կարելիյա opera յի թեման փակված համարել
NSS Labs ընկերությունը ներկայացրել է բրաուզերների անվտանգության վերաբերյալ կատարած հետազոտության արդյունքները, որոնց համաձայն` համեմատաբար ավելի անվտանգ է Microsoft-ի Internet Explorer 9 բրաուզերը: Այն դեռևս հասանելի է միայն բետա-տարբերակով:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ IE9-ը արգելափակել է վտանգավոր ծրագրերի 99%-ը: Համեմատության համար նշենք, որ Internet Explorer 8-ն արգելափակել է վտանգների 90%-ը, Firefox 3.6-ը`19%-ը, Safari 5-ը` 11%-ը և Chrome 6-ը` 3%ը: O
pera 10 բրաուզերը ցույց է տվել ամենավատ արդյունքը. նորվեգական բրաուզերը չի արգելափակել ոչ մի վնասակար ծրագրային ապահովում: NSS Labs-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ` Internet Explorer 9-ի այսպիսի արդյունքները պայմանավորված են SmartScreen տեխնոլոգիայով, որը կարողանում է հայտնաբերել վնասակար ֆայլերն ու ծրագրերը:
http://www.pcnews.am/news/internet/1890-ie9.html
Էջանիշներ