User Tag List

Նայել հարցման արդյունքները: ՀՀ տնտեսության անկումը պայմանավորված է

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ներքին գործոններով

    4 36.36%
  • արտաքին գործոններով

    0 0%
  • ներքին և արտաքին գործոններով

    2 18.18%
  • ՀՀ տնտեսության արդեն իսկ ոչ բավարար վիճակով

    5 45.45%
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Ճանապարհ տնտ.աճի խթանման և աղքատության կրճատման:Միկրովարկավորումը ՀՀ-ում

  1. #1
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ճանապարհ տնտ.աճի խթանման և աղքատության կրճատման:Միկրովարկավորումը ՀՀ-ում

    Հարգելի ակումբացիներ ես այսօր ուսումնասիրում էի Բանգլադեշի օրինակով աղքատության նվազման ուղիները: Ու այդ ժամանակ ծանոթացա միկրովարկավորում գաղափարի հետ, որի հեղինակն է հայտնի նոբելյան մրցանակի դափնեկիր, տնտեսագիտության պրոֆեսոր Մոհամեդ Յունուսը: Ուրեմն այս մարդը ստեղծել է մի բանկ, որը զբաղվում է բնակչության ցածր խավի վարկավորմամբ, այսպես կոչված միկրովարկավորմամբ: Օրինակ տվել է վարկ 27 դոլլար ամիսը 20 տոկոսով, առանց գրավի, սակայն եթե վարկ վերցնողը չի վերադարձնում տոկոսը, ապա այլևս վարկ չի տրամադրվում: Ինձ թվում է սա շատ խիզախ գաղափարա, բայց արի ու տես աղքատ մարդիկ հույս են ձեռք բերում ու կարողանում են գոնե ինչ-որ բան անել, ոչ թե զարգացած երկրների նման սպասեն ով պետք է հացի փող տա:
    Ահա այստեղ ես մտածեցի իսկ ինչու չկազմակերպել նման բան ՀՀ-ում: Գաղտնիք չէ, որ ՀՀ բնակչության զգալի խավ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում: Նայեք օրինակ հետևյալ գաղափարը ենթադրենք մեկը թերթա ցրում, նու բոլորս գիտենք, որ թերթ ցրողինշատ քիչ կվճարեն, երևի միայն մի բան ուտելու համար, ու նենցա ստացվում, որ էդ մարդու կոշիկը ծակվումա: Ինչ անել. նա առանց դրա չի կարող աշխատել, ու գնումա էդ բանկ վարկա վեկալում կոշիկա առնում ու պարապ չի նստում փողա աշխատում նորից, որ վարկը փակի: Մենք նաև գիտենք, որ մեր տնտեսությունը ստոպ տվող հիմնական գործոնը տրամադրվող վարկերի բարձր տոկոսն է, մեծ գառանտիաները: Եթե վճարունակ չեղար սկի բանկի դուռը չեն բացի: Ու այս պայմաններում ինչ ասենք են աղքատ մասայի վերաբերյալ: Ահա այս պայմաններում հարց է առաջանում միկրովարկավորման: Որը թույլ կտա մի կողմից կապահովի աղքատության կրճատում, մյուս կողմից տնտեսական աճի խթանում և տնտեսության աշխուժացում: Մեր համար գաղտնիք չէ ՀՀ տնեսության 20 տոկոս անկումը, որը հանգեցրեց հարուստների հարստացմանը և աղքատների աղքատացմանը:
    Ահա ես կցանկանյի իմանալ ձեր կարծիքները, ինչպես կարելի է կազմակերպել, ինչ ուղիներով, նմանատիպ բանկեր պետք է ստեղծել, թե եղած բանկերի միջոցով անել, պետության դերը այս գործում, տոկոսների չափը և այլն: Մի խոսքով եկեք քննարկենք այս խնդիրը հանուն մեր երկրի, հանուն մեր ապագայի առանց աղքատների:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհ տնտ.աճի խթանման և աղքատության կրճատման:Միկրովարկավորումը ՀՀ-ում

    Շատ հետաքրքիր սկիզբ էր : "Բանգլադեշի օրինակով աղքատության նվազման ուղիները" Բանգլադեշը աշխարհի ամենակոռումպացված երկիրը չէ՞

    Հայաստանում կարծում եմ դրամանակ ֆինանսավորումը չէ խնդիրը չքավոր մասսայի:

  3. #3
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհ տնտ.աճի խթանման և աղքատության կրճատման:Միկրովարկավորումը ՀՀ-ում

    Բայց Հայաստանում կան չէ միկրովարկավորմամբ զբաղվող կազմակերպություններ? Իմ իմացածներից "Արեգակ", "Ֆինկա": Կարծում ես հայերն էդքան ազնիվ են, որ փող հետ կտան իմանալով որ կարող են չտալ? Ես կասկածում եմ:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  4. #4
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհ տնտ.աճի խթանման և աղքատության կրճատման:Միկրովարկավորումը ՀՀ-ում

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց Հայաստանում կան չէ միկրովարկավորմամբ զբաղվող կազմակերպություններ? Իմ իմացածներից "Արեգակ", "Ֆինկա":
    Կարողա և կան բայց և ոչ մեկը չի զբաղվում հասարակության ամենաաղքատ մասայի ֆինանսավորմամբ: Գիտեք նրանք հատուկ երաշխիքների պահանջով են միայն վարկեր տալիս, իսկ իմ առաջարկածը լրիվ այլ մոտեցում է:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 19.11.2009, 17:51:

  5. #5
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհ տնտ.աճի խթանման և աղքատության կրճատման:Միկրովարկավորումը ՀՀ-ում

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Բանգլադեշը աշխարհի ամենակոռումպացված երկիրը չէ՞
    Եթե նույնիսկ աշխարհի ամենակոռումպացված երկիրն է, ապա դա ինչ կարևոր է, այն պարագայում երբ այդ երկիրը հասել է մեծ արդյունքների աղքատության կրճատման գործում: Եվ որպեսզի հասկանաք հարցի կարևորությունը նշեմ, որ ՌԴ-ի նման հզոր պետությունը ցանկանում է իր մոտ կիրառել ձեր կողմից ասված անհույս այնպիսի երկրի փորձը ինչպիսին է Բանգլադեշը:

  6. #6
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհ տնտ.աճի խթանման և աղքատության կրճատման:Միկրովարկավորումը ՀՀ-ում

    Դու լինելով բանկ, ինչքանո՞վ ես քեզ ապահովագրում, որ էդ տվածդ վարկը հետ ես ստանալու: սկի տաս տոկոս չես կարա համոզված լինես որ օգուտով կաշխատես, իսկ ինչ-որ գործ ձեռնարկելուց, առաջին հերթին հաշվում են օգուտը: կամ թեկուզ օգուտիդ մասին չենք մտածում: Մի անգամ էլ ժողովրդի մասին մտածենք, հավասար պայմաններով աշխատենք, մեզ օգուտ պետք չի, վերցրածն էլ տան հերիքա, բայց կտա՞ն, հիմա ժողովուրդը/ցածր խավը/ մենակ էսօրվա ուտելու համար են կարողանում փող աշխատեն:
    Ասում ես եթե առաջին վերցրածը չեն տալիս, երկրորդ անգամ չենք տալիս, եթե առաջին անգամվա տվածը չեն տալիս, քեզ որտեղից փող մյուսին տաս, երրորդին տաս: Վնասա լինելու քեզ, մի տարի հետո բանկիդ կամ վարկային կազմակերպությանդ հետքն էլ չի լինելու:
    Լավ ես մտածում, բայց քիչա էսօրվա պայմաններում Հայաստանի համար, ավելի հարմար բան մտածի
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  7. #7
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհ տնտ.աճի խթանման և աղքատության կրճատման:Միկրովարկավորումը ՀՀ-ում

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում ես հայերն էդքան ազնիվ են, որ փող հետ կտան իմանալով որ կարող են չտալ? Ես կասկածում եմ
    Դե այո այս խնդիրն էլ կա, սակայն ինձ թվումա երբ որ մարդիկ զգան, որ ավելի լավա մի քիչ քան ոչինչ, այսինքն անհրաժեշտ է փոխել մարդկանց մտածելակերպը: Պետք է թողնել այն միտքը թե մուրացկանությամբ զբաղվելը առավել արդյունավետ է, քան փոքր վարկ ստանալը, այնուհետև այն վերադարձնելը:

  8. #8
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհ տնտ.աճի խթանման և աղքատության կրճատման:Միկրովարկավորումը ՀՀ-ում

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե այո այս խնդիրն էլ կա, սակայն ինձ թվումա երբ որ մարդիկ զգան, որ ավելի լավա մի քիչ քան ոչինչ, այսինքն անհրաժեշտ է փոխել մարդկանց մտածելակերպը: Պետք է թողնել այն միտքը թե մուրացկանությամբ զբաղվելը առավել արդյունավետ է, քան փոքր վարկ ստանալը, այնուհետև այն վերադարձնելը:
    Եթե մարդկանց մտածելակերպը փոխենք, ապա չեն վերցնի 5000 դրամ ու գնան ընտրեն ամեն մի թափթփուկի, ու իրենց կյանքը գոնե մի քիչ արդեն կլավանա...

    Մարդուն փաստորեն փող ես տալիս, որ մի բան սարքի, մի գործ անի: Էդ ինչ գործ պետք ա անի.. հո բոլորը բիզնեսմեն չեն: Ով որ մի քիչ քթի ծակ ունի արդեն մի բան անումա: Մաքսիմում պետք ա արևածաղիկ ծախողների թիվն ավելանա:

    Ըստ իս պետք է ընդօրինակել ոչ թե Բանգլադեշին այլ Սինգապուրին: Բայց դրա համար էլ էնքան բանա պետք փոխել... ու դա էդ փոփոխություն անողներին հեչ ձեռք չի տալիս: Այսինքն եթե իրական բիզնեսմենի մտածելակերպ ու խելք ունենային կհասկանային որ շատա ձեռք տալիս, բայց քանի որ հայկական տնտեսական-գաղափարական միտքը էժան բերեմ թանկ ծախեմ-ից էն կողմ չի անցնում, դա մեզ համար դեռևս մնումա անհասանելի երազանք:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  9. #9
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհ տնտ.աճի խթանման և աղքատության կրճատման:Միկրովարկավորումը ՀՀ-ում

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե այո այս խնդիրն էլ կա, սակայն ինձ թվումա երբ որ մարդիկ զգան, որ ավելի լավա մի քիչ քան ոչինչ, այսինքն անհրաժեշտ է փոխել մարդկանց մտածելակերպը: Պետք է թողնել այն միտքը թե մուրացկանությամբ զբաղվելը առավել արդյունավետ է, քան փոքր վարկ ստանալը, այնուհետև այն վերադարձնելը:
    Հըմ, գիտես, որ մեր երկրի ապուշներին էդ ձեւով կարողանանք օգտագործել, լավ կլինի,բայց կարծում եմ, որ առկա ռեսուրսները առավել նպատակահարմար է ուղղել փոքր բիզնեսի արդյունավետ վարկավորմանը, որով եւ կլուծվեն աղքատության, անգործության եւ այլ հարցեր:Պատկերացրու դու փող ես տրամադրում, բայց դե համայն անգործություն է տիրում երկրում, ի նկատի ունեմ մյուս կողմից աշխատատեղեր չկան... եսիմ..

  10. #10
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհ տնտ.աճի խթանման և աղքատության կրճատման:Միկրովարկավորումը ՀՀ-ում

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը

    Ըստ իս պետք է ընդօրինակել ոչ թե Բանգլադեշին այլ Սինգապուրին:
    Իսկապես, դրանց ընդօրինակելը շատ ճիշտ կլինի:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 19.11.2009, 17:51:

  11. #11
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհ տնտ.աճի խթանման և աղքատության կրճատման:Միկրովարկավորումը ՀՀ-ում

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու լինելով բանկ, ինչքանո՞վ ես քեզ ապահովագրում, որ էդ տվածդ վարկը հետ ես ստանալու: սկի տաս տոկոս չես կարա համոզված լինես որ օգուտով կաշխատես, իսկ ինչ-որ գործ ձեռնարկելուց, առաջին հերթին հաշվում են օգուտը: կամ թեկուզ օգուտիդ մասին չենք մտածում: Մի անգամ էլ ժողովրդի մասին մտածենք, հավասար պայմաններով աշխատենք, մեզ օգուտ պետք չի, վերցրածն էլ տան հերիքա, բայց կտա՞ն, հիմա ժողովուրդը/ցածր խավը/ մենակ էսօրվա ուտելու համար են կարողանում փող աշխատեն:
    Ասում ես եթե առաջին վերցրածը չեն տալիս, երկրորդ անգամ չենք տալիս, եթե առաջին անգամվա տվածը չեն տալիս, քեզ որտեղից փող մյուսին տաս, երրորդին տաս: Վնասա լինելու քեզ, մի տարի հետո բանկիդ կամ վարկային կազմակերպությանդ հետքն էլ չի լինելու:
    Լավ ես մտածում, բայց քիչա էսօրվա պայմաններում Հայաստանի համար, ավելի հարմար բան մտածի
    Ես ինչ-որ մասով համաձայն եմ ձեզ հետ, իհարկե մեր նման երկրում, որ գոյություն ունի ծայրահեղ ծանր վիճակ աշխատուժի շուկայում, հատկապես ուսանողների , ծերերի և անապահով խավի համար, դժվար է հավատալ, որ ստեղծված բանկը շահույթով կաշխատի: Սակայն բանկը նաև վարկեր կսկսի տրամադրել ուսանողներին, այսինքն բանկային ռիսկի շեմը կիջացվի, բացի ուսանողներից հնարավոր է շահավետ վարկերի տրամադրում այլ տնտեսական սուբյեկտների: Փաստորեն վարկային ռիսկերը ցրվում են բնակչության տարբեր խավերի համար: Մյուս կողմից այստեղ մեծ պետք է լինի պետության դերը, քանի որ վերջի վերջո պետությունն է վարում աղքատության կրճատման ռազմավարական ծրագիրը:

  12. #12
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհ տնտ.աճի խթանման և աղքատության կրճատման:Միկրովարկավորումը ՀՀ-ում

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինչ-որ մասով համաձայն եմ ձեզ հետ, իհարկե մեր նման երկրում, որ գոյություն ունի ծայրահեղ ծանր վիճակ աշխատուժի շուկայում, հատկապես ուսանողների , ծերերի և անապահով խավի համար, դժվար է հավատալ, որ ստեղծված բանկը շահույթով կաշխատի: Սակայն բանկը նաև վարկեր կսկսի տրամադրել ուսանողներին, այսինքն բանկային ռիսկի շեմը կիջացվի, բացի ուսանողներից հնարավոր է շահավետ վարկերի տրամադրում այլ տնտեսական սուբյեկտների: Փաստորեն վարկային ռիսկերը ցրվում են բնակչության տարբեր խավերի համար: Մյուս կողմից այստեղ մեծ պետք է լինի պետության դերը, քանի որ վերջի վերջո պետությունն է վարում աղքատության կրճատման ռազմավարական ծրագիրը:
    Մեր պետությունում պաշտոնատար անձինք միայն իրենց գրպանի հարստացման ռեժիմ են վարում:

    Դու տեղյա՞կ ես հիմա մեր բանկերում ինչ է կատարվում, որոնք տրամադրում են վարկեր գրավի դիմաց:
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  13. #13
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհ տնտ.աճի խթանման և աղքատության կրճատման:Միկրովարկավորումը ՀՀ-ում

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյուս կողմից այստեղ մեծ պետք է լինի պետության դերը, քանի որ վերջի վերջո պետությունն է վարում աղքատության կրճատման ռազմավարական ծրագիրը:
    Նոր դա էի ուզում գրել: Այդպիսի բանկ կարող է ստեղծել պետությունը, կամ էլ բավարար է միայն վարկային բացառության ծրագիր:
    Այո, ազնիվ են, մանավանդ նրանք, ով փող չունի, հիմնականում ազնիվ մարդ է, և գլուխը կկոտրի , որ վերադարձնի:
    Բայց էս ի՞նչ կաշմառնի թվեր ես ասում
    Օրինակ տվել է վարկ 27 դոլլար ամիսը 20 տոկոսով, առանց գրավի,
    20 տոկոսը դա միկրո է՞: Շվեյցարական բանկերը 5-6 տոկոսով են բավարարվում:

  14. #14
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհ տնտ.աճի խթանման և աղքատության կրճատման:Միկրովարկավորումը ՀՀ-ում

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Հըմ, գիտես, որ մեր երկրի ապուշներին էդ ձեւով կարողանանք օգտագործել, լավ կլինի,բայց կարծում եմ, որ առկա ռեսուրսները առավել նպատակահարմար է ուղղել փոքր բիզնեսի արդյունավետ վարկավորմանը, որով եւ կլուծվեն աղքատության, անգործության եւ այլ հարցեր:Պատկերացրու դու փող ես տրամադրում, բայց դե համայն անգործություն է տիրում երկրում, ի նկատի ունեմ մյուս կողմից աշխատատեղեր չկան... եսիմ..
    Լրիվ համաձայն եմ քո հետ, իսկապես ՀՀ-ն ունի աշխատաշուկայի ծանր խնդիրներ, սակայն ովքեր են փոքր բիզնես անում էլի ապահով խավը, իսկ այստեղ հիմնականում խոսքը գնում է աղքատ մարդկանց մասին: Ինչ վերաբերում է ՀՀ փոքր և միջին բիզնեսին ապա ըստ կատարված վերլուծության պարզվել է, որ օրինակ տրվող վարկերի տոկոսի աճը հանգեցնում է տնտեսական աճի ավելացմանը, տարօրինակ է չէ, սակայն փաստ է այն բանը որ մեր բիզնեսը ակտիվ վարկ է վերցնում և դայե բարձր տոկոսի պայմաններում: Անհրաժեշտ է այս հարցը լավ ուսւոմնասիրել: Սակայն հասկանում ես այստեղ պետք է միջամտի պետությունը քանի որ ինքն է ավելի շահագրգռված այս խնդրի լուծմամբ, և մասնավորապես աշխատանքի շուկայի խնդիրներում: Պետության դերը տնտեսությունում պետք է լինի միայն անուղղակի:

  15. #15
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճանապարհ տնտ.աճի խթանման և աղքատության կրճատման:Միկրովարկավորումը ՀՀ-ում

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր պետությունում պաշտոնատար անձինք միայն իրենց գրպանի հարստացման ռեժիմ են վարում:

    Դու տեղյա՞կ ես հիմա մեր բանկերում ինչ է կատարվում, որոնք տրամադրում են վարկեր գրավի դիմաց:
    Էնօրը տենց մի տեղյակ մարդ կար, ասում է մենք կապիտալ շատ ունենք, բայց չենք տրամադրում:Այսինքն, ըստ էության մենք փողի խնդիր էսօր չունենք: Բայց ԿԲ-ն իրա գործը գիտի

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքի ճանապարհ...
    Հեղինակ՝ Stranger_Friend, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.01.2013, 23:24
  2. Պոեզիա. Անավարտ ճանապարհ
    Հեղինակ՝ MaryMay, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 26.12.2010, 13:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •