Ուլուանա-ի խոսքերից
Նախ սկսենք նրանից, որ դժգոհությունը շատ դեպքերում ոչ էնքան երևույթների բացասական լինելուց է առաջանում, որքան սեփական փնթփնթան ու մշտադժգոհ բնույթից։ Կան, չէ՞, էդպիսի մարդիկ, որ ինչ էլ լինի, դժգոհ են, ամեն ինչի մեջ մենակ վատն են տեսնում, միշտ մի բան կգտնեն, որ փնթփնթան, ուրիշներին մեղադրեն, դժգոհեն։ Ու դա բոլորովին հազվագյուտ երևույթ չի, շատ են էդպիսի մարդիկ, որոնք նախ և առաջ կյանքի, երևույթների նկատմամբ իրենց վերաբերմունքը փոխելու կարիք ունեն, որի շնորհիվ էլ դժգոհության օբյեկտները զգալիորեն կփոխվեն հաստատ, պարզ է, ոչ ոք չի ասում, թե բոլոր խնդիրները կվերանան դրանից, բայց որ ահագին կփոխվեն, դրանում չեմ կասկածում։ Իսկ եթե հաշվի առնենք նաև էն, որ էդ ընդհանրապես դժգոհելու, բողոքելու հատկանիշը բոլորիս էլ այս կամ այն չափով բնորոշ է, մեկին մի քիչ շատ, մյուսին՝ ավելի քիչ, ապա կարելի է համարել, որ բոլորս էլ ինչ–որ չափով մեր վերաբերմունքը փոխելու կարիք ունենք էդ առումով, ինչը, սակայն, բոլորովին չի ենթադրում հաշտվել մեր շրջապատում տեղի ունեցող բացասական երևույթների հետ ու ոչինչ չձեռնարկել դրանց դեմ։ Մեկը մյուսին չի խանգարում։ Բայց ավելորդ փնթփնթանությունն ու բողոքավորությունը բացասական երևույթների դեմ պայքարելիս, իմ խորին համոզմամբ, էնքան էլ պիտանի հատկանիշներ չեն։ Լավատեսությամբ պայքարելն ամեն դեպքում ավելի արդյունավետ է, իմ կարծիքով։
Էջանիշներ