Անհարմար ա։

Երբ որ իմացա, որ Օպերան սկսելու ա WebKit-ի վրա աշխաել, մտածեցի, որ զիբիլ ա դառնալու, սկսեցի մտածել, թե ինչ բրաուզերի կարամ անցնեմ։ Ֆայրֆոքսը վատը չի, բայց մի տեսակ, ո՞նց ասեմ, դախ ա

, տենց էլ չհարմարվեցի։ Դե ԻԷ-ի մասին չասեմ։ Քրոմն էլ էն բրաուզերն ա, որից փախնում էի։
Դրա համար մնացի հին Օպերայի վրա, բայց քանի որ արդեն շատ կայքեր չեն նախատեսվում հին Օպերայի համար ու նորմալ չեն աշխատում, որպես այլընտրանքային բրաուզեր սկսեցի օգտագործել քրոմաֆիկացված Օպերան` չնայած Օպերա 15-ից առաջին տպավորությունս էր` «Քրոմը վերցրել եք, վրան Օպերայի լոգո դրել, որ ի՞նչ անեք»։
Հիմա արդեն ահագին հարմարվել եմ նոր Օպերային, բայց մեկ ա` ոչ լրիվ։ Հիմա երեւի կես-կես եմ օգտագործում երկու Օպերաները։ Նորը գնալով ավելի լավն ա դառնում, բայց հինը դեռ անփոխարինելի ա իմ համար։
Էջանիշներ