Հայկական հուշարձանների մշտական քարուքանդը “քրիստոնյա” Վրաստանում և ադրբեջանում ուշադրությունս սևեռեց նաև Պարսկաստանի կողմը` այնտեղ գտնվող հայկական հուշարձաններին: Փաստերը ցույց են տալիս, որ միակ հուսալի հարևանն է, որը գնահատում է մշակույթը, պահպանում դրանք առավել լավ: Փայլուն օրինակներից մեկը Սուրբ Թադևոս վանքն է, որի լուսանկարից միայն երևում է, թե ինչ լավ վերաբերմունք են ցուց տալիս և վանքի պահպանմանը, և նրա շրջակա միջավայրին:
Անվանումը կապված է Սուրբ Թադևոս առաքյալի անվան հետ: Առաջին եկեղեցին կառոուցված է նրա գերեզմանի մոտ 68թվին, իսկ ամբողջ վանքը ըստ վկայության թվագրված է 7-րդ դար: Վանական համալիրը գտնվում է լեռնային շրջանում` Մակու քաղաքից 20կմ հեռու: Ներկայիս գլխավոր տաճարը կառուցված է 1329թ. երկրաշարժից քանդված նախկինի տեղում: 19րդ դարում ամբողջ վանքը վերականգնվել է Իրանի Աբբաս Միրզա արքայազնի աջակցությամբ: Տարին մեկ անգամ հուլիսի 1-ին անց է կացվում պատարագ, որը գրավում է Իրանի մեծաքանակ հայ հավատացյալների:
2008թ. այն գրանցվել է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության մեջ սբ.Ստեփանոս և Ձորձոր վանքերի հետ միասին, ‘‘հայկական եկեղեցիները Իրանում’’ անվան տակ:
Էջանիշներ