User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ձեզ անհանգստացնում է՞ խոզի գրիպը

Քվեարկողներ
82. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Անհանգստացած եմ, դիմելու եմ պաշտպանիչ մեթոդների

    19 23.17%
  • Ընդհանրապես չեմ մտածում դրա մասին

    63 76.83%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 146 հատից

Թեմա: A/H1N1 Խոզի գրիպ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. A/H1N1 Խոզի գրիպ

    «Խոզի գրիպի» համաճարակը կարող է դառնալ մեր օրերի մեծագույն կոռուպցիոն մեքենայություն: Համենայն դեպս, նրանում ահռելի կոմերցիոն բաղադրիչն արդեն իսկ նկատելի է: Նման եզրահանգման են եկել դանիական լրագրողները՝ ուսումնասիրելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կապերը ազդեցիկ դեղագործական ընկերությունների հետ, որոնք հարստանում են այդ հիվանդության դեմ դեղամիջոցներ արտադրելով:

    Ինչպես գրում է «Նովիե Իզվեստիա» թերթը, պարզվել է, որ շատ գիտնականներ, որ աշխատում են ԱՀԿ-ում, համառորեն թաքցնում են փաստը, թե գումարներ են ստանում համաշխարհային դեղագործության գրանդներից: Ընդ որում, միջազգային ներդրումային JP Morgan բանկի տվյալներով, միայն այս տարի աշխարհի դեղագործական արդյունաբերությունը A/H1N1 վարակի պատվաստանյութերի վաճառքից 7 մլրդ-ից ավելի գումար է աշխատել:

    ԱՀԿ-ն «խոզի գրիպը» համաճարակ է հռչակել այդ կազմակերպությունում խորհրդականների խմբի ճնշման տակ, որոնց ղեկավարում է հոլանդացի դոկտոր Ալբերտ Օստենհաուսը, որ ստացել է «Դոկտոր Ֆլյու» մականունը («Տամիֆլյու» դեղամիջոցի անունից), քանի որ նա ակտիվ քարոզում էր ԱՀԿ-ում եւ արեւմտյան լրատվամիջոցներում բնակչության զագնավածային պատվաստման օգտին:

    Նիդեռլանդների կառավարությունը արտակարգ հետաքննություն է սկսել այս բժշկի գործունեության կապակցությամբ, քանի որ հայտնի է դարձել, որ նա աշխատավարձ է ստանում «խոզի գրիպի» դեմ պատվաստանյութ արտադրող մի քանի ընկերություններից: ԱՀԿ մյուս խորհրդականները, որոնք եւս պնդում էին «խոզի գրիպը» համաճարակ հռչակել, նաեւ դեղագործական հսկաներ Roche, RW Johnson, SmithKline եւ Beecham Glaxo Wellcome ընկերությունների վճարովի խորհրդականներ են: Այս ընկերություններն էլ ստացել են պատվաստանյութի արտադրության պատվերների առյուծի բաժինը: Այդ փորձագետների ճնշման արդյունք է ԱՀԿ հուլիսի 7-ի բանաձեւը, որն էլ տվեց զանգվածային պատվաստման մեկնարկը:

    ""Ժողովուրդը փռշտում եւ ջերմում է, իսկ հաբերի արտադրության գործարաններն աշխատում են չորս հերթափոխով՝ չզգալով տնտեսական ճգնաժամը: Հզորությունը չի բավարարում: Վերջին տարիներին առաջին անգամ համաճարակի խուճապը ջրեց ԵՄ պաշտպանական արգելքները",- նշում է աղբյուրը: Առ այսօր, ԱՀԿ-ի տվյալներով, A/H1N1-ին զոհ են գնացել 6 հազար մարդ, մինչդեռ «ավանդական» գրիպից ամեն տարի մոտ կես միլիոն մարդ է մահանում:

    Ինչպես կարծում են դանիական Information թերթի հետ զրուցած փորձագետները, աշխարհի հիպերտրոֆիկ արձագանքի պատճառը ոչ այնքան «խոզի գրիպն» է, որքան ԱՀԿ-ի մասնագետների կողմից հաջող PR-ակցիան:

    news

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (25.11.2009), Հարդ (25.11.2009), յոգի (05.12.2009), Ուրվական (25.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամանորի խոզի բուդ ... Բդամոլություն
    Հեղինակ՝ Anul, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 87
    Վերջինը: 31.12.2010, 11:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •