Հետաքրքիր է. այսօր դուք կարդու՞մ եք հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները…
Գնու՞մ եք նոր գրքեր և փորձու՞մ եք ճանաչել Ձեր երկրի այսօրվա մտածողներին…
Հետաքրքիր է. այսօր դուք կարդու՞մ եք հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները…
Գնու՞մ եք նոր գրքեր և փորձու՞մ եք ճանաչել Ձեր երկրի այսօրվա մտածողներին…
Ճիշտն ասած չգիտեմ, թե որքանով են հայտնի ինձ ծանոթ ժամանակակից գրողները, բայց շատերինը կարդում եմ, եթե ժամանակ ա լինում: Հիմնականում իրենց ստեղծագործությունները «Ինքնագրում» են լինում:Alize_etoilik-ի խոսքերից
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Նա՛ր, «Ինքնագիր» ասեցիր, մեռա Հասկացար ինչուՀիմնականում իրենց ստեղծագործությունները «Ինքնագրում» են լինում:
«Ինքնագիր» կարդում եմ, բայց լավ գործերը քիչ են:
Ժամանակակից գրողներից Արմեն Շեկոյանն է հզոր դեմք:
Ինքնագիրը ո՞րն ա... կարողա՞ «Բնագիր» պիտի լիներ...
И скучно и грустно, и некому руку подать...
Չէ՛, «Բնագիր» էլ կար, կարծեմ արդեն չկա: Իսկ հիմա մի ուրիշ ամսագիր կա, կոչվում է «Ինքնագիր»
Հրաչ Թամրազյանը հետաքրքիր ոճ ունի…բոլորը չեն, որ կհասկանան,բայց ես իրեն շատ եմ հարգում ու սիրում…
Իր նմանը չկա…
Հակոբ Մովսեսը շատ մեղմ ու հանգիստ է գրում…
ու բարություն է կաթում տողերից…
Լևոն Խեչոյանի ստեղծագործություններն են շատ հետաքրքիր ու արդիական…
Բայց մեկ է ինձ պետք է մեկը, ով հեղափոխություն կանի…
Ես հավատում եմ…
Ծո՛վ, ի՞նչ կլինի, որ դու անես էդ հեղափոխությունը: Ես հավատում եմ
Չի լինի Բյուր ջան ,…Բյուրակն-ի խոսքերից
Համել ես այդ հեղափոխությունը ուրիշից եմ սպասում…
Գրեթե գիտեմ,թե ումից
Ումի՞ցԳրեթե գիտեմ,թե ումից
Այ դա չեմ կարող ասել…բայց ինձ շատ հարազատ մի մարդ է, ում նոր եմ հայտնաբերել որպես ստեղծագործող…Բյուրակն-ի խոսքերից
Հա ու մեկ էլ Սիմոնից…
Էս լու՞րջ էրՀա ու մեկ էլ Սիմոնից…
չԷ…Բյուրակն-ի խոսքերից
Որպեսզի առանձին թեմա չբացեմ, հենց այստեղ էլ կգրեմ: Երեկ պարապությունից «Ինքնագրի» երկրորդ համարն էի թերթում: Մի անգամ նույն պատճառով նույն ամսագրի նույն համարում կարդացել եմ Լուսինե Վայաչյանի «Բալագոյե» վիպակը, և այն ինձ բավական դուր է եկել: Ինչևէ, չխորանամ դրա մեջ: Ուզում եմ գրել Մարինե Պետրոսյանի գործի (անունը չեմ հիշում) և Վիոլետ Գրիգորյանի «Ինչպես վերացնել ոստիկանին» պատմվածքի մասին:
Սկսեմ երկրորդից: Այստեղ չնայած գլխավոր հերոսը ոստիկանն է, և հեղինակը հաճախ է շեղվում բուն սյուժեից, բայց կարծես ասելիքը հենց այդ շեղման մեջ է: Այնտեղ կա զայրույթ, կա ծաղր քննադատների նկատմամբ: Ասես այդ պատմվածքը շպրտվում է նրանց երեսին: Մյուս կողմից էլ, իմ ընկալմամբ, ժողովրդին խլնքոտող ոստիկանը հենց քննադատն էր: Ինչ խոսք, ուժեղ մասեր կային, բայց ընդհանուր առմամբ պատմվածքը կարդալուց հետո ահավոր ներվայնացած էի. ասես քննադատների նկատմամբ զայրույթն ընթերցողի վրա թափված լիներ: Մեկ էլ խլինքի նկարագրության մասը… Քիչ էր մնում փսխեի:
Հետո Մարինե Պետրոսյանի կտորը կարդացի, որը հատված էր ինչ-որ վիպակից: Մի տեսակ ընդհանրություն տեսա նրա ու Վիոլետի գործերի մեջ: Ոնց որ սա էլ էր քննադատի նկատմամբ զայրույթի արտահայտություն:
Չգիտեմ, գուցե սխալ եմ հասկացել: Այլ կարծիքներ կա՞ն:
Բյուր պատմվածքի լինկը դիր հա, ինձ մոտ Ինքնագիրը քանի օր է չի գործում,իսկ Վիոլը էլի քաղաքից դուրս է,չեմ գտնում :
Ես էլեկտրոնային տարբերակով չեմ կարդացել: Եթե կուզես, կարող եմ ամսագիրը փոխանցել, կարդաս:Բյուր պատմվածքի լինկը դիր հա, ինձ մոտ Ինքնագիրը քանի օր է չի գործում,իսկ Վիոլը էլի քաղաքից դուրս է,չեմ գտնում :
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ