User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Հայկական բասկետբոլ

  1. #16
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական բասկետբոլ

    Մեջբերում armenianfootballfans.ru-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհավորում եմ բոլորիս
    Չնայած որ ՀԱՂԹՈՂ ԹՄԻՆ չեն քննադատում,բայց իրոք սխալներ կայն պաշտպանությունում և հատկապես տուգանայինների իրացման ժամանակ,բայց էտ սախ չխանգարեց աղջիկներին ապացուցելու որ էսօր հայկական Հատիսը ավելի ուժեղ թիմա քան թուրքական Բեշիկթաշը
    Երեկ իմացա, որ Հատիսի մարզիչներից մեկը Նարեկ Ղուկասյանն ա, ով իմ դասախոսն ա եխել համալսարանում ու իրոք բասկետբոլի ԼԱՎ մասնագետ ա...
    Նարե՞կը մալադեց

    Շնորհավո~ր
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #17
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2009
    Տարիք
    32
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական բասկետբոլ

    Հատիսի խաղերը Միկա դաշտումա միշտ լինում,ես բոլոր խաղերին գնացել եմ,ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ,բայց մեր բասկետբոլիստուհիների խաղը ավելի մեծ հետաքրքրությամբ եմ նայում,քան ֆուտբոլիստներինը

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tikopx (06.01.2010)

  4. #18
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական բասկետբոլ

    Մի լավ մեզ ներվայնացրեցին նոր հաղթեցին :
    Տուգանայինների ժամանակ նամանավանդ, որ 2-ից մեկը արդեն հաստատ գիտեինք չեն կարողանալու ճիշտ իրականացնել:
    Ինչևէ կարևոր հաղթանակ էր մեր համար, շնորհավորում եմ բոլորիս:
    Ապրեն մեր աղջիկները, միշտ հաղթեն ու մեզ ուրախացնեն

  5. #19
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Հայկական բասկետբոլ

    Լավ էլի մարդիկ, քննադատելն ու դժգոհելը բնավորություն ա դարձել? Ախր մենք 2 խաղում էլ հաղթեցինք Եվրոպայում եղանակ ստեղծող թիմի:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    tikopx (03.01.2010), Նաիրուհի (18.12.2009)

  7. #20
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական բասկետբոլ

    Կայքը բավականին հետաքրքիր է
    Toki wa kane nari.
    Время - деньги

  8. #21
    Մշտական անդամ Reh32-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.12.2009
    Գրառումներ
    215
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական բասկետբոլ

    Շատ լավ խաղ էր. Ամենակարևորը շատ էի ուրախանում երբ հեռուստացույցով տեսնում էի թե ինչպես են մեր հանդիսականները մեր թիմի ամեն մի միավորի համար խաղացողներին հավասար պայքարում.
    Ես ել եմ վերջապես ուզում տեսնել համախմբված ազգ, երկրպագու, ժողովուրդ.
    ՀԱՏԻՍ ՀԱՏԻՍ ՀԱՏԻՍ ԱՌԱԱԱԱԱԱԱԱԱՋ.(Ինչպես կասեր Ռազմիկ Ամյանը)

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tikopx (06.01.2010)

  10. #22
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական բասկետբոլ

    Խաղը կարող եք նայել այստեղ
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Barcamaniac (13.05.2010)

  12. #23
    Լիարժեք անդամ Աինի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2009
    Գրառումներ
    97
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական բասկետբոլ

    Աղջիկները լավ էլ խաղում էին ուղակի մի քիչ ներվ կար խաղի մեջ, համ էլ , որ դրանց /Էլ չտամ էլի դրանց անունը/ էն բոյով թափովը չլիներ, դրա անունը քուջուջ եմ դրե, այ էդ քուջուջի դեմը ոչ մեկ չեր կարող առներ, ու էդ միակ բացն էր, մնացածը հոգեբանական պատրաստավածության խնդիր էր
    Ողջ աշխարհը լի է Սոխերով, որոնք ատում են Սխտորներին

  13. #24
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական բասկետբոլ

    ոնց կարանք ամսի 7 ի խաղի տոմս ճարենք գոնե փողով? ես ես վերջի խաղին ծանոթով մտա շատ լավ խաղ եր հալալա մարդիկ սրտանց եին խաղում մինչև վեջ ւզուր չե որ մարզիչը վերջում ասաց <<Ուզում եմ առանձնահատուկ նշել մարզադահլիճի աջակցությունը։ Սա ուղղակի անհավանական էր։ Մենք ամբողջ խաղը անցկացրինք 6-ը հինգի դեմ»: և իսկապես ես դեռ չեի տեսել հայաստանում այնպիսի սպորտ որ ամբողջ ազգով սրտին մոտ ընդունեին այս ամենը
    Վերջին խմբագրող՝ tikopx: 03.01.2010, 01:23:
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  14. #25
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական բասկետբոլ

    ցավոք այսոր մերոնք պարտվեցին բայց չպետք է մոռանալ այսպիսի հաղթանակները առաջին անգամ ևրոգավաթ և միանգամից 1/16 սա հրաշք եր
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  15. #26
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Ադրբեջանի հավաքականը Երեւան չի գալու

    Հունիսի 28-ից հուլիսի 3-ը Երեւանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունը, որին, սակայն, Ադրբեջանի կանանց հավաքականը հրաժարվել է մասնակցել, ինչի պատճառով էլ մրցաշարի B խմբում հանդես կգան միայն 3 թիմեր` Մալթայի, Շոտլանդիայի և Ուելսի հավաքականները:
    Ինչպես հայտնում են ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, Հայաստանը առաջնությունում հանդես կգա A խմբում` Ջիբրալթարի, Անդորայի և Մոլդովայի հավաքականների հետ:

  16. #27
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Անակնկալներ աշնանը

    Բասկետբոլի կանանց «Հատիս» ակումբը անցյալ տարեվերջին իսկական բասկետբոլային բում առաջացրեց Հայաստանում. հայկական թիմը հաղթահարեց Եվրալիգայի խմբային փուլի արգելքն ու հանդես եկավ փլեյ-օֆում` մեծ ուրախություն պատճառելով հայ մարզասերներին:
    Հետաքրքիր է, որ այն 2 թիմերը, որոնք կարողացան հաղթանակ տոնել «Հատիսի» նկատմամբ` հունական «Աթինաիկոսն» ու ռուսական «Նադեժդան», հետագայում էլ շարունակեցին իրենց հաղթարշավն ու արդեն մրցաշարի կիսաեզրափակիչում հյուրընկալվելիս հաղթանակներ են տոնել իրենց մրցակիցների նկատմամբ: Ամենայն հավանականությամբ Եվրալիգայի եզրափակիչում կհանդիպեն հենց վերը նշված երկու թիմերը: Այստեղից էլ սկսեցինք մեր զրույցը բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հետ:

    - Իրոք մեզ բաժին էին հասել ուժեղագույն թիմերը ու դա ապացուցվում է: Երբ վիճակահանությունից հետո հայտարարեցի, որ «Աթինաիկոսը» Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկն է, շատերը դա թերահավատորեն ընդունեցին:

    - Այս տարի «Հատիսը» կշարունակի՞ իր ելույթները:

    - Անպայման: Ընդ որում դա կարծես դարձել է արդեն մեր ժողովրդի պահանջը: Անկեղծ ասած, չէինք պատկերացնում, որ «Հատիսի» ելույթներն այդքան մեծ արձագանք կգտնեն մեր երկրում: Անգամ, երբ պետավտոտեսուչները հիմա կանգնեցնում են ինձ, ապա ոչ թե պահանջում են ներկայացնել փաստաթղթերս, այլ հարցնում են «Հատիսի» մասին:

    - Ինչպե՞ս է պատրաստվում «Հատիսը» նոր մրցաշրջանին:

    - Սեպտեմբերին նախատեսում ենք անցկացնել միջազգային մրցաշար, որին «Հատիսից» բացի, կմասնակցեն մի քանի լուրջ թիմեր, այդ թվում` Ռուսաստանից: Մրցաշարին կմասնակցեն նաեւ հունական «Աթինաիկոսը», Ղազախստանի չեմպիոնը: Սա կլինի Եվրալիգայի նոր մրցաշրջանի համար նախապատրաստական փուլ: Ընդ որում, այս տարի «Հատիսը» շատ ավելի ուժեղ թիմ է լինելու: Անցյալ մրցաշրջանում մենք բազմաթիվ բացթողումներ ունեցանք, որոնք առաջին հերթին գալիս էին մեր անփորձությունից: Մարզական առումով, զուտ ցուցադրած արդյունքները հաշվի առնելով` դրանք մարզասերներին տեսանելի չէին: Սակայն դրանք կային ու այս տարի կփորձենք շատ ավելի կազմակերպված ու անսխալ անցկացնել «Հատիսի» նախապատրաստական փուլը, թիմի կոմպլեկտավորումը:

    - Ի՞նչ եք կարծում, այս մրցաշրջանը ավելի դժվար չի՞ լինելու «Հատիսի» համար:

    - Բնականաբար: Հիմա «Հատիսին» վերաբերվում են որպես լուրջ ու ուժեղ թիմի, ինչը չկար անցյալ մրցաշրջանում: Ստացվում է բավական պարադոքսալ իրավիճակ. կազմակերպչական առումով շատ ավելի բարձր արդյունքների ենք հասնելու` արդեն փորձ ունենք: Իսկ ահա մարզական առումով չափազանց բարդ է լինելու: Բայց մենք անակնկալ ենք պատրաստել: Սա շատ հետաքրքիր նախագիծ է, որը կներկայացնենք աշնանը:

    - «Հատիսը» բիզնես ծրագի՞ր է:

    - Ոչ, բացարձակապես առնչություն չունի բիզնես ծրագրի հետ, քանի որ եկամուտ, գումար չենք ակնկալում: Բայց «Հատիսը» շատ ավելի կարեւոր հարցեր կարողացավ լուծել, ու առաջինը` բասկետբոլի մասսայականացումն է Հայաստանում: Եթե մինչ անցյալ տարի բասկետբոլով զբաղվում էին 3,5-4 հազար երեխաներ, ապա այսօր այդ թիվը կրկնապատկվել է: Ամբողջ Հայաստանում բացվել են բասկետբոլի խմբեր` բասկետբոլը դարձել է երեխաների սիրելի մարզաձեւերից մեկը: Իհարկե ուրախ կլինեմ, եթե, ի վերջո, «Հատիսը» նաեւ գումար բերի: Այդ դեպքում շատ ավելի ուժեղ թիմ կունենանք:

    - Հունիսի 28-ից հուլիսի 3-ը Երեւանում կայանալու է կանանց Եվրոպայի 3-րդ դիվիզիոնի առաջնությունը: ՀՀ պետբյուջեով գումարներ չեն հատկացվել այդ միջոցառմանը: Ինչպե՞ս եք նախատեսում անցկացնել առաջնությունը:

    - Առաջնությունը կանցնի բարձր մակարդակով` չեմ կասկածում: Կան հովանավորներ, օգնում են նաեւ Օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունը: Իսկ գումար չի հատկացվել, քանի որ ժամանակին չէինք դիմել: 2011-ին ցանկանում ենք Երեւանում անցկացնել Եվրոպայի պատանեկան առաջնության փուլերից մեկը ու այս հարցով արդեն դիմել ենք կառավարություն:

    - Մեր խմբում ընդգրկված Ադրբեջանի հավաքականը հրաժարվե՞լ է ժամանել Երեւան:

    - Մենք անվտանգության հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրեցինք բասկետբոլի եվրոպական ֆեդերացիա: Տեղեկացրեցինք նաեւ, որ Երեւանում արդեն հանդես են եկել ադրբեջանցի ձյուդոիստները: Սակայն Ադրբեջանը հրաժարվեց ժամանել Երեւան:

    - Իսկ մեր հավաքականը կազմավորվա՞ծ է:

    - Ունենք բավական ուժեղ բասկետբոլիստուհիներ, ովքեր հանդես են գալիս արտասահմանում: Արդեն բոլորի հետ էլ բանակցել ենք ու ստացել Հայաստանի հավաքականի կազմում նրանց հանդես գալու համաձայնությունը: Հայաստանի քաղաքացիություն է ընդունել նաեւ «Հատիսի» կազմում իրեն լավագույն կողմերով դրսեւորած ամերիկուհի Ամանդա Ջեքսոնը: Հայաստանի հավաքականում խաղալու ցանկություն էր հայտնել նաեւ «Հատիսի» ավագ Բոյանա Վուլիչը, սակայն միջազգային նորմերով իրավունք ունենք հայտավորելու միայն մեկ խաղացողի:

    - Դուք վերջերս նշանակվեցիք Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ղեկավարում եք նաեւ բասկետբոլի ֆեդերացիան: Հայաստանում մարզական ղեկավարների մեծամասնությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ են: Ի՞նչ է սա, պահա՞նջ:

    - Ես նույնպես ԲՀԿ անդամ եմ ու կարծում եմ սա բացարձակապես կապ չունի ՀԱՕԿ գլխավոր քարտուղար նշանակվելու հետ: Գագիկ Ծառուկյանը այն անձնավորությունն է, որ նայում է ոչ թե կուսակցական պատկանելությանը, այլ արած գործին: Իսկ կոնկրետ իմ ղեկավարած բասկետբոլի ֆեդերացիայում աշխատում են տարբեր կուսակցությունների, այդ թվում` բավական ընդդիմադիր հայացքների տեր մարդիկ:

    - ՀԱՕԿ-ը պատրաստվո՞ւմ է աջակցել մեկ ամիս հետո Երեւանում մեկնարկելիք հոկեյի աշխարհի 3-րդ դիվիզիոնի առաջնությանը:

    - Անպայման: Հոկեյի ֆեդերացիայի ղեկավարների հետ լուրջ քննարկումներ կայացան, ու առաջիկա օրերին արդեն որոշում կընդունվի:

    armtimes.com

  17. #28
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մայիսի 14-ին ժամը 15.00 Միկա մարզադահլիճում սկսվում է Հայաստանի տղամարդկանց և կանանց բասկետբոլի առաջնությունը: Մուտքն ազատ է:

    Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա:
    Աղբյուր՝ սմս Մտածեցի՝ ոչ բոլոր օպերատորները իրենց բաժանորդներին կուղարկեն, էստեղ գրեմ՝ բոլորը իմանան
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    DavitH (13.05.2010), tikopx (13.05.2010)

  19. #29
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստան - Մոլդովա
    ..............71 - 64

    Հայերը հենց նոր հաղթեցին՝ ի ուրախություն բոլորիս: ԱՊՐԵՔ, մենք ձեր հետ ենք
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 29.06.2010, 22:20:
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  20. #30
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր բասկետբոլիստուհիները էս ի՜նչ լավ են խաղում Հիմա էլ Անդորրայի հավաքականին են հաղթում Հանդիսականների մասին էլ բան չեմ ասում, մնում է ֆուտբոլի ֆաները օրինակ վերցնեն:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ռեպ
    Հեղինակ՝ Imperator, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 95
    Վերջինը: 20.11.2017, 04:33
  2. Հայկական Ռոք
    Հեղինակ՝ ArmenianMetal, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2016, 12:30
  3. Գրառումներ: 1
    Վերջինը: 27.08.2010, 16:34
  4. Հայկական ՔԻԹ
    Հեղինակ՝ ներաԿ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 63
    Վերջինը: 08.05.2009, 23:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •