Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, որ շուտ բուժվեք... որոշ դեպքերում՝ որ բուժվեք ընդհանրապես: Հետո նոր՝ որ մյուսները չվարակվեն: Չէ, չեմ կարող հրապարակել որոշակի պատճառները: Մի՞թե հերիք չէ այն, որ Երևանում բավական ագրեսիվ գրիպի վիրուս է տարածված (խոզագրիպն է, թե ուրիշ, չգիտեմ): Ի դեպ, հենց հիմա ես էլ եմ հիվանդ, բայց տնից դուրս չեմ գալիս: Հետևեք իմ օրինակին
Դե ասենք, էդ ուղղակի սխալ ա չհրապարակելն ու ասելը՝ նստեք տունը, բայց չեմ կարա ասեմ, ինչի:
Չէ, իհարկե հերիք չի, որովհետև ամեն տարի էլ էս վիճակն ա...
Հետո ես երբեք էլ թաքնված մտքերով խոսալը չեմ կարում հասկանամ... ինչ ա նշանակում " որոշ դեպքերում՝ որ բուժվեք ընդհանրապես": Բան գիտես, ասա, մենք էլ իմանանք: Չգիտես, ուրեմն պանիկա մի ստեղծի խաղաղ բնակչության շրջանում Մարդ կա, որ ստիպված ա տանից դուրս գալ: Ու մեկ էլ էդ ինչով ա տանը մնալը օգնելու բուժվել, եթե դա իհարկե հնարավոր ա: Ի դեպ, ես էլ հենց հիմա հիվանդ սատկում եմ, բայց ոչ մի մեթոդ էլ չի օգնում, դրա համար եմ հարցնում: