Մենք սիրում ենք հպարտանալ մեր լեզվով, մեր պատմությամբ, մեր «համաշխարհային» լինելով: Մենք հպարտանում ենք, որ մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացած են: Ու չնայած սրան՝ հայերեն կայքերը քիչ են, շատ քիչ են: Շատերը կայք ստեղծելիս այն միանգամից ստեղծում են այլ լեզվով, չնայած որ նախատեսված է հայ կիրառողի, հայ օգտագործողի համար: Մի՞թե մեր այբուբենն այդքան վատն է, մի՞թե մեր լեզուն այդքան վատն է:
Ես այս թեման հաճույքով կկոչեի ամոթի կենտրոն:
Ուզում եմ, որ այս թեմայում ներկայացնենք այն հայտնի կառույցների, կազմակերպությունների, անհատների կայքերը, որոնք հայերեն չեն: Ու մեկը ես նրանց ասում եմ՝ ամո՛թ:
Էջանիշներ