Mouse Gesture-ները լրիվ փչացրել են, չի լինում մարդավարի աշխատել:

Դեպի վեր ժեստը, որը պիտի ստոպ տա բեռնվող էջը, հաճախ Restore կամ Go to parent directory ֆունկցիան ա կատարում, կամ դեպի ներքեւ ժեստը հաճախ Close tab կամ Minimize ա կատարում: Պատճառն էլ էն ա, որ բավարար ա ընդամենը 10°-ով մկնիկի շարժման ուղղությունը շեղել ուղղաձիգ կամ հորիզոնական ուղղություններից, Օպերան դա ընկալում ա, որպես {շարժման ուղղություն} + {շեղման ուղղություն} ֆունկցիա:

Ըհը, էս նկարի վրա կարելի ա փորձել, օրինակ` «աջ կլիկ + ներքեւ» ֆունկցիան եթե նկարի մեջի կարմիր գծով տարվի, Օպերան կհասկանա, որպես «աջ կլիկ + ներքեւ + աջ» ու թաբը կփակվի, այնինչ շեղումը չնչին ա ու դժվար ա վերահսկել: