Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
իսկ ինչ՞ նպատակով, կամ ինչ՞ նպատակի է դա ծառայելու:
ընդանրապես ասած. արդեն մի 20 տարի է արտասահմանի բարեկամ-ազգականնեը միկրովարկավորում են /անտոկոս ու անվերադարձ վարկեր են տրամադրում/: հետո՞ ինչ, գնալով ավելի է ավելանում թշվառների ու սովածների քանակը Հայաստանում:
Շատ լավ է ասված իրոք, որ փաստացի ՀՀ բնակչության մի զգալի մաս ստանում է զրո տոկոսով, առանց որևէ գրավի արտասահմանյան փող: Ահա այս պատասխանով դուք ինքներդ պատասխանեցիք ձեր իսկ առաջ քաշած հարցին: Ուրեմն նաև միկրովարկավորումը ՀՀ ունի ավելի լայն նպատակներ.
ա. առավել ծանր և անապահով խավի թվի կրճատում
բ.ինչպես նշեց Կատկան փոքր և միջին բիզնեսի զարգացում, վարկավորման լրիվ նոր պայմաններով
գ.ՀՀ տնտեսության գոնե ինչ-որ չափով արտաքինից եկած փողերից պաշտպանություն
դ.ինչու չէ գյուղացիության և գյուղատնտեսության վերելք
ե. որոշ ժամանակ հետո պետության վրա նագռուզկայի նվազեցում
զ.արտագաղթի ինչ-որ չափով կանգնեցում
է. Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ներքին պահանջարկի խթանում
ը.երկրում հոգեբանական վիճակի բարելավում
թ.հարկատունրի վճարած գումարների տրամադրում առավել կարևոր խնդիրների լուծմանը
ժ.գների նոր պյմանների ներդնում
Եվ այս ամենին կարելի է հասնել վերն ասված միկրովարկավորումը ճիշտ հիմքերով ներդնելու դեպքում: