Ընդամենը մեկ քայլ է:
Ընդամենը մեկ քայլ է:
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Ինձ հետ էլ է պատահել այդիպիսի դեպք, երբ ուժգին ատում էի մեկին, իսկ հետո սիրահարվեցի... Նախքան ինձ հետ պատահելը «Շատ մի սիրի, ատել կա, շատ մի ատի, սիրել կա» արտահայտությունն ինձ համար ուղղակի ծիծաղելի էր, բայց դրա ճշմարտացիության մեջ անձամբ համոզվեցի ու հասկացա, որ իրականում ատելությունից դեպի սեր կամ սիրուց դեպի ատելություն անցումը շատ բնական է ու հեշտ։ Երկրորդ դեպքն ինձ հետ դեռ չի պատահել, և ուզում եմ հավատալ, որ չի էլ պատահի, բայց որ նույնքան հավանական է, որքան առաջինը, դա, կարծում եմ, ժխտել չի կարելի։ Ուղղակի հիմա դրա հավանականությունն ավելի փոքր է, որովհետև ես արդեն վաղուց չեմ ատում մարդկանց՝ անկախ ամեն ինչից, և հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի։Բյուրակն-ի խոսքերից
![]()
Ես այդ երևույթի բժշկական բացատրությունը չգիտեի, բայց երբ կարդացի գրածդ, շատ բնական թվաց. ես էլ եմ կարծում, որ անտարբերությունը կիլոմետրերով հեռու է թե՛ սիրուց, թե՛ ատելությունից, մինչդեռ վերջիններս սերտ կապի մեջ են իրար հետ։Իսկ ընդհանրապես սերն ու ատելությունը հակառակ հույզեր չեն: Դրանց կենտրոնները գլխուղեղում գտնվում են իրար շատ մոտ, և հնարավոր է, որ մեկի դրդումը բերի մյուսի դրդման: Այսինքն, ոչ միայն ատելությունից սեր մի քայլ է, այլև հնարավոր է, որ դրանք ի հայտ գան միաժամանակ: Ա՛յ, սեր-անտարբերություն-սեր շղթան ավելի պակաս հավանական է: Իսկ հոգեկան խանգարումներ ունեցողների հետ դրանք դիտվում են միաժամանակ:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես ել մտածում էի թե մենակ իմ մոտ ա տենցMesrop-ի խոսքերից
![]()
...ներկերս վերջացել են...
Ինձ մոտ երբեք այդիպիսի դեպք չի պատահել, թու, թու, թուՄիգուցե ինձ ոմանք ատում են, քանի որ մերժված, անպատասխան սիրող տղաների մոտ կարող է առաջանալ նման զգացմունք, բայց դա նրանց պրոբլեմն է:
Ոչ թե ատելություն,այլ ուղղակի հիասթափություն...
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Երբևէ չեմ ատել որևէ մեկին… եթե նույնիսկ այդ «մեկը» արժանի է եղել ատելության, ապա իմ առողջության քայքայմանը հաստատ արժանի չի եղել, իսկ երբ մարդ ատում է՝ հաստատ իր առողջությանը վնասում է: Երբևէ չեմ սիրել որևէ աղջկա: Սիրել ի նկատի ունեմ «Էն» սերը, ոչ թե ընկերական ( էս վերջերս ահագին աղջիկների եմ սիրում որպես ընկերներ ու իրանց մեծ մասը ակումբից է):
Իսկ էն, որ սիրուց ատելություն մեկ քայլ է՝ համարում եմ որևէ մեկի անձկական փորձի պատճառով սխալ ձևակերպված միտք:
ատելությունից սեր,միգուցե…
Բայց սիրուց ատելություն անհնար է…
Կարող է մարդուն ցավի,բարկության կամ հիասթափության պահին ընդամենը թվալ որ ատում է…
Բայց սերը ոչ մի ուրիշ զգացումի իր դերը երբեք զիճել չի կարող…առավելևս այդքան չար զգացումի…
Ի՞նչ է նշանակում ատել…
մի հատ հանդարտվե՛ք…
հնարավոր էAlize_etoilik-ի խոսքերից
![]()
ես երբեք այդ աստիճան ուժող չեմ ատել մի տղայի...
իսկ ես շատ հազվադեպ եմ ուժեղ ատում... ինչպես և սիրում...
բայց այդ ատելությունը մի բան էլ տարիների ընթացքում մեծացել է... նրա շնորհիվ ու այց ցավի, որը պատճառել է և պատճառում է![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Ավելացվել է 2 րոպե անց
Հիմա մի բան տեղադրեմ,ինձ կհասկանաս,թե ինչու ես այդ տղային չեմ տաել…դա շատ վաղուցվա պատմություն էր իհարկե…բայց դու ուժեղ եղի՛ր…Kita-ի խոսքերից
Ու թող որ միշտ...
Երբ շոշափել կկամենամ ուղիները հավերժ սիրո,
Դու կփորձես հուշել ճամփան, ու ես անդարձ կմոլորվեմ,
Կխենթանամ՝ իմ մեղավոր փրկությունը որոնելով,
Բայց աչքերիդ փայլով լուսե նորից ապրել կսովորեմ:
Նորից կընկնեմ, երբ կխնդրեմ օգնել, ոչ ոք ինձ չի լսի,
Արտասվելուց ես կհոգնեմ,արցունքներս կտամ հույսին:
Երբ ամայի ճերմակությամբ հյուսված անդորրը կփնտրեմ,
Ես իմ կորսված երազանքում նորից աչքերդ կգտնեմ:
Իմ մոլորված ճամփաներին քո աչքերն են մենակ թողել,
Չեմ մեղադրել ,սակայն, երբեք ես չեմ փորձել նրանց ատել,
Քանզի այդ նույն տխրության մեջ քո աչքերով եմ ներբողվել,
Իմ հույսերի վերջին շողը նրանց փայլով եմ ես պատել:
Ու թո՛ղ որ միշտ նրանք փայլեն՝ երջանկության լույսով օծված,
Որ ես նրանց հետքով քայլեմ՝ թեկուզ լինեմ հավերժ խոցված:
07.02.06
Վերջին խմբագրող՝ Ծով: 22.01.2007, 16:40: Պատճառ: Գրառման ավելացում։
Ես մի աղջկա էի սիրում, բայց չասեմ որ դա էն սերն էր, որ գլուխս կորցնում էի.... չէ... բայց սիրում էի: Բայց մի քանի դեպքերից հետո էդ աղջիկը աչքիցս էնքան ընկավ, որ հմի իրանից զզվում եմ. զզվել ու ատելն էլ ոնց որ թե իրար նման էն չե? Հնարավոր է առաջ ես իրան լավ չեմ գիտեցել, կամ ես եմ ժամանակի ընթացքում փոխվել, իմ հայեցողությունն է փողվել, բայց հմի էդ առաջվա սիրո փոխարեն զզվանք է:
Ի միջի այլոց էտ աղջիկը ոնց որ թե ստեղ մտնում է, բայց բան չի գրում... Եթե դաժե կարդում է ինքը շատ լավ գիտի պատճառները...![]()
Իմ կարծիքով ատելությունից սեր հնարավոր է, իսկ հակառակը՝ ոչ, եթե իհարկե սիրել ես անկեղծ երբեք չես ատի, ինչքան ցավ էլ այդ սերը քեզ պատճառած լինի, հնարավոր է տեսնել չցանկանաս նրան, բայց ատել՝ երբեք![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
հմմ... իսկ եթե շատ-շատ-շատ ես սիրել, բայց հետո սկսել ես տեսնել նրա էությունը, հետո չսիրել, հետո ատել: Իմ հետ դա եղել է, ճիշտա լավ բան չի, բայց սկզբից չէի նկատում ոչինչ...Goga-ի խոսքերից
...ներկերս վերջացել են...
Կարծում եմ հնարավոր բան է:![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.02.2007, 15:40:
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Սիրուց շատ ուջեխ ատելուտյուն շատ-շատ եմ հանդիպել, բայց ատելուտյունից սեր համարյա չեմ հանդիպել.![]()
Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում
Ուրեմն..., հավատում եմ, որ ատելությունից՝ սեր հնարավոր է, իսկ ահա սիրուց՝ ատելություն մի քիչ դժվարանում եմ պատասխանել, ուստի սիրող սիրտը չի կարող ատել, եթե դու սիրում ես մեկին իսկական սիրով, այս սերը երբեք հոդս չի ցնդի, չի վերածվի ատելության, ինչքա՜ն ժամանակ էլ, որ անցնի, իհարկե պահ է գալիս, որ ատելություն ես գում, բայց... բայց դա ատելություն չէ, դա պահի հիասթափություն է, բարկություն...
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ