Հարգելի Տաթև, ես ուզում եմ, որ դու հասկանաս մի շատ պարզ բան, որ գնահատականներ տալը, անգամ խիստ, յուրաքանչյուրիս իրավունքն է: Եթե վախենում ես, որ դրանով պիտի «հայ արդի գրականության զարգացման ճանապարհը կասեցվի», ապա թույլ տուր ուղղակի ժպտալ ու նորից ու նորից առաջարկել հետևյալը. այլ քննարկողների քննարկման մակարդակը գնահատելու ու պահանջներ դնելու փոխարեն ինքդ մասնակցիր քննարկումներին, գրիր հիմնավորված կարծիքներ, առաջարկիր նոր քննարկումներ:
Ի դեպ հիշեցնեմ, որ թեման արդեն շատ է շեղվել:
Հստակեցնում եմ. այս թեման նախատեսված չէ մասնակիցների քննարկման ձևը քննարկելու համար: Ոչ մեկը դրա իրավունքն ուղղակի չունի: Մինչդեռ յուրաքանչյուր գրող իր ստեղծագործությունները հրապարակելու պահից հայտ է ներկայացնում դառնալու քննարկման առարկա և այդ թվում խստորեն քննադատվելու:
Էջանիշներ