Ճիշտն ասած՝ էդպես էլ գլխի չեմ ընկնում՝ ինչպես է աշխատում այս նոր համակարգը: Առանց KDWin-ի, առանց Language Bar-ի՞ պիտի գրենք:
Ճիշտն ասած՝ էդպես էլ գլխի չեմ ընկնում՝ ինչպես է աշխատում այս նոր համակարգը: Առանց KDWin-ի, առանց Language Bar-ի՞ պիտի գրենք:
DIXIcarpe noctem
Ես էլ չեմ հլա հասկացել տարբերությունըԲայց, եթե աշխատանք է արվել, ուրեմը մի բան կա
Ես մենակ հարցականի համար եմ դեռ օգտագործում
ամեն դեպքում շնորհակալ ենք
![]()
Չռթիկը դրած ա, դասավորությունը՝ 8-Ր, բայց բնավ չի աշխատում: KDWin-ը փակեցի, Language Bar չունեմ, պատուհանային լեզուներից միայն ամերիկյան անգլերենն է: Ո՛չ «Արագ պատասխանում» եմ կարողանում հայերեն գրել, ո՛չ էլ «ընդլայնվածում»: Բրաուզերս՝ Mozilla Firefox 2.0.0.4, OS-ը՝ WindowsXP SP2: Ընդ որում՝ դասավորությունների փոփոխությունը ոչ մի ազդեցություն չի ունենում ստեղնաշարիս վրա. տառերի տեղերը մնում են նույնը՝ QWERTY լատինատառ:
DIXIcarpe noctem
աաաաաաաաաաաաաա WYSIWIG-ը անջատի![]()
Ներսես ու Արշակ, ապրեք!![]()
Շատ հարմար է, համ էլ սկսել եմ հայերեն ճիշտ հարցականներ ու շեշտեր դնել![]()
I may be paranoid but no android!
Դու օգտագործում ես «ընդլայնված (WYSIWYG) խմբագրի գործիքների վահանակը», որի դեպքում գրառում կատարելիս տվյալ միջոցը չի աշխատում (բայց աշխատում է օրինակ մականունը ներմուծելիս, վերնագիրը գրելիս կամ վատ գրառման մասին տեղեկացնելիս)։
Գրառում կատարելիս պետք է ընտրված լինի «Սովորական խմբագիր – ձևաչափման հնարավորություններով» տարբերակը, որպեսզի հայերեն մեքենագրման էս միջոցը աշխատի։ Դա անելու համար մտիր Ղեկավարում –> Դրույթներ –>«Հաղորդագրությունների խմբագրման միջավայրը» ընտրիր «Սովորական խմբագիր – ձևաչափման հնարավորություններով»։ Կամ էլ գրառում կատարելիս սեղմիր խմբագրման տարածքում վերևի աջ անկյունում (սմայլերի վերևում) գտնվողկոճակը։
Դրանից հետո պիտի որ աշխատի։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 24.11.2008, 20:54:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արշակ, Ներսես_AM, շնորհակալություն:
DIXIcarpe noctem
Աղբյուր՝ «Առավոտ» օրաթերթի խմբագրական, 30.01.2009թ.Ազատ ամբիոն
Խոստացել եմ ամեն ամսվա վերջում անդրադառնալ մեր թերթի էլեկտրոնային կայքի «քննարկում» բաժնին, բայց անցած ամիս դա, հասկանալի պատճառով (Երեւանի ավագանու ընտրություններ), չեմ արել: Այս անգամ, կարծես թե, ոչինչ չի խանգարում: Նախեւառաջ, եւս մեկ անգամ ուզում եմ ուրախությամբ նշել մեր թերթի ընթերցողների հիմնականում բարձր մտավոր մակարդակը: «Քննարկման» մեջ իրենց մտքերը նրանք արտահայտում են որոշակի տրամաբանության եւ մշակույթի սահմաններում՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք համաձայն են մեր հրապարակումների հետ, թե՝ ոչ: Կան, իհարկե, նաեւ խուլիգաններ (թեեւ փոքր թվով), որոնց գրածները մենք ստիպված ենք ջնջել: Բայց նման դեպքերը բացառություններ են, եւ դրանք էլ, բարեբախտաբար, գնալով քչանում են:
Բնականաբար, ինչպես եւ մնացած նմանատիպ ֆորումներում, մեզ մոտ էլ կա մշտական քննարկողների մի խումբ (խորհրդային լեզվով ասած՝ «ակտիվ»), որի հետ «Առավոտի» էլեկտրոնային կայքի ընթերցողները կարող են հանդիպել գրեթե ամեն օր: Չնայած այդ հեղինակները խիստ քննադատորեն են տրամադրված «Առավոտի» եւ անձնապես իմ հանդեպ, իմ մեջ արդեն հարազատության զգացում է առաջացել մեր այդ «թղթակիցների» նկատմամբ: Ավելին, ես արդեն մտքում նրանց իմ անուններն եմ դրել: Օրինակ, «Բեյրութցին» (վերջերս հանդես է գալիս «Mleh» կեղծանունով) հաճախ, տարբեր առիթներով հիշում է «հոկտեմբերի 27»-ը: Նա իրավացի է այնքանով, որ դա իսկապես շրջադարձային կետ էր մեր նորագույն պատմության մեջ: «Բեյրութցին» վստահ է նաեւ, որ եթե մեր թերթը ներկայացնում է, ասենք, Գալուստ Սահակյանի կարծիքը, դա նշանակում է, որ ես մտածում եմ ճիշտ Գալուստ Սահակյանի նման: Թեեւ դա այդպես չէ, բայց դարձյալ տեսակետ է, որը գոյության իրավունք ունի: «Առավոտը»՝ ընդհանրապես, եւ «քննարկում» բաժինը՝ մասնավորապես, տեսակետների ազատ ամբիոն է: Ունենք «ՀԱԿ-ի ֆանատ» (հաճախ ստորագրում է որպես «Edgar»), որն իմ խմբագրականներում պարբերաբար «իշխանության պատվեր» է տեսնում, բայց այդ երիտասարդի ընդհանուր գնահատականները հաճախ շատ դիպուկ են լինում: «Ագաթանգեղոս», «Ռաբինդրանատ Թագոր» եւ այլ անուններով հանդես եկող ընթերցողը (որին ես մտքումս անվանում եմ «Ворчун») մեր թերթում երբեմն կոպիտ սխալներ է գտնում, որոնք ես աչքաթող եմ արած լինում: «Ակտիվի» մեջ առանձնանում է Սեւակ Ա.-ն՝ միակ հեղինակը, որին անձամբ ճանաչում եմ: Թող ներեն ինձ մնացած քննարկողները, որոնց չեմ անդրադարձել տեղի սղության պատճառով. նրանց բոլորին, անկախ իրենց հայացքներից, ես թերթի բարեկամներն եմ համարում:
Վերջում երկու խնդրանք: 1/ «Առավոտի» «քննարկում» բաժնում copy-paste մի՛ արեք այլ լրատվամիջոցների նյութերը. չէ՞ որ դրանք էլ նմանատիպ բաժիններ ունեն՝ այնտեղ էլ մեջբերեք: 2/ Աշխատեք գրել հայերեն տառերով՝ օգտագործելով թեկուզ www.hayeren.am կայքը: Որքան շատ լինի ինտերնետում մեր մեսրոպյան այբուբենը՝ այնքան լավ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Առիթից օգտվելով ներողություն եմ խնդրում կայքի թարմացումն ու զարգացումն այսքան ուշացնելու համար ու խոստանում, որ առաջիկայում կզբաղվենք դրանով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ