Իհարկե դրանք թեյ չեն, դրանք թուրմ են կամ տիսսան
Սև թեյից մենակ սիրում եմ Էրլ Գրեյ (չնայած սրա կանաչն ավելի համեղ է) ու մեխակով/դարչինով թեյ, մնացած սև թեյերի նկատմամբ անտարբեր եմ: Մեկ էլ չինական Պու Էրհ սև թեյն եմ սիրում, որը շատերի համար զզվելիագույն երևույթ է, որովհետև հողի ու ձկան համուհոտ ունի
Իսկ այ կանաչ, սպիտակ ու կապույտ (ուլունգ) թեյերի գիժ եմ, դրանց բոլոր տեսակները սիրում եմ ու շատ եմ օգտագործում:
Մի ժամանակ չափից դուրս շատ էի թեյ խմում, օր էր լինում մինչև 15 բաժակ խմում էի, էս վերջերս բավականին քչացրել եմ, որովհետև մասամբ անցել եմ սուրճի:
Էջանիշներ