էհ, ես էլ ասեմ...Սա՛թ ջան, էնքան նկարներ եմ էս իմ կյանքում տեսել իբր թե քննադատում էինք, բայց էդքան չկայինք, չնայած մասնագիտությունս արվեստաբանությունն ա ու արվեստի քննադատությունը...ասեմ, իսկապես գույներդ լավն են, ու ոնց ախպերս ա ասում էմոցիա կա մեջը...
Ճիշտն ասած, ինձ համար սա ֆովիզմ չի, շատ վառ չեն գույները ու լույսից չեն ճառագում, ոնց սիրում են ասել ֆովիստները, չնայած կոնտրաստը ու գունային անցումները հատուկ են...իմպրեսսիոնիզմ ա...ավելի շատ...գույներդ մեկը մյուսի շարունակությունն են կազմում...ու համենայնդեպս ես գիծ չեմ տեսնում,,,շաղախված ա...իմ սիրած ոճն ա ...
մեկ էլ մի բան դուրս շատ եկավ...գույները իրականում ո՛չ վառ են, ո՛չ մռայլ, ինչ-որ իսկապես փափուկ միքս ա...
ու սնեց ասեմ մոդեռն արթ ա, բայց քոնն ա վսյո ժե...ՍՏՈՐԱԳՐԻ""""""
2-րդ, 3-րդ նկարը նկատի ունեի ի դեպ...
Հ.Գ. Ի դեպ, անուն դնելն էլ ա ճիշտ...էս արվեստի կրիտիկները ահավոր անկապ դուրս են տալիս, ու հետո սկսում են փիլիսոփայել...մեկ էլ բացում գտնում ես մի հատ նյութ, տեսնում էս հեղինակը լրիվ ուրիշ բան ա նկատի ունեցել...
Տնեց մենք մի ժամ դրած դուրս էինք տալիս վան Գոգի նկարների շուրջ, կեսը փչել էինք, նույնիսկ մասնագիտական մոտեցմամբ , իսկ Վան Գոգի նամակներում՝ իր եղբորը գրված լրիվ ուրիշ նկարագրություն էր
շատ հեռու գնացի, բայց Սա՛թ ջան, իսկապես քեզ մի՛ թերագնահատի![]()
Էջանիշներ