User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 138 հատից

Թեմա: Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ինտերնետաբնա Հոգեվարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2009
    Հասցե
    Անմարդաբնակ կղզի...
    Տարիք
    40
    Գրառումներ
    83
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչու ափսոս եթե մարդը հանգիստ է ապրում…
    Արդեն գրել եմ, թե ինչու ափսոս...Նախադասությունս շարունակություն ունի, որ սերտորեն կապվում է սկզբում արտահայտած մտքիս հետ, այնպես որ մի կտրեք ու "հանգիստ" բառն, արդեն այս կոնտեքստում շոշափելով, ուրիշ իմաստի մի վերածեք: Բուն նյութից շեղվել պետք չէ

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում ու սփյուռքում մոտ 10 մլն մարդ գիտի որ "իրականում իր արյան մեջ բազմադարյան պատմություն, հզոր մշակույթ ունեցող, առաջին քրիստոնյա երկրի և վերջապես աշխարհի ամենահին ազգություններից մեկի մի մասնիկն է կրում" ինչ է դա փոխում … ոնց որ տեսնում ես երկիրը ողորմելի վիճակում է… ոնց որ մեր երկիրն է՝ պետությունը, այդպիսին էլ ժողովուրդը…
    Ի՞նչ է փոխում… Ասեմ, եթե շատ լավ ես ճանաչում երկրիդ ամեն մի մասնիկը մշակութային առումով, ապա իհարկե այս հարցի ընկալման ձևը կփոխվեր Ձեր մեջ...Բայց, ենթադրում եմ,որ բնավ ոչ Ձեր դեպքում...
    Երկրի ողորմելի վիճակը կապ չունի հայ լինելու ու դրանով հպարտանալու երևույթի հետ...Ուղղակի լավատեսկան ոչ մի նշույլ Ձեր խոսքում չնկատեցի ու մանավանդ սեր հայ լինելու համար,այլ համակերպված վիճակ:Կարծես ասեիք " Ընկել եմ, պիտի քաշեմ" այսինքն հայ եք, բայց դե, միևնույն է, ուզենաք էլ չեք կարող եվրոպացի լինել ասենք...բայց շատ հնարավոր է,որ նույնիսկ եվրոպացի լինելը Ձեզ պես մտածողի համար լիներ երջանկություն...Ուղղակի ցավալի է,որ հայ լինելը չեք զգում..այդքան բան...

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    կարող եմ Հոգևարք ջան, կարող ես չկասկածել օտար ժողովուրդները հյուր չեն եկել հայաստան ու մի 200 տարի մնացել, դրան ասում են արշավանք և թող տարօրինակ չթվա մենք դարեր շարունակ ապրել ենք տարբեր ժողովուրդների կողքին…
    Դարձյալ փաստեր չեմ տեսնում, զուտ խոսքեր...հետևաբար անգամ կասկածելու խնդիր չունեմ:

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    իմիջայլոց եթե հայերը ոչ մի ազգի հետ չխառնվեին ապա ազգը գենետիկ դեգրադացիայի կենթարկվեր… սա փաստ է…
    Ես չեմ բացառում խառնվել լինելը, դա անխուսափելի բան է կյանքում...բայց այլ բան է, բռնի կերպով թե կամքով...ու այստեղ խոսքր գնում է տոկոսային հարաբերությունների մասին...Թե որքանով է ազգը զտարյուն և այլն...

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ազգությունը փոխել չի խրախուսվում ու խոսքն էլ դրա մասին չէր,
    Կարդացեք մի տող ներքև

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    հիմա ինչ եք առաջարկում… գնանք փոխենք՞ մեր ազգությունը…


    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    պարզապես մարդը եթե չգիտի իր ազգությունը, կամ սխալ գիտի դա դժբախտություն չի մանավանդ որ հանգիստ իր համար ապրում է…
    Ես չասացի, որ դժբախտություն է...Ուշադիր կարդացեք գրածներս Արդեն դուք եք որակումներ տալիս
    Կրկնում եմ, որ ուղղակի ափսոսում եմ ու շատ ցավում, որ նման մարդն աշխարհ է գալիս ու հեռանում այդպես էլ չիմանալով իր արմատների մասին...

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգևարք ջան, մի հատ կարաս ասես հայ լինել ինչ է նշանակում… օրինակ ես չգիտեմ… մարդ լինելուց ինչքան է տարբեր…
    Հայ լինե՞լ ...Բառերով չեմ կարող արտահայտվել ու փոխանցել այն, ինչ զգում եմ իմ հոգում ու սրտում: Տարբեր մտածելակերպի մարդկանց մոտ դժվար մի ընդհանուր հայտարար լինի այս հարցում:
    Իսկ մարդ ու հայ լինել տարբեր բաներ են… Դե գլոբալ առումով մարդ բառի իմաստը վերցրած՝ բոլորս էլ մարդիկ ենք համարվում…Բայց մարդ, տվյալ դեպքում ամենանվիրական ու վսեմ հատկանիշներով օժտված լինել, ուղղակի պարտավոր ենք, շատ են չէ՞ ասում. "Եղիր առաջին հերթին մարդ, հետո ուսուցիչ,ծրագրավորող,ատամնաբույժ և այլն"...
    Իսկ հայ դու ծնվում ես, բայց որ մարդ էլ լինես հայ լինելու հետ մեկտեղ, հրաշալի կլինի...
    Մարդ լինելուց ինչքան է տարբե՞ր...ազգություն ու էակ լինելը կապ չունեն իրար հետ, որ ասենք նման են թե տարբեր

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    որևէ ազգի մարդ ծնվելը ձեռքբերում չի, դա ուղղակի փաստ է ուրիշ ոչինչ…
    Բայց ո՞վ ասաց, որ ձեռքբերում է, որ դուք էլ վիճել եք փորձում, ես նման բան չեմ ասել, ախր թեմայից շատ եք շեղվում...

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ եթե հայ ծնված չլինեիր տենց դժբախտ էլ պիտի մնաի՞ր… կարող ես հպարտանալ Հայաստանի քաղաքացի լինելու համար, բայց ոչ հայ… դա առնվազն ծիծաղելի է… ամեն մարդ էլ մի ազգ ծնվում է…
    Բայց ո՞վ է խոսում հայ թե ուզբեկ ծնվելու մասին, խոսքս հայ լինելով հպարտ զգալու մասին էր...
    Կրկնում եմ,որ ազգությամբ հպարտանալը համեմատել գանգուր լինելու տվածուրիկ շատ հասարակ երևույթով, շատ ծիծաղելի է ու նույինսկ նվաստացուցիչ: Այ սրա մասին էր խոսքը, իսկ դուք խորացել եք ձեռքբերումների մեջ, հայ լինել-չլինելու,արդեն դժբախտ էլ սարքեցիք...մի խոսքով թեմայից մի շեղվեք
    Իսկ հայ քաղաքացի լինելով թե հայ լինելով ես հպարտ, գուցե նյուանսներ կան Ձեր ասածի մեջ քաղաքական բնույթի, բայց հայ լինելու սիրով հպարտանալու հետ կապ չուներ ընդհանրապես… Ասել եմ ու կասեմ՝ ես հայ եմ ու հպարտ եմ, որ հայ եմ ազգութամբ,որ տրվել է ինձ ի վերուստ ու նաև հպարտ եմ, որ աննման Հայաստանում եմ ապրում
    Վերջին խմբագրող՝ Հոգեվարք: 03.12.2009, 23:15: Պատճառ: Տեխնիկական վրիպակ
    Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ե՞րբ ես չափահաս դառնում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 23.03.2017, 01:58
  2. Երբ մարդը դառնում է ծանր բեռ
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 03.02.2014, 12:38
  3. Ինչպե՞ս են դառնում հերոս
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.09.2012, 02:39
  4. Գուրգեն Շիրինյանը դառնում է պայքարի և նմանակման խորհրդանիշ
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.08.2008, 05:47
  5. Գրող ծնվու՞մ են, թե՞ դառնում
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 04.10.2007, 11:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •