Հարցն Արտակին է ուղղված, բայց եթե կարելի է ես պատասխանեմ։
Մեր գլխավոր նպատակներից մեկը հայերենի պահպանումն է ու մասնավորապես ինտերնետում հայերենի տարածումը, դրա հետ կապված խնդիրների լուծումը։ Այնպես որ մենք էլ շահագրգրված ենք, որ հայերենի սկրիպտը տարածում գտնի ու լայնորեն օգտագործվի ու պատրաստ ենք տրամադրել այն ցանկացողներին (իհարկե՝ հեղինակային իրավունքի հետ կապված որոշ պայմաններով)։
http://hayeren.akumb.am -ը շուտով կթարմացվի ու նոր տարբերակում կլինեն ոչ միայն Ձեր ուզած հայերենի սկրիպտերը, այլև բազմաթիվ ուրիշ օգտակար բաներ։ Մի խոսքով հետաքրքիր անակնկալներ են սպասվում կայքի այցելուներին։

Իսկ մինչ այդ կարող ենք այսպես անել։ Հենց այս թեմայում կամ նամակով ինձ գրեք ու կոնկրետ ասեք, թե ինչը ու որտեղ եք ուզում օգտագործել, կփորձենք օգնել։
Էջանիշներ