User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Գրենք հայերեն ամենուր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #36
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Գրենք հայերեն ամենուր

    Ազատ ամբիոն


    Խոստացել եմ ամեն ամսվա վերջում անդրադառնալ մեր թերթի էլեկտրոնային կայքի «քննարկում» բաժնին, բայց անցած ամիս դա, հասկանալի պատճառով (Երեւանի ավագանու ընտրություններ), չեմ արել: Այս անգամ, կարծես թե, ոչինչ չի խանգարում: Նախեւառաջ, եւս մեկ անգամ ուզում եմ ուրախությամբ նշել մեր թերթի ընթերցողների հիմնականում բարձր մտավոր մակարդակը: «Քննարկման» մեջ իրենց մտքերը նրանք արտահայտում են որոշակի տրամաբանության եւ մշակույթի սահմաններում՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք համաձայն են մեր հրապարակումների հետ, թե՝ ոչ: Կան, իհարկե, նաեւ խուլիգաններ (թեեւ փոքր թվով), որոնց գրածները մենք ստիպված ենք ջնջել: Բայց նման դեպքերը բացառություններ են, եւ դրանք էլ, բարեբախտաբար, գնալով քչանում են:

    Բնականաբար, ինչպես եւ մնացած նմանատիպ ֆորումներում, մեզ մոտ էլ կա մշտական քննարկողների մի խումբ (խորհրդային լեզվով ասած՝ «ակտիվ»), որի հետ «Առավոտի» էլեկտրոնային կայքի ընթերցողները կարող են հանդիպել գրեթե ամեն օր: Չնայած այդ հեղինակները խիստ քննադատորեն են տրամադրված «Առավոտի» եւ անձնապես իմ հանդեպ, իմ մեջ արդեն հարազատության զգացում է առաջացել մեր այդ «թղթակիցների» նկատմամբ: Ավելին, ես արդեն մտքում նրանց իմ անուններն եմ դրել: Օրինակ, «Բեյրութցին» (վերջերս հանդես է գալիս «Mleh» կեղծանունով) հաճախ, տարբեր առիթներով հիշում է «հոկտեմբերի 27»-ը: Նա իրավացի է այնքանով, որ դա իսկապես շրջադարձային կետ էր մեր նորագույն պատմության մեջ: «Բեյրութցին» վստահ է նաեւ, որ եթե մեր թերթը ներկայացնում է, ասենք, Գալուստ Սահակյանի կարծիքը, դա նշանակում է, որ ես մտածում եմ ճիշտ Գալուստ Սահակյանի նման: Թեեւ դա այդպես չէ, բայց դարձյալ տեսակետ է, որը գոյության իրավունք ունի: «Առավոտը»՝ ընդհանրապես, եւ «քննարկում» բաժինը՝ մասնավորապես, տեսակետների ազատ ամբիոն է: Ունենք «ՀԱԿ-ի ֆանատ» (հաճախ ստորագրում է որպես «Edgar»), որն իմ խմբագրականներում պարբերաբար «իշխանության պատվեր» է տեսնում, բայց այդ երիտասարդի ընդհանուր գնահատականները հաճախ շատ դիպուկ են լինում: «Ագաթանգեղոս», «Ռաբինդրանատ Թագոր» եւ այլ անուններով հանդես եկող ընթերցողը (որին ես մտքումս անվանում եմ «Ворчун») մեր թերթում երբեմն կոպիտ սխալներ է գտնում, որոնք ես աչքաթող եմ արած լինում: «Ակտիվի» մեջ առանձնանում է Սեւակ Ա.-ն՝ միակ հեղինակը, որին անձամբ ճանաչում եմ: Թող ներեն ինձ մնացած քննարկողները, որոնց չեմ անդրադարձել տեղի սղության պատճառով. նրանց բոլորին, անկախ իրենց հայացքներից, ես թերթի բարեկամներն եմ համարում:

    Վերջում երկու խնդրանք: 1/ «Առավոտի» «քննարկում» բաժնում copy-paste մի՛ արեք այլ լրատվամիջոցների նյութերը. չէ՞ որ դրանք էլ նմանատիպ բաժիններ ունեն՝ այնտեղ էլ մեջբերեք: 2/ Աշխատեք գրել հայերեն տառերով՝ օգտագործելով թեկուզ www.hayeren.am կայքը: Որքան շատ լինի ինտերնետում մեր մեսրոպյան այբուբենը՝ այնքան լավ:

    ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    Աղբյուր՝ «Առավոտ» օրաթերթի խմբագրական, 30.01.2009թ.



    Առիթից օգտվելով ներողություն եմ խնդրում կայքի թարմացումն ու զարգացումն այսքան ուշացնելու համար ու խոստանում, որ առաջիկայում կզբաղվենք դրանով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (01.07.2009), Սահակ (01.07.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անվճար ինտերնետ տանը և ամենուր
    Հեղինակ՝ 0david0, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 02.08.2011, 01:33
  2. Գրառումներ: 2
    Վերջինը: 09.07.2009, 13:15
  3. Հայերեն Windows Vista և հայերեն Linux
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 03.11.2008, 00:07
  4. Գրենք միասին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 29.09.2007, 23:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •