Բարեկամս, ես վստահ եմ, որ դու չես այն մարդը, ով կարող է ասենք որոշել, թե ենթադրենք ես կամ ակումբի մյուս ընթերցասերները թացը չորից ջոկու՞մ են, թե՞ ոչ:
Ընդհանրապես որքան հասկանում եմ դու և քննադատը «մասնագիտությամբ» գրաքննադատ եք, կամ բարեկամներ, կամ ընկերներ, կամ էլ նույն անձը, չգիտեմ թե կոնկրետ որ մեկը, ուղղակի ասեմ, որ հայաստանում գրաքննադատության որակը համարում եմ չափազանց թույլ մակարդակի, գրաքննադատների պատրաստվածության մակարդակը՝ ցածր: Սա սուբյեկտիվ վերաբերմունք է, խնդրում եմ չվիրավորվել:
Ընդամենը ուզում եմ ասել, որ իմ համար շատ ավելի արժեքավոր է գրողին տրված ընթերցողի գնահատականը, քան հայաստանյան «գրականագետների» ու «գրաքննադատների»:
Շեկոյան գրողը բավական լայն ընթերցողների բանակ ունի, այդ թվում իսկապես ընթերցասերների ու գրականությունից հասկացողների, Շեկոյանի ոճը դուր է գալիս ինձ, նրա գրականությունը կարդում եմ սիրով: Դրանից հետո թե դուք ինչ կասեք, մեծ հաշվով էական չի անձամբ ինձ համար: Ընդամենը ընդունում եմ, որ ձեր տեսակետը ևս գոյության իրավունք ունի, ի թիվս այլ, այդ թվում իմ տեսակետների:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rhayader ջան, բերածդ օրինակը, ներեցեք արտահայտությանս, Գյոթեի «Վարդը» բանաստեղծության ծաղրանմանակումն է, թերևս դա ուղղակի չափածո չարաճճիություն է եղել հեղինակի կողմից, պետք է, որ նա լուրջ վերաբերված չլինի իր այս ստեղծագործությանը, ուստի չեմ կարծում, որ ճիշտ է այս կատակով պատկերացում կազմել որևէ գրողի մասին, չնայած ինքս Շեկոյանի գործերը չեմ կարդացել, ու ձեռնպահ եմ մնում իր մասին լավ կամ վատ արտահայտվելուց:
Հարգարժան բարեկամ, ինչպես երևում է գուշակության մակարդակն էլ է Հայաստանում ցածր...
Կոնկրետ ի՞նչն է Ձեզ վիրավորում իմ ասելիքի մեջ... ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ, ԵԹԵ ՁԵԶ ԻՐՈՔ ՎԻՐԱՎՈՐԱԾ ԼԻՆԵՄ...ի՞նչն եք սխալ համարում. կարող ենք խոսել օրինակներով...ես մերկապարանոց հայտարարությունները չեմ ընդունում լուրջ խոսակցություն:ԴՈՒՔ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԻՎ ՈՒՐԻՇ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԵՔ ՏԱՆՈՒՄ:
...Ես ոչ ոքի դեռ չեմ առաջարկել գնահատել իմ գրաքննադատության մակարդակը,եթե նման թեմա բացեմ, ուշադիր կլսեմ Ձեզ և Rhayader-ին( եթե նրան դիմած իմ խոսքը Ձեզ վիրավորեց)...
Եկեք հարգենք միմյանց նույնիսկ այն դեպքում , երբ համամիտ չենք:
Ես ի նկատի ունեի հենց Շեկոյանին նվիրված թեմայում արտահայտված կարծիքները: Այստեղ արտահայտված կարծիքը թեև իմ համար հասկանալի էր ու բնական, մի քանի ուրիշ տեղ արված «իսկական պոեզիա» արտահայտությունդ մի փոքր դոգմատիզմի տպավորություն է ստեղծում: Դրա համար կնախընտրեմ քո կարծիքը գնահատել, երբ ավելի լավ պատկերացում ունենամ քո անհատականության մասին՝ կոնտեքստը շատ բան է որոշում:
P.S. Խնդրում եմ, միայն թե առանց «դուք»-երի, ի վերջո բոլորս էլ հասարակ մարդիկ ենք
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Եվ սա կոչվում է քննարկում...
Յուզերական: Ակումբում քննարկումները անց են կացվում հախուռն, զգացմունքներով, մարդիկ անկեղծ արտահայտվում են, հայտնում իրենց կարծիքը, ասում այն, ինչ մտածում են, ասում այնպես, ինչպես կարողանում են, գրականության քննարկաման համար քննարկման օրենքները չեն էական, այլ անկեղծությունը, եթե սպասվում էր գրակականագիտական դասագրքերով համակարգված ձևաչափով քննարկում, ստիպված ենք լինելու հիասթափեցնել Ձեզ, այստեղ մենք արտահայտվում ենք, և ոչ թե ձանձրանում
Հ. Գ. Սա ակումբի մասին ակումբի շարքային անդամի կարծիքն էր, մնացածը ադմինիստրատորները ու մոդերատորները թող ասեն:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 07.12.2009, 17:44:
Ի՞նչ Նոստրադամուս, ի՞նչ բան, ասա Chuk ու պրծի...ասենք թե՝ մենք նույն մարդն ենք և բարեկամ ենք , և ընկեր ենք և էլի ինչ -որ հազար ու մեկը՝ ինչ երևակայությունդ կթելադրի, հետո՞ ինչ...
Հարգարժան զինվոր, դա մեր զրույցի հետ ի՞նչ կապ ունի ...եթե խելքը գլխին բան ունես ասելու ,ասա,ի՞նչ ես ընկել՝ մարդկանց խաչավորում, թարգը տուր...
Խնդրում եմ, միայն թե պետք չի նման քննարկումների մեջ ընկնել, մինիմում իմ սիմպատիան կորցնում ես: Դրա համար կա անհատական հաղորդագրությունների համակարգ
Հարգարժան զինվոր, - մի քիչ ցածր-մանր-կպնողական-անզոր ձև է, չե՞ս կարծում:
Պարզապես ֆորումում կա ալտերնատիվ նիկերով գործող անդամների հետ կապված փորձ, ադմինը տեղ ունի կասկածամիտ լինել, ոչ մի անձնական բան:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ուլուանա (07.12.2009)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Շեկոյանից մի քանի բանաստեղծություն եմ կարդացել ու չեմ հավանել։ Կարող եմ առանց ջանքերի հազարներով էդպիսի «բանաստեղծություններ» արտադրել։ Հա, շատ դեպքերում դրանք կարդալը զվարճալի է, բայց գեղագիտական տեսակետից, իմ խորին համոզմամբ, պոեզիա չես անվանի, քանի որ պոեզիան, մեղմ ասած, մի քիչ ավելին է, քան զվարճանքը։
Արձակը չեմ կարդացել, ոչինչ չեմ կարող ասել, գուցե որպես արձակագիր՝ իսկապես հաջող է։ Բայց դե բանաստեղծություններում էլ արդեն ինչ–որ չափով երևում է ոճն ու մոտեցումը։ Ամեն դեպքում սեփական կարևորության ու տաղանդավորության անթաքույց համոզմունք եմ նկատել նրա գրվածքներում՝ ինչ–որ հատուկ շեշտադրումների տեսքով։ Իսկ նման դրսևորումներն ինձ միանգամից վանում են։
Անկախ նրանից, թե ինչքան մեծ ընթերցողների բանակ ունի, նրան էդպես համոզված հրաշալի գրող անվանել, կարծում եմ, դեռ չարժե, քանի որ ինչքան սիրողներ կան, գուցե էդքան էլ չսիրողներ։ Համենայնդեպս, չսիրողների շատ եմ հանդիպել։
Կուզենայի նրա արձակին ծանոթանալ, հետաքրքիր է։ Իսկ, օրինակ, պատմվածքներ կամ այլ քիչ թե շատ կարճ գործեր ունի՞։ Ուղղակի չէի ուզենա զուտ ծանոթանալու համար վեպի վրա ժամանակ կորցնել։ Եթե հղումներ գիտեք, ասեք, շնորհակալ կլինեմ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ