User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 86 հատից

Թեմա: Քաղաքական հայտարարություններ

  1. #1
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քաղաքական հայտարարություններ

    ԿՈՉ
    Նոյեմբերի 22-ը ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐ հռչակելու մասին
    Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ապրիլի 24-ը հանդիսանում է հայ ժողովրդի նվիրական օրերից մեկը` հայոց միասնական քաղաքական վարքի թերևս ամենավառ դրսևորման օրը: Հայ իրականության մեջ այդ օրը մտավ նախ որպես հոգեհանգստի ու հիշատակի խնկարկման օր, ապա աստիճանաբար վերաճեց և դարձավ ոգեկոչման ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի օր: Այսուհանդերձ, այդ օրը կորստի օր է` առավելագույնը կորուստը ճանաչել տալու օր:
    Սակայն որպես ազգ և որպես արդարությանը հետամուտ հանրություն մենք կարիք ունենք հաղթանակի ու հատուցման օրվա, արդարության կայացման ու իրավունքի հաստատման օրվա: Մեր իրականության մեջ կա այդ օրը. հաղթանակի անթեղված կրակը պահող այդ օրը նոյեմբերի 22-ն է` Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի (Arbitral Award) կայացման օրը: Այդ օրը իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց մեր բնօրրան-հայրենիքի մի մասը` նրա հյուսիս-արևելյան հատվածը: Այդ օրը միջազգային իրավունքի հիման վրա կայացվեց և մեկընդմիշտ ուժի մեջ մտավ մի վճիռ, որը կատարման համար պարտադիր է, իրավական տեսանկյունից անբեկանելի է ու իրավունքների գոյության առումով անժամանցելի է:
    Քանի որ Իրավար վճիռը կայացվել է Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Բրիտանիական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Լեհաստանի, Պորտուգալայի, Բելգիայի, Հունաստանի, Կանադայի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի, Ռումինայի, անվերապահ հայցադիմումի (compromis) հիման վրա և ուժի մեջ է մտել ստորագրման պահից, ուստի այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է բոլոր վերոհիշյալ երկրների և նրանց իրավահաջորդների համար: Այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, քանի որ Իրավարար վճիռը կրում է ԱՄՆ-ի Մեծ կնիքը, ստորագրված է ԱՄՆ-ի նախագահի և ենթաստորագրված է ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից:
    Ըստ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի, որն ամրագրված է միջազգային բազմաթիվ փաստաթղթերում, Իրավար վճռի ի կատար ածումն այդ փաստաթղթին կողմ հանդիսացող, այսինքն հայցադիմումը ստորագրած, բոլոր երկրների անսակարկ պարտավորություն է, նրանց անօտարելի հանձնառությունը: Ըստ այդմ, մեր համազգային խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր տարի նոյեմբերի 22-ին այդ երկրներից պահանջել, որպեսզի նրանք տեր կանգնեն միջազգային իրվաունքից բխող իրենց պարտավորությանը և դա անեն ոչ թե որպես բարեհաճություն, այլ որպես մոռացված և, մասամբ ուրացված, սակայն անխաթար ու անբեկանելի միջազգային պարտավորություն:
    ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգնման, ազգային պահանջատիրության և մեզանից խլված իրավունքների վերահաստատման օրը: Մեծ հայորդի Գարեգին Նժդեհի մեկ բառով` ՀԱՅՐԵՆԱՏԻՈՒՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ:
    ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ հասարակական շարժումը կոչ է անում համայն հայության միանալ մեր նախաձեռնությանը և ամեն տարի ըստ արժանավույն` ցույցերով, երթերով և հավաքներով, նշել ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ:
    ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ հասարակական շարժում

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  2. #2
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հայտարարություններ

    Մեդերատորական: Քանի որ տարբեր կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ մերթ ընդ մերթ հանդես են գալիս հայտարարություններով և այդ հայտարարությունները կրում են հիմնականում ինֆորմացիոն բնույթ, քննարկման նյութ չեն պարունակում, ստեղծվում է թեմա, որտեղ և կտեղադրվեն այդպիսի հայտարարությունները: Առանձին որևե հայտարարության կամ կոչի մասին թեմա չբացելու նպատակով՝ այսուհետ բոլոր հայտնի ու ոչ այդքան հայտնի կառույցների արած կոչերն ու հայտարարությունները տեղադրում ենք այստեղ:
    էսպես չի մնա

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեռնցի (21.11.2009)

  4. #3
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հայտարարություններ

    2.12.2009

    «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի մասին


    «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հայտարարում է իր նոր՝ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» առգիծ եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) ծրագրի մեկնարկը.

    www.ardarutyun.org

    Շատերն են արդեն լավատեղյակ, որ միջազգային ասպարեզում, ինչպես նաև բուն Հայաստանում համակարգված բնույթ են ստացել հակահայկական քարոզչության տարատեսակ դրսևորումները՝ չարամիտ ապատեղեկատվությունը, Հայության հանդեպ ատելության սերմանումը, ներազգային թշնամության բորբոքումը, Հայոց պատմության լկտի և համընդհանուր կեղծումը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հետևողական ժխտումը։

    «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի նպատակը մեր ազգային արժանապատվության պաշտպանությունն է՝ Հայաստանի ու Հայության շահերի դեմ ուղղված գաղափարական հարձակումներն ամբողջապես բացահայտելու, դրանց համարժեքորեն հակադարձելու, ապա և չեզոքացնելու միջոցով։

    Մենք առաջնահերթ նշանակություն ենք տալիս հանրությանը պատշաճորեն տեղեկացնել Հայաստանի, նրա անցյալի և հայ ժողովրդի արդարություն ստանալու անօտարելի իրավունքի մասին։

    Հուսով ենք՝ մեր այս նախաձեռնությունը կստանա Հայաստանում և Սփյուռքում գործող բազմաթիվ շահագրգիռ կազմակերպությունների ու անհատների աջակցությունը։

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  5. #4
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հայտարարություններ

    Որպեսզի ամեն այգաբացի աշխարհը մի քիչ ավելի անվտանգ ու մի քիչ ավելի ապահով լինի, մենք պետք է ապրենք ու կենսագործենք Հանուն Հայրենիքի:
    <<Ու. Ա.>>

    Ինչպես համայն մարդկության իղձն է ապրել ազատ ու ինքնիշխան, խաղաղ ու անվտանգ, անկաշկանդ ու ստեղծագործ կյանքով, իրենց հայրենիքներում ու ազգային պետություններում, այնպես էլ ողջ հայության իղձն է Ամբողջական Հայաստանի վերականգնումը, որտեղ հայը կարող է ժառանգել ու պահպանել ազգային ինքնությունը, ապրել ու հարատևել ազատ, ինքնիշխան ստեղծագործական կյանքով:
    Ներկա քաղաքական եվ ազգային անհամախմբվածության շնորհիվ մեր կորուստները անդառնալի են, որպեսզի կարողանանք հասնել դրան Հայ Ազգային Երիտասարդական Բռունցքը, կոչ է անում համայն հայությանը` Հայաստանի Հանրապետության, Արցախի, Ջավախքի եվ սփյուռքի բոլոր երիտասարդական ազգային կառույցներին միավորվել միասնաբար աշխատելու եվ պայքարելու Հայոց նպատակներին հասնելու համար:Ինչպես մեծն Նժդեհն էր հորդորում <<Այսօր ինչ սերմանում ենք, վաղն ազգովին ենք հնձելու>>, եկեք միասնաբար տեր կանգնենք մեր Հայոց ազգային իրավունքներին սերմանենք այն, ինչ ազգային գիտակցության աղբյուր է, այն ինչ միասնաբար վաղն ենք հնձելու:Եկեք եվս մեկ անգամ հիշենք <<Մեր ուժը, մեր միասնականության մեջ է>>:Հայ Ազգային Երիտասարդական Բռունցքին կարող են միավորվել Ազգային երիտասարդական բոլոր կառույցներն ու անհատները, ովքեր իրենց Ես-ը ցածր են դասում Ազգային շահից, կառույցը ղեկավարվում է խորհրդի կողմից, իսկ խորհրդի անդամները ձեվավորվում են Ազգային Երիտասարդական Բռունցքին միացած յուրաքանչյուր կառույցի երկուական ներակայացուցիչներից: <<Այս ժողովրդին միասնաբար ենք Ցեղելու>>…

    Հայ Ազգային Երիտասարդական Բռունցք
    19. հունվարի 2010թ. Երեվան
    [email protected]
    www.brunck.do.am
    www.brunck.livejournal.com


    Միավորված կառույցները`

    1.<<Հայրենիք>> հայրենատիրական շարժում (Երեվան)
    2.<<Հայրենատերեր>> ազգային միություն (Վանաձոր)
    3.<<Հայազն Երիտասարդների Միաբանություն>> ՀԿ (Երեվան)
    4.<< Միացյալ Հայք>> ազգայնական կազմակերպություն (Երեվան)

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  6. #5
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հայտարարություններ

    Կոչ Հայ Երիտասարդությանը - ՍԹԱՓՎԻՐ

    Կ՚ուզէի որ իմ խօսքը` ուղղած քեզ, հա՛յ երիտասարդութիւն, կ՚ուզէի որ դա առաջին հաղորդութեան ազդեցութիւնն ունենար:
    Կ՚ուզէի որ քեզ համար ասված խոսքերն այս ընդունեիր, ինչպէս ծարաւ դաշտը ցօղն է ընդունում:

    Հոգեփոխել քե՛զ կ՚ուզէի ճշմարտութեան ուժով. փրկել քեզ եւ քո միջոցով ողջ հայութիւնը՝ կեղծիքի գերութիւնից:

    Եթէ դու չես - թող խոստովանիմ` միայն քեզ եմ հաւատում - եթէ չես կամ պիտի չդառնաս ճանապարհ փրկութեան մեր ժողովրդի համար, նրա համար կմնա մի հատիկ ճամբայ... դէպի գերեզմանատուն:
    Եթէ դու էլ պիտ նմանիս այն սերունդներին, որոնցից “մի բուռ հող” իսկ չի մնացել - օտարի լուծը եւ տառապանքը պիտ մնան քո ժողովրդի բաժինը: Որբ, գաղթական, հայ անունները պիտ շարունակեն մնալ որպես նույնանիշ բառեր: Եւ պիտ երկարի խաչելութեան հոգեվարքը եւ ուշանայ յարությունը ցեղիդ:

    Չէ՛, չէ՛, ես հաւատում եմ քեզ, քո ներքին մարդուն եւ Հային: Հաւատում եմ, որ դու հրամայողաբար պիտ դառնաս ուխտված եւ վրիժակ սերունդ - դյուցազնախառն սերունդը մեր, որի ջանքերով Հայաստան երկիրը պիտ դառնայ Նոր Սպարտա` Արեւելքի սրտի մեջ: Ես հաւատում եմ քեզ եւ ահա՛ թէ ինչո՞ւ եմ քեզ ուղղում իմ առաջին ահազանգը “Սթափվիր”: Դա ցավից ծնված իմ աղաղակն է, ուղղւած քեզ - աղաղակը, սթափեցնող կանչը, որ գիշերը ազգիս՝ արևածագի պիտի վերածի:

    Սթափվի՜ր...

    Ալեկոծ է աշխարհը, խռովայոյզ հայոց նավը. խաւարն անթափանց. վտա՛նգ, վտա՛նգ կայ ազգիս համար:

    Սակայն, նավազներն արթուն են, պատրաստ եւ սթափ: Նաւը` ալեկոծ, բայց անսոյզ, պիտ հասնի նաւահանգիստ:
    Այս խռով, խաւար եւ նենգ ժամանակներում, երբ այնքան մեծ եւ իրական է վտանգը մեր ցեղի համար, քե՛զ, հայ երիտասարդութիւն, ես քե՛զ իմ անհանգստացուցիչ աղաղակն եմ ուղղում:
    Սթափվի՜ր...

    Գ. Նժդեհ

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (03.06.2010), Rammer (23.02.2010)

  8. #6
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական հայտարարություններ

    Իմ կոչս է բոլոր հեղափոխական ընկերներուս,բոլոր ՀԱՅ ժողովուրդին,կուսակցական ինչ դավանանքի ալ պատկանին,ժամանկն է,որ սթափվինք,սեղմենք մեր շարքերը:

    Ազատության գործը շատ դժվարին գործ մը դարձաժ է,մեծ ուժի կը կարոտի,ազգովին քով քովի գանք և այդ մեծ կազմենք. ՔԱՋՈՒԹՅՈՒՆԸ,ԴՐԱՄԸ,ԶԵՆՔԸ ՉԷ,որ կպակասի մեզի,այլ կամքը,զորացնենք մեր կամքը և վստահ ըլլանք,որ կփրկվինք:

    Կը հուսամ,թե այս փոքրիկ կոչս արձագանք պիտի գտնե յուրաքանչյուր ՀԱՅԴՈՒԿԻ սրտին մեջ,ինչպես նաև ամեն ՀԱՅ անհատի:

    Անդրանիկ Օզանյան

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (03.06.2010), Gayl (03.06.2010), Norton (15.03.2010), Rammer (15.03.2010)

  10. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2009
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի պատասխան ՀՅԴ պաշտոնաթերթ "Դրօշակ"-ի մի հոդվածի

    Ս.թ. փետրվարին Դաշնակցության պաշտոնական մամուլ "Դրօշակ"-ում լույս է տեսել ոմն Հայկազուն Ալվրցյանի "Վասն տգիտության" հոդվածը` ի քննադատություն "Լուսանցք" թերթում վաղօրոք լույս տեսած Ս. Լ. Մանուկյանի "Դաշնակցությունը, մասոնականությունը եւ երիտ-թուրքականությունը" հոդվածի: Այդ կապակցությամբ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) Խորհուրդը հայտարարում է:

    Հայ իրականության մեջ երկու կառույց կա, որ անընդհատ ու միալար խոսում են, թե ծառայել են հայությանն անվերապահորեն: Եվ այս կառույցները ոչ մի անգամ չեն խոսել իրենց սխալների (նաեւ` ճակատագրական) մասին (սրանց թվում է` անսխալական են): Անվիճելի է, որ այդ երկուսը` Հայ առաքելական եկեղեցին եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որոշակի դեր ունեցել են հայապահպանման գործում (խոսքը հատկապես սփյուռքյան հատվածի մասին է), իսկ թե ինչ վնասներ են տվել հայությանն այս կառույցները, արդեն լուսաբանվել ու հանրահայտ է այլեւս: Եվ եթե մի օր հակակշռելու լինենք, թե սրանցից օգո՞ւտն է շատ եղել ազգին, թե՞ վնասը, հաստատ հօգուտ այս կառույցների չի լինի այդ հակակշռումը: Այս երկու "անսխալականի" պատճառով է, որ մենք` հայերս, մերթ ընդ մերթ կորցրել ենք մեր հայրենիքի տարածքները, երբեմնի հայահավատ ու հայաշունչ զորությունը եւ ենթարկվել ենք ցեղասպանությունների:

    301թ. սկսած մշակութա-հոգե-մարմնական ցեղասպանության մասին Հայ ազգայնականների համախմբումն արդեն հանդես է եկել հրապարակավ ու փաստարկված հոդվածներով: ՀՅԴ-ի մութ անցյալի եւ ոչ պայծառ ներկայի մասին նույնպես եղել են հրապարակային փաստարկված պարզաբանումներ: Եվ դա վերաբերում է նաեւ 1915թ. (այդ ժամանակին նախորդած ու հաջորդած) իրադարձություններին, երբ ՀՅԴ-ն համագործակցելով երիտթուրքական ուժերի հետ հանուն "մասոնական եղբայրության", հանուն սիոնիստա-պանթուրքիստական ծրագրերի իրագործման, կամա, թե ակամա մասնակցեց հայության (հատկապես` ֆիդայության) զինաթափմանը, եւ քաղաքական խարդավանքների հորձանուտում հայությանը կանգնեցրեց աղետալի փաստերի առաջ… Իսկ այսօր հենց դրանց քաղաքական ժառանգորդներն են ամենաշատը թմբկահարում Հայոց ցեղասպանության հարցը:

    Հուդա-քրիստոնեական կրոնի հետեւորդ (նույնն է թե` Եհովայի հետեւորդ) եւ հուդա-մասոնական կառույցի մի ոմն ժառանգորդ էլ` մի դաշնակցականիկ (համարյա` հոկտեմբերիկ), ահա այսօր փորձում է ՀՅԴ պաշտոնաթերթում պախարակել Հայ ազգայնականների համախմբման Խորհրդի անդամին եւ հայոց ցեղային գաղափարաբանությունն ու հավատը: Զարմանալի չէ, քանի որ ՀՅԴ-ն Հայաստանում վաղուց վերածվել է մի "ինքնահավան ու շահութաբեր" քաղաքական խմբակի եւ պարզապես դեռ գոյատեւում է սփյուռքյան կառույցների նյութական ու գործնական միջոցների հաշվին և ոչ միայն…

    Ժամանակին երիտթուրքերի սիոնա-մասոնական եղբայրության հետ համագործակցած ՀՅԴ-ն մեր օրերում լինելով իշխանության մեջ, տնօրինելով որոշակի նախարարական ոլորտներ եւ այլ պաշտոններ, նույն միջազգային-մասոնական ուժերի պատվերով ապազգայնացրեց հայկական կրթահամակարգը, համարակալեց ազգը` օտարին տրամադրելով մեր ամբողջական տվյալները, եւ կատարեց այլ ապազգային գործեր, իսկ հիմա ընդդիմադիր խաղալով փորձում է եւս մեկ անգամ կոծկել իր իրական դեմքը…

    "Դրօշակ"-ի հիշյալ հոդվածում ոմն դաշնակցականը հպարտանում է Նժդեհով: Նա "մոռանում" է, որ Նժդեհը թքել-հեռացել է ՀՅԴ-ից (հետո ՀՅԴ-ն նրան արտաքսել է: Մեկ էլ Կոմկուսից "չէին կարողանում" հեռանալ, երբ հեռանալու դիմում էր գրվում, արագ հեռացնում էին…)` մասոնա-բոլշեւիկյան խաղերի համար (հատկապես Զանգեզուրի պաշտպանության հարցում): Եվ այն, ինչ ասել է Նժդեհը Դաշնակցության մասին` մինչ ճանաչել-հեռանալը, այլեւս օրինակ բերելու հիմքեր չունի: ՀՅԴ-ից հեռացած մյուս հսկաները` Անդրանիկը, Շահան Նաթալին եւ այլք, նույնպես գիտակցել են, որ իրենց տեղում չեն… Հատկապես հիշյալ երկուսը մասոնա-երիտ-թուրքա-դաշնակցական խաղերը չհանդուրժեցին: Հրեից փեսա մասոն Սիմոն Վրացյանով (Գրուզինով) հպարտ ՀՅԴ-ականները դեռ կարողանում են պատսպարվե՞լ Նժդեհով, որին "կուսակցական" հալածանքների էր ենթարկում մասոն Վրացյանը: Կողմնորոշվել է պետք` կամ ազգային հայ Նժդեհը, կամ` մասոն Վրացյանը…

    Այս կապակցությամբ Շահան Նաթալին ասել է, որ վրացյանները պիտի շարունակեն "արտաքսել", քանի իրենք չեն արտաքսված: Իսկ հակառակ Անդրանիկի զգուշացումներին` ՀՅԴ ղեկավարությանը հեռու մնալու երիտթուրքերից, Դաշնակցությունը միայն 1911թ. վերջապես ընդունեց, որ երիտթուրքերի հետ կնքված դաշինքը սխալ էր (ինչպես նշել է դաշնակցականիկն իր հոդվածում): Բայց դա էլ չօգնեց այդ կառույցին, քանի որ ՀՅԴ վերնախավը (Խատիսյան, Ջամալյան, Վրացյան, Փափազյան եւ այլք) նույնպես մասոնական օթյակի անդամներ էին եւ այդպիսիք էլ մնացին: ՀՅԴ կանոնագրքում ասված է, թե որեւէ անդամ չի կարող անդամագրվել գաղտնի ուխտերի, առանց վերին մարմինների հավանության… Սա արդեն իսկ բացահայտ իրականություն է:

    Հիշյալ հոդվածում ոմն դաշնակցականիկը փորձել է իր կազմակերպության պաշտոնաթերթը "արժեւորել" հայոց հավատի եւ ցեղային գաղափարաբանության անվանարկումներով: Երեւի հուդա-քրիստոնեական "հոգին" չէր խաղաղվի, եթե սա չխոսեր "մասոնների եւ հեթանոսների կապի մասին", իհարկե առանց փաստարկների, որը չի էլ կարող լինել, իսկ ահա ՀՅԴ-ի դեպքում մենք կարող ենք նոր անուններ ու փաստեր հավելել:

    Իսկ այն պնդմանը, թե հայ ազգայնական հեթանոսներին Արցախում տեսնողներ չեն եղել, կարճ ասենք, որ հեղինակը պիտի լիներ այնտեղ, որ տեսներ… իսկ եթե եղել ու չի տեսել, ուրեմն` կուսակցական հիվանդությամբ է տառապում ("միայն դաշնակցականների շնորհիվ փրկվեց Արցախը" եւ "ով դաշնակցական չէ` հայ չէ"): Երբ դաշնակցականները դեռ սփյուռքյան վայելքների մեջ էին եւ նույնիսկ 1990-ականներին բյուրոն դեմ էր արտահայտվում Հայաստանի անկախացմանը (թռուցիկներ էին տարածվում հանրահավաքների ժամանակ), հայ ազգայնականների մեծ մասն արդեն ազգային-ազատագրական պայքարի մեջ էր եւ կռվում էր հայ-ադրբեջանական համարվող սահմանների ամբողջ երկարությամբ, նաեւ հանուն Նախիջեւանի ազատագրման, հետո էլ` հենց Արցախի…

    Հեղինակը նշել է, որ ՀՅԴ-ն առնչվել ու համագործակցել է հրեա-թուրքական (երիտթուրքական) մասոնների հետ, քանի որ նույն երկրում էին գործում… Դե, հիմա էլ Հայաստանում գործում են մասոնական, աղանդավորական, անբարոյական եւ այլ` "նույն երկրում" պետականորեն գրանցված եւ գործող կառույցներ…

    Հավատավոր դաշնակցականը չի մոռացել "խայթել" նաեւ Հայ Աստվածներին եւ եհովապաշտի համառությամբ ասել է, թե մասոնների մահվան թվականը երեւի միայն մեր Աստվածներին է հայտնի: Ծիծաղելի այս հեգնանքին ի պատասխան միայն կասենք, որ այո’, դա վստահաբար Հայ Աստվածներին հայտնի է, ինչպես բոլոր տխմարների, լամուկների, այլադավանների ու դրանց նմանների մահվան թվականները… Եվ իր "թեման" ավարտելով` եհովապաշտ հուդա-քրիստոնյա դաշնակցականը հայտարարում է, թե "այս խմորը դեռ շատ ջուր ունի քաշելիք", ինչը նորանոր խառնակություններ եւ պառակտումներ կծնի: Իսկ ի՞նչ կարող էր մաղձել ավելի քան 100 տարի ազգից վեր կանգնած ու ազգը խառնակություններով վաղուց պառակտած կառույցի այս "հավատավորը", ինչպես ասում են` իրենց իսկ հասցեն թողնելով վերջաբանում:

    Իսկ ՀՅԴ պաշտոնաթերթին կոչ ենք անում`"հանուն Հայ դատի հազարավոր նվիրյալների թափած արյունը" չը-սեփականաշնորհել, Հայ Աստվածներից չփախչել ինչպես չը-հայերը, հանգիստ թողնել հավատքային, գաղափարախոսական ու գործնական պատճառներով դաշնակցությունից հեռացած Նժդեհին, կամ էլ` վերանորոգվել ըստ նրա ստեղծած ցեղակրոն-արիադավան ուսմունքի:

    Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) Խորհուրդ
    22.04.2010թ.

    ՎԱՀԱԳՆԱԿԱՆՉ

  11. #8
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մշտական զինված չեզոքություն (ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարության գլխավոր ուղղությունը)

    Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների, Մադրիդյան նորացված սկզբունքների ստեղծած մտահոգությունների և (Կոնգո, Կոսովո...) Կովկասին սպառնացող տարածաշրջանային քառակողմ պատերազմի2 ու կանխավ ծրագրված քաոսի սպառնալիքների առիթով

    Ինչպես վարպետ խմբավարն է նվագախմբի աղմուկի մեջ փնտրում-գտնում հարկավոր նոտան, այնպես էլ երկրի ղեկավարությունն է պարտավոր հասարակական-քաղաքական աղմուկի ու բազմաձայնության մեջ փնտրել-գտնել ժամանակի հրամայականով պայմանավորված-թելադրված երկրի զարգացման ճշմարիտ ուղին: Իրատեսական քաղաքականության իրականացման տեսանկյունից, որի մասին վերջին ժամանակներս այդքան շատ է խոսվում, Հայաստանի եւ հայության համար դա Մշտական Զինված Չեզոքության ճանապարհի ընտրությունն է:

    Շատ փաստեր ու տեղեկություններ են կուտակվել հաստատելու, որ Հայաստանի եւ հայության (ՀՀ-ի, ԼՂՀ-ի եւ սփյուռքահայության3) համար Մշտական Զինված Չեզոքության տարբերակի ընտրությունը' ռազմավարական միակ ընտրությունն է, որը, ճշմարիտն ասած, առաջին հերթին «Ճանապարհային քարտեզի»4, Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների եւ Մադրիդյան (նորացված եւ չնորացված) սկզբունքների ստեղծած սպառնալիքները հաղթահարելու պարտադրանքով է պայմանավորված5: Խնդիրը բոլորովին այն չէ, որ Արձանագրությունների վավերացմամբ Հայաստան պետությունը հրաժարվում է Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով հայությանը հատկացվող Հայաստանի դե յուրէ տարածքներից, այլ այն, որ այդ տարածքներն այդպիսով դառնում են իբր պատկանելիություն չունեցող, հետեւաբար եւ հակամարտության ու վեճի առարկա տարածքներ, որոնք նույն այդ Արձանագրությունները պարտադրող կողմը' ԵՄ-Իսրայել-ԱՄՆ ալյանսը, կարող է որպես նվիրատվություն խոստանալ որոշակի շահագրգիռ կողմերի' փոխարենը հատուկ □ծառայություններ□ պահանջելով նրանցից:


    Ամբողջ հոդուածը կարդացեք այստեղ:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  12. #9
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բաց Նամակ Լևոն Տեր Պետրոսյանին

    Բաց Նամակ Լևոն Տեր Պետրոսյանին

    Պարոն ԼՏՊ այս նամակը գուցե և չգրեյի, քանզի այն հարցերի, որոնք որ հնչելու են նամակում, պատասխանները վաղուց ունեմ: Բայց. այնուամենայնիվ որոշեցի գրել. գրել հանուն այն երիտասարդների որոնք իրենց ազնիվ պայքարի էներգիան ծախսում են արնախում վամպիրի վերակենդանացման համար:Գրում եմ, որպես սթափության կոչ այն բազմաթիվ երիտասարդների որոնք քայլում են սխալ ճանապարհով, որպես մարդ, որը մտահոգ է իր հասակակից ընկերների ճակատագրով: Երբ նայում եմ լևոնակնների հակապետական հանրահավաքների ժամանակ ներկա երիտասարդներին երկակի զգացումներ եմ ապրում: Սիրտս լցվում է ուրախությամբ, քանզի ունենք պայքարող ու նպատակային երիտասարդություն, իսկ հոգիս ցասումով, քանզի նրանք գնում են գառան մորթի հագած գայլերի հետևից: ուզում եմ կոչ անել երիտասարդությանը որ հեռու մնան ԼՏՊ-ից ու լևոնականներից, որոնք արևմտյան փողերով սնվող ու երկիր քանդելու ժողովուրդ կոտորելու, ազգ ու պետություն ոչնչացնելու ծրագիր իրականացնող քաղաքական մաֆիոզներ են որոնց համար երիտասարդությունն ընդամենն իրենց կլանային շահերը սպասարկող լակեյներ են… ուզում եմ ասել երիտասարդներին,-մեղք եք հեռու մնացեք եդ մերօրյա երիտթուրքերից… Պարոն Տեր-պետրոսյան վերջին հանրահավաքի ժամանակ դուք վրդովված խոսում էիք այն մասին, որ մոսկովյան բուլվարային մի թերթ ներկայացրել է ՀՀ որոշ իշխանավորների պատկանող ունեցվածքի մասին տեղեկատվություն ու հարցնում էիր, թե որտեղի՞ց նրանց այդքան ունեցվածք: Պարոն ԼՏՊ իհարկե քննադատելի է այդ ամենը եթե իրականություն է, բայց կուզենայի հարցնել, եթե դուք զարմացած եք, որ այսօրվա Հայաստանում, երբ մեկ անձի ամսեկան միջին եկամուտը կազմում է մոտավորապես 55 հազար դրամ, իսկ բնակչության յոթանասուն տոկոսը ամսեկան 120 հազար դրամի մոտ եկամուտ է ստանում, իշխանավորը կարող է ունենալ 100 մլն դրամ, ապա ինչպե՞ս կարող էիք դուք այն ժամանակ երբ ՀՀ-ում միջին աշխատավարձը 4200 դրամ էր իսկ թոշակը 3600 դրամ ըստ այն ժամանակ միացյալ նահանգներում հրապարակվող ռուսալեզու <<В новом светье>> պարբերականի տվյալների ունենալ 150 միլիոն դոլլար զուտ ֆինանսկան կապիտալ և այն էլ մեկ վերնաշապիկով նախագահ դառնալուց ընդամենը 6-7 տարի անց: Դուք, որ խոսում եք քաղաքական բանտարկյալների առկյության անթույլատրելիությունից, քանի՞ երիտասարդ ու ազգային մարդկանց ուղարկեցիր բանտերն ու ֆիզիկապես ոչնչացրեցիր միայն այն բանի համար, որ համարձակություն էին ունեցել չկիսել քո կարծիքն այն մասին, որ հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է, որ կարել է << ունենալ փոքր բայց զարգացող, քան երկու երեք միլիոն պահանջատեր ունեցող ու թշնամիներով շրջապատված պետություն>>: Դուք, որ այսօր մեղադրում եք ոստիկանությանը իշխանությունը պաշպանելու և երկրի սահմանադրական կարգը պահպանելու համար, չե՞ք հիշում թե ո՞վ հրաման տվեց ոստիկանությանը կրակել Ձեր լավագույն ընկեր Լիպարիտյանի վրա, ու՞մ հրամանով 96թ. Ընտրված նախագահ Վազգեն Մանուկյանի կողմանկիցներին ջարդեցին ու սպանեցին ՀՀ Նախագահի թիկնազորի ներկայացուցիչներն ու որոշ ոստիկաններ: Դուք, որ խոսում եք քաղաքական սպանություններից, չգիտե՞ք արդյոք թե ու՞մ հրամանով սպանվեցին Գեղազնիկ Միքայելյանն ու Համբարձում Ղանդիլյանը, Հովհաննես Սուքիասյանն ու Հենրիկ Խաչատրյանը, Մարիուս Յուզբաշյանն ու Վարդգես Պետրոսյանը, Արմեն Առաքելյանն ու Վահրամ Խոռխոռունին, բազմաթիվ այլ հայորդիներ ում անունները ամբողջությամբ գրելու համար մի ամբողջ մամուլ պետք կլինի: Դուք, որ այսօր խոսում եք սոցիալական վիճակի, գների բարձրացման մասին չե՞ք հիշում արդյոք թե ու՞մ ավազակապետության տարիներին էին, որ մի երկրում որտեղ թոշակը 3600 դրամ էր ջրի վարձավճարը մեկ անձի համար սահմանված էր 420 դրամ իսկ մեկ կիլոգրամանոց հացը, որը լավագույն դեպքում 700 գրամ էր, արժեր 230 դրամ, ում ավազակապետության տարիներին էր ժողովուրդը խարխափում խավարում ու իր ձեռքով իր տնկած բերքատու ծառը կտրում վառում, իսկ երկրի իշխանավորները հոսանքը ծախում էին հարևան երկրների վրա և ստացած գումարներով սոված ժողովրդի աչքի առաջ լրբանում просто Մարիաների հետ: Դուք, որ խոսում եք քաղաքական հաշվեհարդարներից, հիշո՞ւմ եք թե ո՞ւմ իշխանության տարիներին ու ո՞ւմ թիմից էին ու են <<Առագաստ>> սրճարանում Աղվան Վարդանյանին այլ կուսակցության ներկայացուցիչ լինելու ու ՀՀՇ-ական որոշ տականքների տեսակետները չկիսելու համար ծեծող Արարատ Զուրաբյանը, Վահագն Հայոցյանը և Անդրանիկ Հովակիմյանը, աչքաչափով <<մի 800 մարդ պետք ա սպանվի>> ասողներն ու նրանց հետ բաժակ խփողները: եթե չեք հիշում` հիշեցնեմ. Այդ ամենն ու ոչ միայն կատարվել է ձեր ավազակապետության տարիներին պարոն ԼՏՊ: Դուք որ ժողովրդին իջեցրեցիք սոցիալական սանդղակի ամենավերջին աստիճանից էլ ցածր մակարդակի, ստեղծեցիք սոված, թշվառ ու անտեր մի հասարակություն, որին դուք խորհուրդ էիք տալիս պարտք վերցնել հարևանից, իմանալով հանդերձ ,որ երկրում քեզանից ու քո մաֆիայից դուրս ոչ մեկն էլ փող չուներ որ պարտքով տար, իսկ քո <<Որձ կով>> վարչապետն էլ մարդկային չտեսնված դիետա էր հնարում մի ամբողջ ժողովրդի համար նրան խորհուրդ տալով ուտել օրական մի ձու: Եթե հաշվենք այդ տարիների ձեր ազգակործան քաղաքականության արդյունքում չծնված, ծնված ու չապրած, արտագաղթաց մարդկանց թիվը ապա կկազմի մոտավորապես 1 մլն-ից ավել: Մի քանի տարում դու ու քո շրջապատը ոչնչացրել եք մոտավորապես նույնքան հայ ինչքան 1886-1921 թթ թուքական իշխանություններ, դուք մի նոր կարմիր սուլթան էիք ժողովրդիս համար ու հիմա ինչի՞ց եք խոսում ու ի՞նչ բարոյական իրավունքով: Ձեր երբեմնի զինակից ընկերները անգամ չկարողացան հանդուրժել Ձեզ ու Ձեր անարդարությունները: Երկիրը քանդելուց, տնտեսությունը կազմալուծելուց հետո անցաք երկրի անվտանգության համակարգին, ոչնչացրիք ԱԱՊՎ-ն, որից հետո Ձեր զինակից Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարեց.<< <<Ղարաբաղ>> կոմիտեյի ստեղծումից անմիջապես հետո, այնտեղ կային ՊԱԿ-ի գործակալներ` Լևոն Տեր-Պետթոսյան, Ալեքսան Հակոբյան, Աշոտ Մանուչարյան…>>> և այլն: Ձեր մեկ այլ ընկեր հայտարարեց, որ ինքը պատրաստ է ապացուցել, որ <<Լևոնը մարդասպան է, Լևոնի հրամանով պահակները կրակել են Դատախազ Գրիգորյանի, Ղանդիլյանի, Յուզբաշյանի վրա>> :Դեռևս 1994թ հունիսին Համբարձում Գալստյանը հայտարարեց <<Ես համարում եմ որ հանրապետության գլխավոր չարիքը հանրապետության Նախագահ Լևոն տեր պետրոսյանն է>>:Իսկ դու ինքդ քո վերջին հարցազրույցում ասեցիր << Ես գնացի, որովհետև եթե մնայի, ավելի վատ կլիներ>>, միակ ճշմարիտ արտահայտությունը քո ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում, Ու հիմա ի՞նչ ես ուզում , ու՞մ ես ուզում խաբել, ինչի՞ ես ուզում հասնել, ինչի՞ ես ժողովրդիս կոտորում, ինչո՞ւ մարտի մեկին եդքան մարդու գլուխ կերար, ուզացդ ի՞նչ է….ինչի՞ համար ես ուզում հետ գալ, որ ավելի վատ լինի՞…

    Էդգար Հելհելյան

    Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    einnA (16.11.2010)

  14. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի հատ էլ պրոյեկտ… երևում ա Սերոժն անհանգիստ ա…

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (06.02.2011), Djavaxhq (16.11.2010), Jarre (16.11.2010), Kuk (17.11.2010)

  16. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես քաղաքականությունից լրիվ բում-բում եմ ու գրառումներ ընդհանրապես չեմ կատարում։ Բայց մի քանի հարց էլի՞։

    Ո՞ւմ հրամանով ուղիղ եթերով մաղեցին խորհդարանին, վարչապետին, պատգամավորներին։

    Ո՞ւմ հրամանով մարտի 1-ին սաղիս աչքի դեմը էտքան մարդու գլուխ կերան ու հետո Հայլուրով լրիվ ուրիշ բան ցույց տվեցին ու «ապացուցեցին»

    Ո՞ւմ հարմանով ա, որ էսօր օլիգարխներն ու հանցագործները պետության ղեկավարներ են ու էտ էնքան նորմալ երևույթ ա դառձել, որ մենք արդեն «սովորել ենք» էտ մարդկանց

    Ո՞ւմ հրամանով ա, որ էսօր նացիոնալիզմ ու քսենոֆոբիայա տարածվում էս արդեն պրծած ու պառակտված հանրապետությունում

    Ո՞ւմ հրամանով ա, որ դոդի ավտոյի բանտաժը ինձանից թանկ ա, իսկ լեզվի տեսչությունը երեք տարի ա փող չունի, որ թարմացված բացատրական բառարան տպի։ Թե՞ էտ գենոցիդ չի, որ լեզուդ ու մշակույթդ են վարի տալիս։ Հենա Ադրբեջաննել ա նույն գործը անում։

    Ո՞ւմ հրամանով էր, որ պապլավոկում հարյուր հոգու դեմը զուգարանում սպանեցին մեկին, ով պարոն Քոչարյանին Ռոբիկ ասեց

    Ո՞ւմ հրամանով ա, որ էսօր գեներալը բռնաբարում ա իրա զինվորին ու էտ Յութուբում սաղ աշխարհն ա տեսնում

    Ո՞ւմ հրամանով ա, որ երկիրդ էն մակարդակի ա դառել, որ սար գիտեն, որ մարդուն կարան տանեն առյուծների վանդակը գցեն ու էտ նորմալ ա արդեն իրանց համար։

    Ո՞ւմ հրամանով ա, որ էսօր մի ամբողջ սերուդն դեբիլ ա մեծանում սերիալների արժեքները որդեգրելով.....

    Ու սենց մի ամբողջ մամուլ չի հերիքի որ էս ցուցակը գրի....

    Ես ոչ Սերժի կողմնակից եմ, ոչ Ռոբերտի, ոչ Լևոնի.... Ոչ մեկի.... Ուղղակի արդար ու ազնիվ չի անկապ քարոզչություն տանելը, ոնց էս թեմայում եք փորձում անել։

    ՀԳ՝ էս նամակը որ կարդացի նենց տպավորություն էր ոնց որ ակումբում էլ արդեն Հայլուրի եթեր կա
    Վերջին խմբագրող՝ Jarre: 16.11.2010, 11:55:

  17. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.11.2010), Askalaf (06.02.2011), Chuk (16.11.2010), davidus (16.11.2010), erexa (16.11.2010), Kuk (17.11.2010), Malxas (16.11.2010), Mephistopheles (16.11.2010), Norton (16.11.2010), Ungrateful (16.11.2010), Աբելյան (17.11.2010), Արշակ (16.11.2010), Արևածագ (16.11.2010), Երվանդ (16.11.2010), ՆանՍ (16.11.2010), Ֆրեյա (17.11.2010)

  18. #12
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հարցնող լինի ` "Դուն ով իս?": Ինչն ես պահպանում` ընդ որում նորովի: Նոր պահպանա.. պահպանողկա.. էէհհ պահպանողական: Կապ չունի հիմա Լևոնա քննադատում, Ռոբերտ թե Սերժ: Մարդ ներվահանա լինում, որ մարդա մի հատ կոլխոզատիպ (չնայած կոլխոզը կարգին բան էր) երևույթ են բացում ու սկսում մեծ մեծ փրթել: Հլա պետության, երկրի համար ԳՈՆԵ ՄԻ ԲԱՆ ԱՐԱ. նոր ձենդ գցի գլուխդ, ու բացարձակ կապ չունի, թե էն ինչ որ չես ալարել ու թանկագին ժամանակիցդ զոհաբերել սևացրել ես իրականության հետ բռնումա թե չէ:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (06.02.2011), Chuk (16.11.2010), davidus (16.11.2010), Kuk (17.11.2010), Mephistopheles (16.11.2010), murmushka (16.11.2010)

  20. #13
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում էի պատասխանել բայց պատասխանելուբան չկար, ուղղակի հիստերիայի շրջանակներում գրված քննարկումներ են, մեկ էլ տենաս խի տեղափոխին թեման?

  21. #14
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում էի պատասխանել բայց պատասխանելուբան չկար, ուղղակի հիստերիայի շրջանակներում գրված քննարկումներ են, մեկ էլ տենաս խի տեղափոխին թեման?
    Djavaxhq ջան, նամակը պակաս հիստերիայի շրջանակներում գրված չի....

    Էս մեկնաբանությունները դեռ ավելի մեղմ են։

    Ես հենց սկզբից նշել եմ, որ չեզոք եմ քաղաքական հարցերում։ Թեև ընկերներս պնդում են, որ հնարավոր չէ չեզոք լինել, բայց իմ պարագայում դա հենց այդպես է։ Ես չեզոք ունկդնդիր եմ, որ չեմ հարում այս կամ այն կուսակցությանը կամ քաղաքական ուժին։ Ու գրում եմ հասարակ, քաղաքականապես չեզոք քաղաքացու տեսակետը։ Փորձեք այնուամենայնիվ պատասխանել հարցերիս։

    Էն որ Լևոնի օրոք ձեր մեջբերածներից շատերը եղել են, դա փաստ է։ Բայց ո՞րն է ձեր ցույց տված կոնտրաստը։ Այնպես է գրված, որ կարծես թե Լևոնին հակառակ, էսօր կա մի հրեշտակ, որին մենք չենք նկատում ու քարկոծում ենք։ Ես այ դա չեմ ընդունում։ Այսօր էլ ա գենոցիդ լինում, այսօր հայրենասիրություն բառը շատ արտասանողները հենց էն մարդիկ են, ովքեր առաջինը թքած ունեն երկրի ու քո ու իմ վրա։ Ու նման անազնիվ քարոզչությունը անընդունելի է։

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (06.02.2011), Ֆրեյա (17.11.2010)

  23. #15
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Jarre Ջան հիմա էլ ես ասեմ, Ես Նախագահի կողմնակիցն եմ ՀՀ նախագահի, դրա տակ չհասկանաք ՍՍ, ՌՔ, ԼՏՊ, իսկ այդ անարժանությունը միշտ մտցնում են մեր մեջ, որ իբր անհնար է փոխարինել գործողին, գիտես ես ավիլ կողմ եմ ՍՍ-ին օգնենք ստիպենք անել լավ բաներ քանց նրան ասենք հեռացի թող Լեվոնը գա, որովհետև դու նրանից լավ չես ղեկավարում, ինչ դու էս անում նա էլ եր ասում ու անում, եկեք հեղափոխություն անենք ներքևից, ինքներս մեր մեջ, Հիմա նախագահը կամ Պն, նախարարը չգիտեին ոչ բանակում նման բաներ են կատարվում, Եթե մեկի աղջիկը անբարոյական է դրա համար նրա ծնողները մեղավոր են? ամեն մեկս ապրենք այնպես ինչպես պետք է, միասին ստիպենք որ այդ անարդարությունները վերանան, այ լոչ թե ՍՍ հեռացիր, հետո Լտպն գա նրան սկսենք ասել հեռացիր?

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղային հայտարարություններ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 202
    Վերջինը: 03.05.2014, 22:30
  2. Անվճար հայտարարություններ
    Հեղինակ՝ karakala14, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 14
    Վերջինը: 05.04.2012, 19:45
  3. Ուսման հայտարարություններ
    Հեղինակ՝ Nun ..., բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.07.2009, 21:19
  4. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •