Ախր, Լեռնեցի ջան, ո՞նց տեսնես փաստերով դատողություններ, ինչի՞ն կողմ ու ինչի՞ն դեմ:
Հիմա մի հատ ֆիդայու բեղերով ձաձա, հետևը դրոշ ա խփել, դեմը՝ կամեռա ու նկարվել, քցել ա youtube: Սիրուն բառեր ա ասում, մեկ ու մեջ էլ Սևրի պայմանագրին հղումներ ա անում: Ինքն իրա անունն էլ դրել ա Արևմտյան Հայաստանի խորհուրդ կամ կառավարություն:
Հիմա որ ակումբից, մի տաս հոգի հավաքվենք ու մեզ հայտարարենք Մարզպանական Հայաստանի վտարանդի կառավարությունը, ու հղում անենք Նվարսակի պայմանագրին, մի հատ էլ սիրուն վիդեո սարքենք ու քցենք youtube, դու դրան ի՞նչ հակափաստարկ կարաս բերես: Ի միջի այլոց, էտ պայմանագիրը Վաղարշի կողմից վավերացվել ու կնքվել է:
Էջանիշներ