Ապե Ջան (29.05.2010)
Հիշեցնեմ, որ դեռ 30.04.2010 Orange Armenia-ում գրանցվեց 25000-րդ հոբելյանական բաժանորդը:Հայաստանում Beeline-ի լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվն առաջին եռամսյակում կազմել է 31.2 հազ.` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 103.9%-ով, կամ 15,9 հազարով: 2009թ. IV եռամսյակի համեմատ օպերատորի լայնաշերտ ինտերնետի սպառողների թիվն ավելացել է 19.1%-ով, կամ 5 հազարով:
http://www.itel.am/am-news-2-3237.html
Եվ եթե հաշվի առնենք, որ վերջին ամսում Orange Armenia-ն կրկնապատկել է թողունակությունը, ապա կարելի է ենթադրել, որ Beeline-ին սև օրեր են սպասվում:
Xter.net –ը, որ մոտ 400 բաժանորդ ունի, «թռել» է
Մի քանի օր է` ինտերնետային ծառայություններ մատուցող «Էքստերնետ» կամ Xter.net ընկերությունը, առանց բաժանորդներին իրազեկելու, դադարեցրել է ինտերնետի մատակարարումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը NEWS.am-ի հարցմանը պատասխանեց, որ ընկերության կողմից լիցենզիան կասեցնելու հայտ չեն ստացել: Հանձնաժողովից փորձել են կապ հաստատել «Էքստերնետի» հետ, սակայն անհաջող:
Հայտնի է դարձել միայն, որ ընկերության տնօրենը ներկայումս գտնվում է Հայաստանից դուրս: «Էքստերնետը» մոտ 400 բաժանորդ ունի, որոնց բոլորի ինտերնետային կապն արդեն երրորդ օրն է` ընդհատվել է: Որոշ բաժանորդներ կապից զրկվել էին ավելի վաղ: Այսպես` Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբը ինտերնետից զրկվել է դեռեւս մայիսի 21-ին: Ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի խոսքով` «Էքստերնետն» անջատել է ինտերնետը, ու որեւէ կերպ կապ հաստատել նրանց հետ հնարավոր չէ: Բարսեղյանի խոսքով` ընկերության դեմ դատական հայց ներկայացնելն անիմաստ է, քանի որ նրանք պարզապես սնանկ կհայտարարվեն: Նշենք, որ որոշ բաժանորդներ «Էքստերնետին» մինչեւ 9 ամսվա կանխավճարային մուծում են կատարել:
«Էքստերնետը» նաեւ հոսթինգային ծառայություններ է մատուցել` am.տիրույթում սպասարկելով մի շարք վեբ-կայքեր: Նմանատիպ կայքեր ունեցողներն ամենաշատն են տուժել, քանի որ այլ ընկերությունների բազաներում կայքերի վերատեղադրումը զգալի ժամանակ է պահանջում:
Toki wa kane nari.
Время - деньги
Այ քեզ վատ նորություն
Էդ Էքստերնետի տնօրենը մեր ժողովրդական արտիստներից մեկի տղան չէ՞ր
Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Ստեղ ասվում էր որ՝ կային բաժանորդներ, որոնք վճարում կատարել էին մինչև տարվա վերջ, հնարավոր է որ այդ վճարումների հետ կապված մարդիկ որոշել են վերջ տան իրենց բիզնեսինթ՞ե խնդրիներ են առաջացել և չեn կարողացել աշխատացնել, ես մտածում եմ, որ սրա պատճառը կարող է լինել այս երկու տարբերակներից որևէ մեկը:
ակնհայտ չի՞,որ նշածդ 2-րդ պատճառը պիտի լինի.........
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Երեւան/Մեդիամաքս/. Ազգային քոնթենթի զարգացումը խթանելու նպատակով «ԱրմենՏել» ընկերությունը բոլոր հետաքրքրված անձանց եւ կազմակերպություններին առաջարկում է օգտվել ընդլայնված ելքային ADSL կապուղուց:
««ԱրմենՏել» ընկերությունը բազմիցս նշել է Հայաստանում ազգային քոնթենթի զարգացման անհրաժեշտության մասին: Այն հայ օգտվողների համար ավելի դյուրին կդարձնի համացանցում տեղեկատվության հասանելիությունը եւ կբարձրացնի ինտերնետ կապի հուսալիությունը երկրում: Այս ամենից ելնելով «ԱրմենՏել» ընկերությունը կորպորատիվ-սոցիալական քաղաքականության շրջանակում որոշեց օգնել տեղական մասնագետներին ազգային վեբ-ռեսուրսների գործարկման եւ սպասարկման հարցում»,-նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Առաջարկվող ելքային կապուղու թողունակությունը 256 կբ/վրկ է: Ռեսուրսի սեփականատերը պարտավորվում է ապահովել տեղեկատվության շուրջօրյա հասանելիությունը ցանցում եւ ռեսուրսի բովանդակության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:
2010թ. հունիսի 21-ից շահագրգիռ իրավաբանական եւ ֆիզիկական անձիք կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն` էլ. նամակ ուղարկելով [email protected]
հասցեով:
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ