: Մարդիկ խանդում են նույնիսկ ամենամանր բանին` երբ ձեզնից ինչ- որ թանկ իր են ուզում /մտածեք արդյոք ձեր զգեստը, օծանելիքը, հեռախոսը, ժամացույցը և այլն/ ինչ որ մեկին տալուց երբեմն վախ չեք զգացել, որ այդ մարդը կփչացնի, ճիշտ չի օգտագործի՞: Սրան նման է նաև անձի հանդեպ խանդը: Այնուամենայնիվ, ամեն բան ինչպես խանդը չափի մեջ է գեղեցիկ, բայց իմ կարծիքով խանդը միջանձնային հարաբերությունների կարևոր գործոն է ու դա թեև մեծ մասդ ցույց չեք տա, բայց բոլորդ էլ ցանկանում եք գոնե մի փոքր:
Չմոռանանք նաև որ սիրահարվածությունը ինչ որ սեփականության ցանկություն ա պարունակում:
Սա իմ կարծիքն է
Վերջին խմբագրող՝ Դատարկություն: 26.11.2009, 21:48:
Իմ կարծիքով չափավոր խանդը շատ հաճելի բան է, քանի որ այդ պահին զգում ես, որ այդ մարդու համար թանկ ես դու, իսկ երբ խանդը անցնում է իր չափերը, իհարկե, այն տհաճ է: Հիվանդագին խանդով տառապող մարդիկ, կարծում եմ, շատ անինքնավստահ են սեփական անձի նկատմամբ…
Ես ինքս նման բան դեռ չեմ ապրել, ոնց որ Լուսաբերը ասաց դրա համար պետկ է սիրել, այլ ոչ թե սիրահարված լինել, բայց ինձ թվում է, որ ես էլ շատ խանդոտ կլինեմ…![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ