User Tag List

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Գրենք հայերեն ամենուր

  1. #61
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս գրել հայերեն

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցն Արտակին է ուղղված, բայց եթե կարելի է ես պատասխանեմ։
    Մեր գլխավոր նպատակներից մեկը հայերենի պահպանումն է ու մասնավորապես ինտերնետում հայերենի տարածումը, դրա հետ կապված խնդիրների լուծումը։ Այնպես որ մենք էլ շահագրգրված ենք, որ հայերենի սկրիպտը տարածում գտնի ու լայնորեն օգտագործվի ու պատրաստ ենք տրամադրել այն ցանկացողներին (իհարկե՝ հեղինակային իրավունքի հետ կապված որոշ պայմաններով)։
    http://hayeren.akumb.am -ը շուտով կթարմացվի ու նոր տարբերակում կլինեն ոչ միայն Ձեր ուզած հայերենի սկրիպտերը, այլև բազմաթիվ ուրիշ օգտակար բաներ։ Մի խոսքով հետաքրքիր անակնկալներ են սպասվում կայքի այցելուներին։
    Իսկ մինչ այդ կարող ենք այսպես անել։ Հենց այս թեմայում կամ նամակով ինձ գրեք ու կոնկրետ ասեք, թե ինչը ու որտեղ եք ուզում օգտագործել, կփորձենք օգնել։

    Արտակից նմանատիպ պատասխան ստացա, համաձայն եմ սպասել հայ բանակին։

    Հիմնական նպատակս, ավտոտրանսլիտն vbulletin ինտեգրելու մեջ է, ուրախ էի, որ արդեն արված գտա ու ինքս ժամանակ վատնելու կարիք չեմ ունենա, թե չէ արդեն երկրորդ տրանսլիտի կոճակն եմ տեղադրում, բայց դե մեկ է դժգոհ են ֆորումջանցիք, ասում են հարմար չի գնում genocide.ru - ում են գրում հետո պատճենում են։

    Խոսքն http://viparmenia.com/vb/index.php?langid=4 -ի մասին է...

    ՈՒրախ կլինեմ եթե հայերենն ինտերնետում-համասփյուռում տարածելու համար մեր կայք այցելեք ու հայերեն քննարկումներ ծավալեք, գոնէ շաբաթ օրերին, որ հայերենի օրեր են հայտարարված...

    Հեղինակային իրավուների հարցում անպայման կոդերի հեղինակների ցուցակում կլինի հղում այս կայքին կամ Արտակի անձնական էջին, ոնց կցանկանաք։

  2. #62
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Նախ և առաջ ցանկանում եմ ներողություն խնդրել բոլոր չկատարված կամ ուշացած խոստումների մասին:

    Իսկ հետո ուզում եմ ներկայացնել նախագծի նոր տարբերակը: Այսպիսով.

    Գործարկվել է «Հայերեն.am» նախագիծը, որը հանդիսանում է «Գրենք Հայերեն» նախագծի նոր տարբերակը: Կայքն այժմ աշխատում է առաջնային դոմեյնով, նոր ձևավորմամբ, շուտով կներկայացվեն նոր և հետաքրքիր բաժիններ:

    Կայքը գտնվում է փորձարկման փուլում, տեղադրված է ոչ ամբողջովին: Խնդրում ենք սպասել կայքի վերջնական տարբերակին, իսկ մինչ այդ նկատված վրիպակների մասին տեղեկությունով և առաջարկներով դիմել կայքի տերերին:

    Ներկայումս աշխատում են միայն փոխարկիչ, ստեղնաշար և բառարան բաժինները, այն էլ փորձնական տարբերակով: Ինչպես նաև կայքի ձախ կողմի վահանակից կարող եք բեռնավորել Tahoma Armenian տառատեսակն ու vBulletin ֆորումի համակարգի հայերեն թարգմանությունը:

    Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել բառարան բաժնի վրա, որտեղ տեղադրված է «Հայերեն-ֆրանսերեն» բառարանի փորձնական տարբերակը: Սեպտեմբեր ամսվա մեջ հասանելի կլինի նաև «ֆրանսերեն-հայերեն» բառարանը, իսկ հետագայում, կարծում ենք, այցելուներին կկարողանանք ներկայացնել նաև այլ լեզուներով բառարաններ:

    Հուսով ենք, որ կայքը թեկուզ փորձնական փուլում ձեր համար օգտակար կլինի: Սպասենք նորություններին միասին:

    Կայքի փորձնական տարբերակին կարող եք ծանոթանալ http://www.hayeren.am հասցեում (եթե արտասահմանում սինխրոնիզացիան դեռ չի կատարվել, ապա մտեք http://cpanel.host.am/~akumb/hayeren հասցեով:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 24.09.2007, 12:12:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #63
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Արտ, շնորհավորում եմ: Շնորհավորում եմ նաև էն բոլոր մարդկանց, որոնք մասնակցություն են ունեցել ու ունենելու այս նախագծում: Ու էս նախագծի ներկայացումը երևի առիթ է, որ խոսենք ինտերներտային հայախոսության ու հայախոս ինտերնետի կայացման գործում ակումբի դերի մասին: Անկեղծ ասեմ. երբեք մինչ ակումբի հետ ծանոթանալը չէի կարող ենթադրել, որ հայատառությունը ու հայախոսությունը կարող են դառնալ մտավոր-հոգևոր կենտրոնացման գործոն, ավելին` առավել հակված էի կարծել, որ դրանք դառնում են մարգինալության, գավառայնության ատրիբուտներ, որոնց դեմ պետք է պայքարել, որոնց ընդգծման, որոնց վրա շեշտադրման դեմ պետք է պայքարել: Ակումբը ցույց չտվեց, որ իմ տեսակետը սխալ էր, այն ցույց տվեց, որ կարող է լինել նաև այլ կերպ, երբ հայատառությունը դարձավ մարդկանց ինտելեկտի, հոգեկան, բարոյական ուժերի համախմբան կարևոր գործոն, ու "Ակումբ" նախագիծը իրեն արդարացրեց: "Ակումբը" ցույց տվեց, որ հայատառությունն ու հայախոսությունը մարդկանց տալիս են մի յուրահատուկ լանդշաֆտային կոմֆորտ, սեփական լեզվում լողալու եթե ոչ ունակություն, ապա գոնե ցանկություն, ու էդ ցանկությունը, թող որ ինստինկտիվ, թող որ ոչ բոլորի կողմից գիտակցված, թող որ գուցե ոմանց մոտ` գավառայնության դրսևորման արդյունք, ցույց տվեց, որ հայկական ինտերնետի ապագան հայատառ ինտերներտն է, հայկական ինտերնետի ապագան սեփական լեզվի տարերքը լեզվի վրա ու մտածողության մեջ` նորովի ինքն իրեն ու շրջապատին նայելու մարդու ունակության, դրա հասունացման տարածքն է, հայկական ինտերնետը նոր հայ տիպի ձևավորման դարբնոցն է ու էդ դարբնոցի հուրը նախ հայատառության ու հայերենի հուրն է: Իհարկե, հայերենը բավարար պայման չէ հայկական ինտերնետի կայացման ու զարգացման համար, նոր ինֆորմացիոն դաշտի յուրացումը, վիրտուալ մշակույթի ստեղծումը միայն լեզվով չէ, որ պետք է կայանա, բայց որ պետք է նախևառաջ կայանա լեզվով, նախևառաջ հիմնվի լեզվի, սեփական լեզվի վրա, Ակումբը փաստեց ու հաստատեց: Եվ սա իրականում պատմական փաստ է, նոր ձևավորվող ինտերնետային մշակույթում յուրաքանչյուր կայծ հուր է, ակումբի հուրը` հուր է երիցս: Նորից եմ շնորհավորում ու փաստում. այնուամենայնիվ երբեմն էլ գիտակցությունն է կերտում կեցությունը, ակումբային հայատառ կեցությունը հենց գիտակցված ու գրագետ գիտակցության արդյունք է, որը պիտի հաջողի նաև մյուս նախագծերում: Նորից շնորհավորում եմ, ակումբայնությունը կյանք ներարկելու, կյանքը ակումբայնությամբ լցնելու կարողություն ու վճռականություն ակումբին, յուրաքանչյուրիս ու բոլորիս:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 24.09.2007, 21:35:

  4. #64
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Շնորհավորում եմ Chuk ջան…
    Փիլիսոփան ամեն ինչ շատ լավ է ասել, այնպես որ՝ չկրկնվեմ:
    Հայրենանվեր աշխատանք ես ծավալել, բարեկամս… Կեցցես

  5. #65
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Ճիշտն ասած Tahoma Armenian տառատեսակը հեչ դուրս չեկավ: Գուցե աչքերս դեռ չեն հարմարվել այդ տառատեսակին, բայց ինձ ահավոր տգեղ է թվում:

  6. #66
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    31
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Քաղաքացի ջան իմ մոտ էլ էլ սկզբում տենց, բայց մի շաբաթից հարմարվեցի

  7. #67
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Ակումբին ներկցված հայերեն մեքենագրելու համակարգը որոշակի փոփոխություններ է կրել (իհարկե դրական) և դեռ շարունակելու է կրել:

    Այսպիսով այժմ հայերեն մեքենագրելու համակարգի տեսանելի մասը տեղակայված է ակումբի վերին մասում.



    Որպեսզի կարողանաք այդ համակարգով հայերեն մեքենագրել, ապա պիտի «Միացնել հայերենը» գրության կողքի չռթիկը միացված լինի: Այն միացնելու համար տեքստային դաշտում կանգնած ժամանակ կարող եք սեղմել ստեղնաշարի «Esc» ստեղնը.



    Ստեղնաշարի դասավորության տարբերակը ընտրում եք «Դասավորություն» գրության կողքի ցուցակից, որում առայժմ առկա են «Ֆոնետիկ 8-Ր», «Ֆոնետիկ 8-Ռ» և «Գրամեքենային» դասավորություննները.



    Այսպիսով առավելությունները.
    - Հիմա «գրել հայերեն» համակարգը աշխատում է ֆորումի գրեթե բոլոր տեքստային դաշտերի համար, այդ թվում գրառումներ կատարելիս, գրառումների վերնագրերում, թեմաների վերնագրերում, տեղեկացման համակարգում, նամակագրական համակարգում, ակումբ մտնելիս մականունը լրացնելիս և այլուր: Ցավոք այն դեռևս չի աշխատում AJAX միջոցներով բացվող պատուհաններում (օրինակ վարկանիշ տալիս), սակայն այդ ուղղությամբ ևս ներկայումս աշխատում ենք:
    - Համակարգը հիշում է ձեր վերջին ընտրությունը (թե՛ հայերենի միացված լինել-չլինելը, թե՛ ընտրված ստեղնաշարային դասավորությունը), կարիք չկա ամեն անգամ հայերեն գրելիս գնալ ու սեղմել կոճակը:

    Առաջիկայում կավելացվի ևս մեկ հարմարավետ ստեղնաշարային դասավորություն («Հին գրամեքենային»), ինչպես նաև աշխատում ենք տեսանելի ստեղնաշարի վրա, որպեսզի ձեր աչքի առջև լինի տվյալ դասավորությունը: Հուսով ենք, որ այս փոքրիկ նորությունը առավել հարմար կդարձնի ֆորումից օգտվելը:

    Այս համակարգի նորությունների համար մեծ շնորհակալություն եմ հայտնում մեր սիրելի ընկերներին՝ Արշակին ու Ներսես_AM-ին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #68
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս համակարգի նորությունների համար մեծ շնորհակալություն եմ հայտնում մեր սիրելի ընկերներին՝ Արշակին ու Ներսես_AM-ին
    Շնորհակալություն
    Շատ հարմար է


  9. #69
    ճերմակ երազ, ճերմակ աչքեր Մեղսավոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2008
    Հասցե
    Էս անիրավ աշխարհում
    Տարիք
    37
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Ողջույն բոլորին: Ակումբում նոր եմ, չնայած շուտվանից էի փնտրում նման միջավայր որտեղ հայերեն լեզուն գնահատվում ու արժեքավորվում է, ոչ թե անտեսվում ու փոխարինվում անգլերենով կամ ռուսերինով ինչպես որ արվում է գրեթե բոլոր մյուս ֆորումներում:

    Անունս Գաբրիել է: Ճիշնտ ասած ֆորումում ցանկացել եմ գրանցվել «Մեղսավոր» մականվամբ, բայց ինչ-ինչ պրոբլեմների պատճառով չկարողացա այդպես էլ ակտիվացնել այդ հաշիվս, ստիպված գրանցվեցի նոր՝ «Գաբո», մականվամբ: Կխնդրեի ադմինիստրատորներին, եթե հնարավոր է իհարկե, մականունս ակումբում վերականգնել որպես «Մեղսավոր» :

    Նախապես շնորհակալություն:
    և իջավ լռություն, ու թաղվեց՝ խավարում իմ սիրտը...

  10. #70
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Ապրեն տղեքը, շնորհակալ ենք
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #71
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Ճիշտն ասած՝ էդպես էլ գլխի չեմ ընկնում՝ ինչպես է աշխատում այս նոր համակարգը: Առանց KDWin-ի, առանց Language Bar-ի՞ պիտի գրենք:
    DIXI
    carpe noctem

  12. #72
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած՝ էդպես էլ գլխի չեմ ընկնում՝ ինչպես է աշխատում այս նոր համակարգը: Առանց KDWin-ի, առանց Language Bar-ի՞ պիտի գրենք:
    Եթե միացնում ես վերևում, ու գրում անգլերեն տառերով, գրվում է հայերեն: Այսինքն եթե ԿԴվին կամ Պատուհանների Լեզուների մեջ հայերեն չկա, հանգիստ կարող ես հայերեն գրել

  13. #73
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Ես էլ չեմ հլա հասկացել տարբերությունը Բայց, եթե աշխատանք է արվել, ուրեմը մի բան կա Ես մենակ հարցականի համար եմ դեռ օգտագործում ամեն դեպքում շնորհակալ ենք

  14. #74
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե միացնում ես վերևում, ու գրում անգլերեն տառերով, գրվում է հայերեն: Այսինքն եթե ԿԴվին կամ Պատուհանների Լեզուների մեջ հայերեն չկա, հանգիստ կարող ես հայերեն գրել
    Չռթիկը դրած ա, դասավորությունը՝ 8-Ր, բայց բնավ չի աշխատում: KDWin-ը փակեցի, Language Bar չունեմ, պատուհանային լեզուներից միայն ամերիկյան անգլերենն է: Ո՛չ «Արագ պատասխանում» եմ կարողանում հայերեն գրել, ո՛չ էլ «ընդլայնվածում»: Բրաուզերս՝ Mozilla Firefox 2.0.0.4, OS-ը՝ WindowsXP SP2: Ընդ որում՝ դասավորությունների փոփոխությունը ոչ մի ազդեցություն չի ունենում ստեղնաշարիս վրա. տառերի տեղերը մնում են նույնը՝ QWERTY լատինատառ:
    DIXI
    carpe noctem

  15. #75
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրենք հայերեն ամենուր

    աաաաաաաաաաաաաա WYSIWIG-ը անջատի

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անվճար ինտերնետ տանը և ամենուր
    Հեղինակ՝ 0david0, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 02.08.2011, 01:33
  2. Գրառումներ: 2
    Վերջինը: 09.07.2009, 13:15
  3. Հայերեն Windows Vista և հայերեն Linux
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 03.11.2008, 00:07
  4. Գրենք միասին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 29.09.2007, 23:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •