Որպես ՀՀ քաղաքացի` օգնեմ Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությանը իմ գիտելիքներով ճ:
այփ. Փարիզում նստած շատ հեշտ է հայտարարել կառավարություն, որը վտարանդի է, բայց օժտված է իշխանության բոլոր ատրիբուտներով

: Պողոս Նուբար փաշայի թոռներն են վերադարձել

:
փեն. հերիք ա թղթի շերեփներով գլուխ ցավեցնեք:
քիմ. Սևրի պ/գ-ն վավերացված չէ: Էդ պ/գ-ն ճար ունենար, կինքնահրկիզվեր, մենակ թե հայերը այլևս չվկայակոչեին իրեն:
...
ինի. դիվանաքիթություն... բավական է մեր պապերի արյունը դարձնեք ուրիշ պետությունների ձեռքում առևտրի առարկա ու դա էլ անվանեք դիվանաքիթություն: Այսինքն հա, էլի, դա դիվանաքիթություն ա. ամեն տեղ քթերը խոթում են, բայց մեկ ա ոչ բան են հասկանում, ոչ էլ դրական արդյունք է ստացվում:
...
ծա. Ինքնորոշման իրավունքը չի ասում, որ Փարիզի հայերը կարող են Արևմտյան Հայաստանում ինքնորոշվել: Քրդերը էդ թվաքանակով, էդ կազմակերպություններով հանդերձ, որ անգամ զինված պայքար են մղում թուրքական իշխանությունների դեմ, ոչնչի չեն հասնում, հայերը որոշել են ինչ-որ թղթի կտորով ու վրան մի երկու սևացրած տողով հասնել հաջողության՝ հայերի ինքնորոշմանը ոչ միայն քրդաբնակ տարածքներում, այլև՝ Վիլսոնի գծած սահմաններում

:
կե. Թուրքական անեկդոտների շարքը հերիք ա ընդյալնեք:
...
ճէ.
Ինչ-որ Թուրքիայի անունը չի երևում այս ցանկում

...
ցօ. Հռչակում եմ Ալյասկայում հայկական պետության անկախությունը` հիմք ընդունելով բնիկ ազգերի ինքնորոշման իրավունքը: Երևան, 4 փետրվար, 2011 թիվ:
Էջանիշներ