"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Freeman (22.01.2013), Malxas (18.01.2013), Sambitbaba (18.01.2013), StrangeLittleGirl (22.01.2013), Աթեիստ (21.01.2013), Անվերնագիր (18.01.2013)
ինչի՞:
Ամենաթանկն ու անկրկնելին, հենց կորցնելով, պահել եմ գուցե . . .
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Անկախ նրանից, ես Մեծն Ինկվիզիտոր եմ, թե ոչ, տեքստը սարսափելի է:
- կլիշե, լիքը կլիշե
- դեռահասային պաթոս
- հուշատետրային/14-18 տարեկան աղջկա «սպիտակ բանաստեղծություններին» վայել ժանրավորում
- ոճային հասունության բացակայություն
- հեղինակի խոսքի խիստ սուբյեկտիվ բնույթ
- ընդհանուր առմամբ, առաջին իսկ նախադասությունից սկսած այնքան զիբիլ էր, որ կարիք չկար նման կարգի անալիզ անել
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Malxas (24.01.2013), StrangeLittleGirl (24.01.2013)
«Կտորե տոպրակ» վեպս լույս կտեսնի նոյեմբերին, շնորհանդեսը՝ նոյեմբերի 7-ին, ժամը 7-ին «Զանգակ» գրատանը։
book_cover_small.jpg
Նկարագիրը. «Սիրանուշը Դանիայի Օրհուսի համալսարանից աշխատանքի առաջարկ է ստանում։ Տարիներ առաջ Սիրանուշը Երևանից տեղափոխվել է Բեռլին՝ կրթություն ստանալու, գիտությամբ զբաղվելու, փնտրելով ընկերություն, սեր և, ամենից շատ, պատկանելություն, սակայն այդպես էլ դա նրան չի հաջողվել։ Դանիայում կյանքը նորից ու ավելի լավ սկսելու հնարավորություն է բացվում։ Բայց Սիրանուշն Օրհուսում ոչ ոքի չի ճանաչում իր մանկության ընկեր Արամից բացի։ Բախվելով դանիական կլիմայական ու մշակութային առանձնահատկություններին ու լինելով քառասունին մոտ՝ Սիրանուշը դժվարանում է մտերիմ կապեր ստեղծել տեղացիների հետ։ Սակայն շուտով մի խնջույքի ժամանակ ծանոթանում է Դանիայում ծնված-մեծացած Զեհրայի հետ։ Զեհրան խորհրդավոր է, անդրդվելի և ձգող։ Բայց նաև թուրք է։ Երբ նրանք միասին են, ավելի պակաս օտար են զգում Օրհուսում։ Սակայն գալիս է կորոնավիրուսի համավարակը, հետո՝ 44-օրյա պատերազմը։ Հնարավո՞ր է արդյոք օտար երկրում գտնվող հայ և թուրք կանանց միջև ընկերություն»։
Առաջին պարբերությունը.
«Երբեք մտքովս չէր անցնի, որ կտորե տոպրակով կին կդառնամ։
Կտորե տոպրակը քաղաքական է։ Եվրոպայում դրանք կրում են ինձնից մոտ տասնհինգ-քսան տարով ջահել կանայք, երբեմն՝ ավելի տարիքովներն էլ, նաև որոշ տղամարդիկ, որ ամենաբարի միտումներով ուզում են մոլորակը փրկել գլոբալ տաքացումից, կարծես իրենց կտորե տոպրակներն ինչ-որ բան պիտի փոխեն։
Կտորե տոպրակը խոշոր բիզնեսներին ազատում է պատասխանատվությունից, ու նրանք շարունակում են անխնա բզկտել ու թալանել մոլորակը։ Կտորե տոպրակը պլաստիկ տոպրակի ու կաշվե պայուսակի արանքում է կամ փոխարինում է երկուսին։ Այն կրողը ցույց է տալիս, որ արտաքին տեսքը կարևոր չէ, կարևորը՝ ինչ է գրված տոպրակի վրա, ինչ առաջին տպավորություն ես ուզում թողնել։
Կարող է տեքստը քաղաքական լինել կամ պարզապես քո սիրելի երաժշտի կամ գրողի նկարն ունենալ կամ ինչ-որ գաղտնիք բացահայտել քո մասին։ Բայց այն ներկայանում է քեզնից առաջ՝ քո անունից, քո հագուստից, քո ձայնից առաջ․ մարդիկ առաջինը գրությունն են կարդում, հետո քեզ նայում»։
ivy (28.10.2023), մարդ եղած վախտ (30.10.2023), Նաիրուհի (29.10.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ