Տրիբուն ջան նախ ասեմ, որ շատ հարգեցի քո մտածելակերպը կապված հայ առաքելական եկեղեցու հետ, քանի որ եկեղեցու առաքելությունը պետք է լինի Աստծո Խոսքի տարածումը և քարոզումը, ոչ թե ազգային-մշակութային արժեքների կամ պետական պետականության պահպանումը: Իսկ, ցավոք, մեր առաքելական եկեղեցին հիմնականում զբաղվել է հենց վերջին գործառույթներով: Իհարկե այդպես չէ: Ես չեմ ուզում ասեմ, որ առաքելական եկեղեցում ամեն ինչ սխալ է, քանի որ շատ պարկեշտ ու Աստծուն իսկապես ծառայող քահանաներ գիտեմ, սակայն ընդհանուր առմամբ առաքելական եկեղեցին այսօր չի բավարարում բնակչության հոգևոր պահանջները և Աստծո Խոսքը "լավ չի տարածում":