Լեռնցի ջան, ես ճիշտն ասած ուզում եմ հասկանալ այդ տեսահոլովակը «Քաղաքական հայտարարություններ» թեմայի ապրանք էր, թե՞ ամեն դեպքում «Բլթոտ հայտարարություններ» թեմայի: Շատ չափանիշներ կան, որոնք կտան այդ հարցի պատասխանը, սակայն այս պահին ուզում եմ քո օգնությամբ պարզել հանգամանքներից մեկը:
Ո՞վ են իրանք և որքանով են ինքնակոչ: Այդ բեղավոր քեռին խոսում էր այն մասին, որ իրենք արտահայտում են «Արևտյան Հայաստանի հայերու
գամքը».. հիմա բացատրի՞ր ինձ, այդ ինչպե՞ս են պարզել, որ իրենք արտահայտում են Արևմտյալ Հայաստանի հայերու
գամքը, եղել է արդյոք ինչ-որ ընտրություն, քվեարկություն, չգիտեմ, ինչ-որ մի բան, թե մարդիկ մի օր զարթնել ու զգացել են, որ իրենք Աստծու կողմից ուղարկված են Արևմտյան Հայաստանի հայերու
գամքն արտահայտելու
Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ գրառմանս մեջ սարկազմի հետք չկա: Հարցս լրիվ լուրջ է: Խնդրում եմ չցրել, այլ կոնկրետ ու հստակ պատասխան տալ: Որովհետև ցանկացած պատասխանից խուսափելդ ինձ ստիպվելու է հասկանալ, որ տեսահոլովակի տեղը «Բլթոտ հայտարարություններ» թեման է:
Էջանիշներ