User Tag List

Էջ 4 12-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 176 հատից

Թեմա: Գեղանկարներս...

  1. #46
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գեղանկարներս...

    Մեջբերում ԿԳԴ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ինքնադիմանկար» առաջին անգամ եմ ինձ նկարում գույնով...
    Կարծում եմ, որ իմ գրածը քեզ չի խանգարի:
    Ես համոզված եմ ,որ դու ճիշտ ճանապարհի վրա ես և շատ շուտով քո նկարները բացարձակ այլ որակ և ներկապնակ կունենան:
    Ես դիտեցի դրածտ աշխատանքները վարպետություն կա մտածողություն նույպես ,որսացել ես ներքին լարվածությունը և այն ներաառել ես արտաքին հանգստությամբ որն էլ ավարտում են սառը և պաստելային գույնեը :«Գիշերը» և «դիմանկարը» իրար շարունակում են, ես այս գործերի վրա եմ կանգ առնում:Իմ կարծիքով սրանց մեջ առավել խտացվել է քո ասելիքը և ինձ թվում է որ դու արել ես այս պահին առավելը:
    Այն ինչ դրված է պորտրետում շատ հասուն է նկատի ունեմ կերպարի ներքին հոգեբանական պարունակությունը: Մի քիչ պեսիմիստական է բայց դա ոչինչ կարևորը ,որ դու քեզ բռնել ես քո ամենա թույլ կետի վրա :
    Կցանկանայի տեսնել ավելի շատ էներգիա և տաք գույներ ,ավելացնեմ վերջին միտքս որը չեմ կարծում շատ կարևոր է բայց հարկավոր է ուշադրություն դարձնել:
    Ամեն ինչի մեջ կյանքը շարունակական է ,սա արվեստի գլխավոր փիլիսոփայական էլեմենտներից մեկն է գործը դիտելուց ես վերջում պեք է նաև ստանամ այդ էլեմենտը եթե չեմ տանում, նշանակում է ինչ որ բան կիսատ է: Համոզված եմ ,որ դու ձեռքիտ տակ ունես բավականին գրականություն կերպարվեստի վերաբերյալ մեկ, մեկ նայիր Հակոբ Հակոբյանի գործերը և Մինասի ,առաջարկում եմ կոնտրաստ:
    Մեկ էլ մի առաջարկ, նկարիր խնդրում եմ «ցլամարտ» բայց շարք առնվազն կազմված լինի 4 գործից:
    «Ցլամարտ առանց ինձ»
    Ցլամարտ Իմ ներկայությամբ»
    Ցլամարտ իմ հեռանալուց հետո»
    «Երազիս Ցլամարտը»
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 02.02.2010, 02:21:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (02.02.2010), ԿԳԴ (02.02.2010)

  3. #47
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գեղանկարներս...

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ մի առաջարկ, նկարիր խնդրում եմ «ցլամարտ» բայց շարք առնվազն կազմված լինի 4 գործից:
    «Ցլամարտ առանց ինձ»
    Ցլամարտ Իմ ներկայությամբ»
    Ցլամարտ իմ հեռանալուց հետո»
    «Երազիս Ցլամարտը»
    Շնորհակալ եմ շատ Մեղապարտ ջան, մեծ հաճույքով կկատարեի խնդրանքդ ու կնկարեի, բայց ես երբեք չեմ տեսել ցլամարտ իրականում, ու չեմ էլ ուզում տեսնեմ, վախենամ, որ չի ստացվի մոտս այն ինչ իրականում չեմ տեսել ու չեմ զգացել: Մի գուցե օրերից մի օր ոգեշնչվեմ ինչ որ տեղից ու սկսեմ ստեղծագործել, բայց էդ ժամանակ վերնագիրը կլինի «Ցլամարտ առանց ինձ»...
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  4. #48
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գեղանկարներս...

    Մեջբերում ԿԳԴ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ շատ Մեղապարտ ջան, մեծ հաճույքով կկատարեի խնդրանքդ ու կնկարեի, բայց ես երբեք չեմ տեսել ցլամարտ իրականում, ու չեմ էլ ուզում տեսնեմ, վախենամ, որ չի ստացվի մոտս այն ինչ իրականում չեմ տեսել ու չեմ զգացել: Մի գուցե օրերից մի օր ոգեշնչվեմ ինչ որ տեղից ու սկսեմ ստեղծագործել, բայց էդ ժամանակ վերնագիրը կլինի «Ցլամարտ առանց ինձ»...
    Համաձայն չեմ , նկարիչի Ես և անձի Ես ներքինպայքարում պետք է հաղթի նկարիչի Եսը:
    Նկարիչի եսը միշտ պատրաստ է ստեղծելու այն ,ինչը չի կարող ստեղծել մարդու եսը:Եթե քո մեջ կհաղթի քո եսը ապա դու երբեք ցլամարտ չես նկարի ,իսկ ես շատ եմ ցանկանում որ քո մեջ հաղթի նկաիչի եսը:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դեկադա (02.02.2010), ԿԳԴ (02.02.2010)

  6. #49
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գեղանկարներս...

    Մեջբերում ԿԳԴ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս նկարը նկարելիս ես իսկապես երջանիկ էի, ինձ ինչ պետք էր ունեի, ներկ, կտավ, վրձին, մայրամուտ և գյուղական գեղեցիկ տեսարան, նկարչին միայն պետք էր դա նկատել ու նկարել: Հիմա դուք ինձ ասեք օրվա,մայրամուտի տպավորություն կա՞ նկարիս մեջ, թե իմ առաջ դրված խնդիրը չեմ լուծել:
    ԿԳԴ ես պրոֆեսիոնալ գնահատական չեմ կարող տալ, բայց կարող եմ ասել, թե ինչ զգացողություններ եմ ունեցել ձեր նկարները դիտելիս:
    Արվեստի գործեր դիտելիս ես առաջինը ուշադրություն եմ դարձնում այդ գործերից իմ մեջ առաջացած զգացողություններին: Այս նկարը նայելիս հոգիս խաղաղվեց: Այդ խաղաղությունը փոխանցվեց նկարից: Շատ մեծ խաղաղություն եմ զգացել նաև Ն. Րերիխի նկարները դիտելիս: Այս նկարը նայելիս ես ապրում եմ ներկան ու նորից շնորհակալություն հայտնում Աստծուն այս պահիս համար: Շնորհակալ եմ նաև Ձեր և ձեր նմանների լինելու համար:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (21.04.2010), Tig (02.02.2010), ԿԳԴ (02.02.2010), Ձայնալար (02.02.2010)

  8. #50
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գեղանկարներս...

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն չեմ , նկարիչի Ես և անձի Ես ներքինպայքարում պետք է հաղթի նկարիչի Եսը:
    Նկարիչի եսը միշտ պատրաստ է ստեղծելու այն ,ինչը չի կարող ստեղծել մարդու եսը:Եթե քո մեջ կհաղթի քո եսը ապա դու երբեք ցլամարտ չես նկարի ,իսկ ես շատ եմ ցանկանում որ քո մեջ հաղթի նկաիչի եսը:
    Խոսք եմ տալիս, որ կնկարեմ ցլամարտ , իսկ թե ով կհաղթի իմ եսը, թե նկարիչս եսը, արդեն գնահատականը դուք կտաք:
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    ԿԳԴ ես պրոֆեսիոնալ գնահատական չեմ կարող տալ, բայց կարող եմ ասել, թե ինչ զգացողություններ եմ ունեցել ձեր նկարները դիտելիս:
    Արվեստի գործեր դիտելիս ես առաջինը ուշադրություն եմ դարձնում այդ գործերից իմ մեջ առաջացած զգացողություններին: Այս նկարը նայելիս հոգիս խաղաղվեց: Այդ խաղաղությունը փոխանցվեց նկարից: Շատ մեծ խաղաղություն եմ զգացել նաև Ն. Րերիխի նկարները դիտելիս: Այս նկարը նայելիս ես ապրում եմ ներկան ու նորից շնորհակալություն հայտնում Աստծուն այս պահիս համար: Շնորհակալ եմ նաև Ձեր և ձեր նմանների լինելու համար:
    Շնորհակալ եմ և ուրախ, որ նկարներիս շնորհիվ կարողացել եմ դրական զգացողություններ հաղորդել ձեզ, նկարչի համար դա ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է...
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (21.04.2010)

  10. #51
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գեղանկարներս...

    Մի քանի օր առաջ եմ նկարել...
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  11. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.02.2010), Ambrosine (17.02.2010), ars83 (18.05.2011), Inna (19.02.2011), Jarre (21.04.2010), Nare-M (09.05.2010), SSS (21.04.2010), Tig (22.02.2010), Ungrateful (17.02.2010), Yeghoyan (17.02.2010), Արմինե (08.05.2010), Արևհատիկ (17.02.2010), Դատարկություն (21.04.2010), Դեկադա (17.02.2010), Լեո (17.02.2010), Ուլուանա (18.02.2010), Ռուֆուս (17.02.2010)

  12. #52
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գեղանկարներս...

    Լավ ես նկարում... բայց, ինչ եմ նկատել... չգիտես ինչի քո մոտ գերակշռում են մուգ գույները, կարծես մեծացնում է, ինչ որ ուրախություն չեմ տեսնում: Գուցե՞ մի քիչ ավելի ուրախ տոներում նկարես: Ամեն դեպքում քո մոտ գունավոր նկարները ավելի լավ են ստացվում՝ առավել ընդգծվում են, քան անգույնը/ օր. իմ նկարներս էլ եթե գունավոր տոներում լինեի գուցե ինձ նմանեցնեի/

    Կարաս շատ ուշդրություն չդարձնես ասածներիս, սա ուղղակի կարծիք է՝ հետն էլ սուբյեկտիվ

  13. #53
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գեղանկարներս...

    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ես նկարում... բայց, ինչ եմ նկատել... չգիտես ինչի քո մոտ գերակշռում են մուգ գույները, կարծես մեծացնում է, ինչ որ ուրախություն չեմ տեսնում: Գուցե՞ մի քիչ ավելի ուրախ տոներում նկարես: Ամեն դեպքում քո մոտ գունավոր նկարները ավելի լավ են ստացվում՝ առավել ընդգծվում են, քան անգույնը/ օր. իմ նկարներս էլ եթե գունավոր տոներում լինեի գուցե ինձ նմանեցնեի/

    Կարաս շատ ուշդրություն չդարձնես ասածներիս, սա ուղղակի կարծիք է՝ հետն էլ սուբյեկտիվ
    Ճիշտ ես նկատել մուգ տոներով եմ աշխատում, հագեցած ու նստացրած գույներով, ժամանակահատվածից ա երևի, կամ իմ հոգեվիճակից, որ չեմ կրողանում շատ վառ գուներով աշխատեմ:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  14. #54
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿԳԴ, անչափ շնորհակալ եմ հիանալի նկարների համար

    Երկու բան եմ ուզում ասել։ Առաջինը նկարների մասին, երկրորդը՝ տպավորություններիս։


    Այս նկարում էնքան հետաքրիր կերպով ես փոխանցել օրվա ավարտի ոգին։ Էտ տրամադրությունը լրիվ փոխանցվում է ու շատ ջերմ զգացմունքներ է առաջացնում։



    Այս նկարի մասին մեկնաբանությանդ մեջ գրել ես, որ «հիմնականում ծերեր են ապրում էնդեղ այս «Տավարաեղցի» կոչվող տարածքում»։ Չգիտեմ դիտմամբ ես արել, թե ոչ, բայց էս նկարից ընենց մի տեսակ միայնության զգացում է գալիս։ Ասածս ամենեևին բացասական չէ, պարզապես ես զգում եմ այդ միայնությունը ու անձամբ ինձ համար շատ հետաքրքիր տպավորություն է։



    Այստեղ էլ, ինչպես առաջին նկարում, շատ լավ ներկայացրել ես երեկոն ու օրվա ավարտը։ Ընենց ջերմ ու տաքուկ մթնոլորտ կաս էս նկարում, հատկապես խրճիթների լույսերը.... Չգիտեմ, չեմ կարա բացատրեմ.... Ընտիր է։



    Իսկ այ էս մեկը, մի ուրիշ կարգի եմ հավանել։ Էս նկարին, որ նայում եմ ակամայից սկսում եմ խորհել կյանքի իմաստի ու ապագայի շուրջ.... Իմ համար սա հանճարեղ նկար է, շատ եմ սիրում


    Իսկ դիմանկարների մասին Velvete Bride-ը շատ դիպուկ է ասել՝ համաձայն եմ իր հետ http://www.akumb.am/showthread.php/4...=1#post1925969։


    Ձեր ցուցահանդեսին ներկա գտնվելուց հետո, ես ու կինս երկրորդ անգամ սիրահարվեցինք Հայաստանին։ Չգիտեմ կհավատաք, թե ոչ, բայց այդ ցուցահանդեսից էնքան ենք տպավորված, որ տուն ենք եկել ու մինչև էսօր ոչ ուզում ենք հեռուստացույց կամ ֆիլմ նայել, ոչ արտասահմանյան երաժշտություն լսել։ Առավոտից Կոմիտաս, Մանսուրյան, Բաբաջանյան.... ենք լսում։ Հայկական ֆիլմերի հավաքածոս եմ հանել ու դրանք ենք երեկոները նայում, էն որ պատկերում են հայկական լեռնաշխարհը, գյուղական կյանքը, մարդկանց....

    Իսկ երբ հյուրեր ենք ունենում, նկարներդ ենք ցույց տալիս, որոնք նոթբուքումս արդեն գտնվում են առանձին ալբոմում։

    Ու հիմա նաև թույլ տուր բողոքվել, որ քո պատճառով Ժառ էլ չեմ կարում լսել, աղջիկ (ՀԳ մոդերատորներին՝ սմայլիկները չեմ չարաշահել՝ 3 հատ է ընդամենը )

    Մի խոսքով, շատ մեծ տպավորություն ունենք ԿԳԴ քո նկարներից և կազմակերպած ցուցահանդեսից։ Երևի թե պատճառներից մեկն էլ հոգեհարազատությունն է, որ կա մեր միջև։

    Իսկ ցուցահանդեսի տպավորություններով իհարկե, պարտական ենք նաև ընկերուհիներիդ։

  15. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (21.04.2010), Ambrosine (21.04.2010), Ariadna (21.04.2010), CactuSoul (21.04.2010), davidus (21.04.2010), E-la Via (21.04.2010), Inna (19.02.2011), Tig (21.04.2010), Yeghoyan (21.04.2010), Արևածագ (21.04.2010), Դատարկություն (21.04.2010), Դեկադա (21.04.2010), Ժունդիայի (21.04.2010), ԿԳԴ (21.04.2010), Մանուլ (21.04.2010), Նարե (21.04.2010), Ռուֆուս (21.04.2010)

  16. #55
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մեկ էլ մի բան։ Իմ սիրած կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ֆիլմերի համար գրված ստեղծագործությունները, կարծես հենց քո նկարների համար գրված լինեն՝ շատ նման են (իհարկե Հայկօի ասած՝ ԻՄՀԿ՝ իմ համեստ կարծիքով)։
    Վերջին խմբագրող՝ Jarre: 21.04.2010, 08:54:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԿԳԴ (21.04.2010)

  18. #56
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստեղ եմ ասում Արթուր ջան, ես իրոք շատ շատ եմ հավանում, թե Սաթենիկի, թե Կողբի դպրոցի մնացած սաների գործերը… Դրանք շատ լավն են, թե գեղանկարչության տեսանկյունից, թե թեմատիկայի, թե հոգևոր առումով, շատ լավն են:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (21.04.2010), Jarre (21.04.2010), Դատարկություն (08.05.2010), ԿԳԴ (21.04.2010)

  20. #57
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Jarre ընկերս, անչափ շնորհակալ , թե քեզնից, թե բոլորից՝ ովքեր ներկա էին ցուցահանդեսին: Երջանիկ եմ, որ կարողացել ենք մեր նկարներով հայկական շունչ հաղորդել և ուրախ եմ հատկապես նրա համար, որ դու այսօր ավելի շատ Կոմիտաս ես լսում, նշանակում է, որ էլի մի քանի հոգի քեզ նման արտասահմանյան երաժշտությունների փոխարեն հաճախակի կլսեն մեր մեծերին:
    Tig անչափ շնորհակալ եմ ձեր բոլորի ներկայության ու անկեղծ գնահատականի համար, արվեստագետի համար դրանից մեծ ոգևորություն չկա...
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (21.04.2010), Ariadna (21.04.2010), Jarre (21.04.2010), Tig (21.04.2010), Դատարկություն (21.04.2010)

  22. #58
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    62
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ԿԳԴ-ի խոսքերից Նայել գրառումը

    Շնորհակալ եմ: Վատը էնա, որ դիմանկարելու ժամանակ շատ եմ կաշկանդվում, հատկապես, որ բնորդը րոպեն մեկ գալիս իր նկարին նայում ու ուղղումներ է մտցնում արածս գործի մեջ, ես էլ էդ ժամանակ անվստահ եմ անում, դրա համար միշտ դեմքը տարբերվում է մնացածից...
    Երբևե փորձել եք արթյոք սկզբից բնորդ-ին նկարել ֆոտո խցիկով մի քանի ձև , որպեսզի ճիշտ դեմքի արտահայտությունը որսաք , հետո սկսեք նկարել , որովհետև դեմքի արտահայտությունը շատ հաճախ է փոխվում : Կարծում եմ սա շատ կոգնի , այդպես չէ :
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  23. #59
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբևե փորձել եք արթյոք սկզբից բնորդ-ին նկարել ֆոտո խցիկով մի քանի ձև , որպեսզի ճիշտ դեմքի արտահայտությունը որսաք , հետո սկսեք նկարել , որովհետև դեմքի արտահայտությունը շատ հաճախ է փոխվում : Կարծում եմ սա շատ կոգնի , այդպես չէ :
    Փորձել եմ, բայց հիմնականում աշխատում եմ կենդանի բնորդից նկարեմ, որովհետև ֆոտոն չի կարա տա էն զգացածը ինչ կենդանի բնորդը: Հիմնականում, երբ նկարը ավարտեկուց եմ լինում ու բնորդս հոգնում է, էն ժամանակ ֆոտո եմ անում, որ հետո ավարտեմ...
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (22.04.2010)

  25. #60
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վերջին արված կակաչներով նատյուրմորտս...
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  26. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.05.2010), Ambrosine (25.05.2010), ars83 (09.05.2010), Chuk (08.05.2010), cold skin (10.05.2010), E-la Via (01.11.2010), Empty`Tears (26.01.2011), Inna (19.02.2011), Jarre (08.05.2010), matlev (08.05.2010), Nare-M (28.02.2011), Norton (23.09.2010), Tig (10.05.2010), Yeghoyan (10.05.2010), Արմինե (08.05.2010), Արևհատիկ (09.05.2010), Դատարկություն (08.05.2010), երեքնուկ (21.06.2010), Ժունդիայի (01.11.2010), Ձայնալար (11.05.2010), Մանուլ (10.05.2010), Նարե (08.05.2010), Ֆոտոն (08.05.2010)

Էջ 4 12-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •