Ահա, ո՞նց կարողա խնդիր ունենան, եթե մարդկանց տունը ծախում ու իրենց վարկը վերցնում են, որով էլ ավելի են նպաստում աղքատության խորացմանը:
Ես այլ բան էի ասում:
Եթե գրավի դիմաց մարդիկ չեն կարողանում /հենց օրինակի վրա ասեմ/իրենց տունը պահեն, էլ ուր մնաց առանց գրավի տաս ու հետ վերցնես: Բանկն էլ ստիպված գրավն է վաճառում, որ իր գումարը հետ վերադարձնի, ուրիշին տա, օգուտ ունենա: Հիմա ինքը առաջարկում է առանց գրավի վարկ տալ, ու հաստատ համոզված լինելով, որ չեն վերադարձնելու /իմաստ չունի մտածել ազնվության մասին, տենց բան չկա/ բա էլ ի՞նչ իմաստ ունի մտածել այս ծրագրի մասին:
Իսկ մնացած իր նշածները /ուսանողներին, այլ տնտեսական սուբյեկտներին/ նորից գալիս նույն ներկայիս իրավիճակին են հանգեցնում, առևտրային բանկը վարկ է տալիս ու կռվով ղալմաղալով հետա վերցնում:
Հայաստանին նման ծրագիրը չի օգնի![]()
Էջանիշներ