User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Գրենք հայերեն ամենուր

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ուշադրություն Գրենք հայերեն ամենուր

    Իր ստեղծման օրվանից Ակումբի գլխավոր նպատակներից մեկը ինտերնետում հայերեն միջավայրի ստեղծումն է։ Իզուր չեն մեր ադմինի՝ Chuk - ի խոսքերը «Քայլ առ քայլ դեպի հայատառ ինտերնետ» ։

    Մենք հավատարիմ ենք մնում մեր սկզբունքներին և մեր ընկերների (artak.dar.am , Արշակ , Intel , Network.am , Arnix , Artgeo, www.101.am ) հետ միասին անում ենք ամենը Ձեր ինտերնետում անցկացրած ժամանակը հայերեն, ընդ որում հարմարավետ ու հեշտ դարձնելու համար։ Մեր նպատակին հասնելու համար ամենաանհրաժեշտ պայմանը հայերեն մուտքագրելու հնարավորությունն է։ Մենք արդեն Ձեզ ներկայացրել ենք մի քանի տարբերակ հայերեն մուտքագրելու համար (Ինչպե՞ս գրել հայերեն և Տրանսլիտի ձևափոխիչ): Շատերն են օգտվում և կօգտվեն այս տարբերակներից, չնայած այն հանգամանքին, որ նրանք զուրկ չեն թերություններից։

    Այժմ ներկայացնում ենք հայերեն մուտքագրելու մեկ այլ միջոց, որը տրանսլիտի կատարելագործված և ավելի հարմար տարբերակն է։ http://hayeren.am/։ Այս տարբերակը հիմնված է JavaScript - ի վրա և Ձեզ հնարավորություն է տալիս մուտքագրելով անգլերեն տառերը միանգամից տեսնել հայերենը, առանց որևէ կողմնակի ծրագրային ապահովման։ Ամեն ինչ շատ հեշտ ու պարզ է։ Ստեղնաշարի դասավորությունը համապատասխանում է անգլերենին։

    Առայժմ այս տարբերակը փորձնական փուլում է, և այդ պատճառով խնդրում ենք բոլորիդ փորձարկել այն և որևէ խնդրի առաջացման դեպքում տեղեկացնել այստեղ՝ նշելով Ձեր բրաուզերը, օպերացիոն համակարգը։
    Մուտքագրման այս տարբերակը փորձարկումից հետո կինտեգրվի Ակումբի համակարգին։


    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    Այս սկրիպտի հեղինակը
    Արշակ Ուլուբաբյանն է ([email protected])։ Բացառիկ իրավունքները պատկանում են www.akumb.am - ին։ Առանց www.akumb.am-ին հղում անելու և հեղինակային իրավունքի մասին այս գրառումը պահպանելու, այս սկրիպտն օգտագործել չի թույլատրվում: Սկրիպտի մեջ սխալներ գտնելու կամ կատարելագործելու դեպքում խնդրում ենք տեղեկացնել։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 12.09.2013, 20:35:

  2. #2
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    մի բան չհասկացա
    ես իմ մոտ 6 թվի վրա դրել եմ ՛)՛՛(՛-ը ու սա էլա տենց անում
    փաստորեն օգտվումա իմ մոտի եղած հայերենի Լեյաութից՞՞՞՞՞՞՞՞ ։
    բա որ մարդու մոտ հայերեն չլինի՞։

  3. #3
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    չէ ....... լավ ........ ներեղություն։
    նոր սկրիպտը նայեցի ...... փաստորեն սկրիպտն ինքնա տենց դնում ..... ինչ էլ համընկավ

    համել ինձ թվումա եթե ԽՊ վինդոուզի վրա Թաի (Thai) Ռեգիոնալ սեթթինգսում միացրած չլինի ..... Սիլֆաեն ֆոնտը չի լինի ու չի աշխատի։

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից
    համել ինձ թվումա եթե ԽՊ վինդոուզի վրա Թաի (Thai) Ռեգիոնալ սեթթինգսում միացրած չլինի ..... Սիլֆաեն ֆոնտը չի լինի ու չի աշխատի։
    "Թաի (Thai) Ռեգիոնալ սեթթինգսում " ոչ մի կապ չունի, կարդացեք հետևյալ թեման http://akumb.am/showthread.php?t=279

  5. #5
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Մեջբերում Network.am-ի խոսքերից
    "Թաի (Thai) Ռեգիոնալ սեթթինգսում " ոչ մի կապ չունի, կարդացեք հետևյալ թեման http://akumb.am/showthread.php?t=279
    Install files for complex script and right-to-left languages (Including Thai) " ես սրա հետ էի ......
    ինչքան հիշում եմ եթե սա չի նշած ապա կոմպում Sylfaen ֆոնտը չի լինում իսկ սկրիպտում օգտագործումա Sylfaen։ չգիտես սկրիպտը ինչ ֆոնտ կօգտագործի եթե Sylfaenը բացակայի։

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից
    չէ ....... լավ ........ ներեղություն։
    նոր սկրիպտը նայեցի ...... փաստորեն սկրիպտն ինքնա տենց դնում ..... ինչ էլ համընկավ
    համել ինձ թվումա եթե ԽՊ վինդոուզի վրա Թաի (Thai) Ռեգիոնալ սեթթինգսում միացրած չլինի ..... Սիլֆաեն ֆոնտը չի լինի ու չի աշխատի։
    Թող չթվա, ամեն ինչ աշխատում է առանց դրա էլ

  7. #7
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    http://hayeren.akumb.am/ կայքը չի աշխատում

  8. #8
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    http://hayeren.akumb.am/ կայքը չի աշխատում
    Իմ մոտ (և շատերի մոտ բացում է)։ Փորձիր http://www.akumb.am/hayeren/ կամ http://cpanel.host.am/~akumb/hayeren/

  9. #9
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Թող չթվա, ամեն ինչ աշխատում է առանց դրա էլ
    Ավելի լավ
    ես ընդամենը ուզում էի օգնեի

  10. #10
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից
    Ավելի լավ
    ես ընդամենը ուզում էի օգնեի
    Շննորհակալություն, հենց դրա համար էլ բացվել է այս թեման մյուսներին էլ կխնդրեի ավելի ակտիվ լինել և գրել դիտողությունները, հարցերը

    Հենց քննարկուման հետևանքով ավելացվել է ևս մեկ հնարավորություն։
    Այժմ արդեն հայերենը միացնել-անջատել կարելի է Esc ստեղնի միջոցով։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 29.06.2006, 12:30:

  11. #11
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Մի քանի հարց՝
    1. Shift + " սեղմելիս երկու հատ սիմվոլ է երևում ' + "

    2. http://www.akumb.am/showthread.php?t=47 էջում Չուկը գրել էր որ անգլերեն «R» տառի վրա պետքա հայերեն «Ռ» լինի, իսկ ձեր մոտ «Ր»-յա։ Ինչո՞ւ։

    3. Նորից http://www.akumb.am/showthread.php?t=47 էջում «6» ստեղնի վրա «Ւ» տառնա դրած իսկ ձեր մոտ փակագծեր։ Ինչո՞վ եք դա բացատրում։

    4. Shift + 7 ստեղնի վրա ինչո՞ւ եք դրել «%» տոկոսի նշանը։

  12. #12
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    Մի քանի հարց՝
    1. Shift + " սեղմելիս երկու հատ սիմվոլ է երևում ' + "

    2. http://www.akumb.am/showthread.php?t=47 էջում Չուկը գրել էր որ անգլերեն «R» տառի վրա պետքա հայերեն «Ռ» լինի, իսկ ձեր մոտ «Ր»-յա։ Ինչո՞ւ։

    3. Նորից http://www.akumb.am/showthread.php?t=47 էջում «6» ստեղնի վրա «Ւ» տառնա դրած իսկ ձեր մոտ փակագծեր։ Ինչո՞վ եք դա բացատրում։

    4. Shift + 7 ստեղնի վրա ինչո՞ւ եք դրել «%» տոկոսի նշանը։
    Սկզբում պատասխանեմ 2,3,4 հարցերին։
    Նախ ասեմ, որ ստեղնաշարի phonetic ու typewriter դասավորությունների ընդհանուր ստանդարտներ գոյություն չունեն։ Համենայն դեպս ես այդպիսի բան չգիտեմ։ Ֆոնետիկ ասելով հասկանում են հնչյունների կամ տառերի ձևերի նմանությունից ելնելով մոտավորապես անգլերենի տառերի դասավորությանը համապատասխան ստեղնաշարի դասավորությունը։
    typewriter-ը կոնկրետ լեզվով գրելու համար այդ լեզվի տառերի ամենահարմար դասավորությունն է։ Ամենահարմար՝ արագ մեքենագրելու իմաստով։ Բնականաբար ամենահարմարը շատ հարաբերական է։
    Իսկ Հայերեն ստեղնաշարերի դասավորություններ թեմայում Chuk-ի գրածը վերաբերում էր միայն KDWin ծրագրում ընդունված ֆոնետիկ դասավորությանը։ Այն ստանդարտ չէ։ Օրինակ, Windows օպերացիոն համակարգում հայերենի default ֆոնետիկ դասավորությունն այլ է։
    Կոնկրետ ես այստեղ տեղադրել եմ իմ կոմպյուտերի օպերացիոն համակարգում դրված դասավորությունը, որը մի քիչ տարբերվում է KDWin-ի դասավորությունից ու կարծում եմ, որ այն ավելի հարմար է։
    Օրինակ՝ հենց «Ր» և «Ռ» տառերի դեպքում։ Հայերենում հաճախ են հանդիպում «եր» և «ար» տառակապակցությունները։ Այդ պատճառով , մեքենագրելիս ավելի հարմար կլինի, եթե դրանք իրար կողքի լինեն։ Բացի դրանից, հայերենում «ր» տառը շատ ավելի հաճախ է հանդիպում, քան «ռ» տառը, հետևաբար ավելի հարմար կլինի, որ «ր»-ն ավելի մոտիկ լինի ստեղնաշարի մեջտեղի տողին։ Ի դեպ, հենց այպիսի բաներն են հաշվի առնում typewriter ստեղնաշար ստեղծելիս։ Բացի դրանից, հնչողությամբ էլ անգլերեն R-ին Ր-ն ավելի է համապատասխանում։
    Հետագայում, այս տարբերակը բարեհաջող փորձարկելուց ու տեղադրելուց հետո հնարավոր է, որ անհրաժեշտության դեպքում ստեղնաշարի տարբեր դասավորություների ընտրության հնարավորություն էլ մտցնենք։
    Ինչ վերաբերում է 1-ին հարցին. ճիշտն ասած, այդ թերությունը ես չէի նկատել ու առայժմ չգիտեմ, թե ինչու է այդպես լինում, բայց նկատել եմ որ օպերացիոն համակարգի հայերենով գրելիս էլ այդ սիմվոլը գրելիս ինչ-որ տարօրինակ բաներ են լինում։ Պետք է " գրվեր։ Հավանաբար պրոբլեմը սկրիպտի հետ կապ չունի։
    Բայց նկատենք, որ հայերենում " սիմվոլը չի օգտագործվում ( չակերտները սրանք են՝ «»), այնպես որ կարող ենք առանց "-ի էլ յոլա գնալ։
    Ամեն դեպքում կփորձեմ պատճառը պարզել և ուղղել։

    Շնորհակալություն փորձարկելու և դիտողություների համար։
    ՚

  13. #13
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Կարողա՞ պռոբլեմը նրանումա որ՝
    symbols [34] = '՚\"';
    փոխարեն պետքա լինի՝
    symbols [34] = '\"';

  14. #14
    Սկսնակ անդամ sh_joy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    54
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    Կարողա՞ պռոբլեմը նրանումա որ՝
    symbols [34] = '՚\"';
    փոխարեն պետքա լինի՝
    symbols [34] = '\"';
    Հենց Էդ ա որ կա

  15. #15
    Սկսնակ անդամ sh_joy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    54
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Հա, իսկ ինչի՞ է ":"-ի տեղը "…", իսկ ";"-ի տեղը ":"։
    Հասկանում եմ, որ վերջակետը հաճախ օգտագործվող նշան է, իսկ հայերենում ";" ընդհանրապես չկա, բայց բոլորս էլ սովորել ենք, որ վերջակետ դնելուց շիֆթ ենք սեղմում։ Համ էլ ";"-ը օգտագործվում է սմայլիկը դնելուց

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անվճար ինտերնետ տանը և ամենուր
    Հեղինակ՝ 0david0, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 02.08.2011, 01:33
  2. Գրառումներ: 2
    Վերջինը: 09.07.2009, 13:15
  3. Հայերեն Windows Vista և հայերեն Linux
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 03.11.2008, 00:07
  4. Գրենք միասին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 29.09.2007, 23:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •