Իմ տարբերակը չկար. անհանգստացած էի ու պատվաստվել եմ։
Խոզի գրիպ կոչվածը կա, այլ հարց է, թե որքանով է այն սարսափելի։ Որքան հասկացել եմ, այնքան սարսափելի չի, որքան նկարագրում են ու տարածում։ Ամուսինս ճանաչում է մարդու, որն իր ամբողջ ընտանիքի հետ հիվանդացել է խոզի գրիպով ու բուժվել։
Մահացության դեպքեր էլ, բնականաբար, եղել են, բայց ըստ իմ ունեցած տվյալների՝ դրանք, որպես կանոն, ծերեր, նորածին երեխաներ ու տեղից թույլ, արդեն իսկ լուրջ առողջական խնդիրներ ունեցած մարդիկ են եղել, իսկ ընդհանրապես մարդիկ մահանում են նաև սովորական գրիպից, ու չի բացառվում, որ ոչ ավելի հազվադեպ, քան խոզի, թռչնի կամ այլ տեսակի գրիպներից, ուղղակի երբ մի բանի անունը դուրս է գալիս, բոլորը սկսում են ծաղկեցնել, խուճապի մեջ ընկնել, ու էդ ամենի հետևանքով մահացածների թիվը, որը սովորական գրիպի դեպքում անհայտ կմնար, ու ոչ ոք ուշադրություն չէր դարձնի, էս դեպքում բոլորի ուշադրության կենտրոնում է լինում, ու շատ է թվում։
Համենայնդեպս, գրիպով հիվանդանալու դեպքում, կարծում եմ, արժե բժշկի դիմել ու ստուգվել, ապահովության համար։ Ես ինքս դեղամիջոցներից ու պատվաստումներից միշտ աշխատել եմ խուսափել, բայց դե վախենում էի, ապահովության համար պատվաստվեցի։
Հա, չմոռանամ ասել, որ ես ԱՄՆ–ում եմ, ու պատվաստվել եմ այստեղ, չգիտեմ՝ Հայաստանում ոնց է, արդեն պատվաստում են, թե դեռ ոչ։
Էջանիշներ