Կներես, բայց պիտի իմ տեսակետը պնդեմ:
Գուցե ինքս թյուրիմացության մեջ քցեցի բերելով ացետոնի օրինակը՝ արաղի օրինակը բերելու փոխարեն: Որտև եթե խաղող տեսնելուց իմ մտքով չի կարող անցնել, որ դա ացետոն ա դառնալու, բայց կարող ա անցնել, որ ինքը դառնալու ա արաղ կամ ասենք չամիչ:
Գայլերի մեջ ոչխար չի կարող ծնվել, բայց դե մեկ էլ տեսար բուսակեր գայլ ծնվեց (), իսկ ավելի կոնկրետ բազում հատկանիշներով իրարից տարբերվող գայլեր են ծնվում:
Ու քրիստոնեությունը ընդամենը հատկանիշ ա, ու մարդուց խոզ չի ծնվի, բայց մարդ, ով հետո կարող ա մուսուլման դառնա, կծնվի: Վերջերս անգամ առաքելական եկեղեցուց էին ամենաբարձր մակարդակով ասել, որ ցավոք շատ մեծ տոկոս իրենց հետևորդ չի: Հարց է առաջանում, թե ինչու՞: Պատասխան, որտև էդ միջավայրում ծնվելը չի նշանակում էդ կրոնը կամ գաղափարախոսությունը ընդունել, ինչքան էլ որ պիտակենք ու էդպես անվանենք:
Էջանիշներ