Ըստ իս Քրիստոնեությունը և նման տիպի այլ կրոնները այս դարում ապրում են մայրամուտ, քանզի մարդկությունը մի մեծ թափով խրված է նյութապաշտության մեջ, որը նշանակում է, որ կրոնական արժեհամակարգերը շատ հաճախ ընդունվում են ձևական, առանց դրա գաղափարական գիտակցության:
Այնուամենայնիվ, մարդու ենթագիտակցության մեջ բացի նյութապաշտությունից նստած է նաև հոգեպաշտությունը, իսկ դա ենթադրում է, որ մարդկության կյանքի ընթացքում միշտ մի գիտակցությունը իշխելու է մյուսի վրա, կախված ժամանակի դրսևորումներից: Այժմ իշխողը նյութապաշտությունն է, որը և ծնունդն է բազում մարդկային չարիքների:




Մեջբերել


Էջանիշներ