User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանել...

  1. #16
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանել...

    Մեջբերում mukik-ի խոսքերից
    Ճիշտը ասելն է, որովհետև չասելը խոսում է ուրիշ բանի մասին
    Դե իհարկե, ճիշտը ասելն է, ես դրանում արդեն համոզված եմ
    Համ էլ, ես արդեն չեմ ամաջում

  2. #17
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանել...

    Մեջբերում *K*A*T*U*-ի խոսքերից
    Կարծում եմ, որ նրան այդ քայլից ետ է պահում վախը, որ կմերժեն իր զգացմունքները, ամաչկոտությունը, ինքնավստահության պակասը… Երբ նրա զգացմունքները հասունանան այնքան, որ կարողանա հաղթահարել այդ ամենը, կարծում եմ` այն ժամանակ էլ կարտահայտվի :
    Բայց կարող է այդ ժամանակ արդեն ուշ լինի։ Ոչ մի երաշխիք չկա, որ սիրած աղջիկը նստած սպասելու է, թե երբ պիտի տղան հաղթահարի իր ամաչկոտությունն ու վերջապես խոստովանի իր սերը։

    Քննադատել... Չգիտեմ, ամեն դեպքում, իր սերը խոստովանել չկարողացող մարդը դրանով միայն իրեն կարող է վնասել։ Իսկ ընդհանրապես ես համարում եմ, որ միշտ չէ, որ ճիշտ է սերը խոստովանելը։ Երբեմն դեպքեր են լինում, երբ առանց խոստովանելու էլ հաստատ գիտես, որ խոստովանությունդ ոչ մի լավ բանի չի հանգեցնելու, և այս դեպքում սեռը բոլորովին էլ կապ չունի, որովհետև երկու սեռերի դեպքում էլ կարող է խոստովանելը սխալ լինել։ Բայց եթե թեկուզ չնչին հույս կա, որ խոստովանությունը կարող է ինչ-որ բան փոխել դեպի լավը, ապա անպայման պետք է խոստովանել, ընդ որում առանց հետաձգելու, քանի դեռ ձեր փոխարեն մեկ ուրիշը դա չի արել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #18
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    50
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանել...

    Բայց կարող է այդ ժամանակ արդեն ուշ լինի։ Ոչ մի երաշխիք չկա, որ սիրած աղջիկը նստած սպասելու է, թե երբ պիտի տղան հաղթահարի իր ամաչկոտությունն ու վերջապես խոստովանի իր սերը։
    Չի բացառվում: Բայց դա էլ հենց խոսում է այն մասին, որ զգացմունքներն այդքան էլ ուժեղ չեն, համենայն դեպս, անինքնավստահությունն ավելի արտահայտված է…Հետևաբար, բարին էլ այն է, որ այդ զգացմունքները չեն բարձրաձայնվում…Կանցնեն, կգնան…Կգա մի ուրիշ սեր, որը խոստովանելու համար տատանվելու կարիք էլ չի լինի

  4. #19
    Արգելափակված Է Ն Ց Ո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2006
    Տարիք
    48
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանել...

    /Դե իհարկե աղչիկններն էլ նստած սպասում են թե ովա իրենց էսօր առաջարկություն անելու որ դրական պատասխանեն
    ես չեմ հասկանում եթե տղեն եդ աղջկան դուրա գալիս ու աղչիկը ինչ-որ բանա զգում նրա հանդեպ ուրեմը հարցը լուծվածա անկախ նրանից, տղեն կանի քայլ թե չէ, իսկ եթե աղչկա համար մեկա թե ովա բայց կարևորը առաջիննա առաջարկություն արել
    կարծում եմ պետք չի նման աղչկա մասին անգամ մտածել
    ես չեմ կարում ընդունել արդեն ուշա արտահայտությունը եթե տղեն իրոք սիրումա անգամ եթե աղչիկը ամուսնանա կարա իրանին հասնի
    կասկած չունեմ (խոսքը տղեքի մասինա, ոչ-թե տղանման մի բանի)
    Վերջին խմբագրող՝ Է Ն Ց Ո: 17.01.2007, 16:33: Պատճառ: Գրառման ավելացում։

  5. #20
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանել...

    ամաչկոտ կամ չգիտեմ ինչ...տենց բաներ չկան...օրինակ ես նույն մարդն եմ..բայց կախված, թե ինչ ախջիկա լինում, տարբեր ձևա լինում..բայց մի բան կա...երբ իրոք սիրում ես, կամ էլ ախջիկը քեզ համապատասխանա լինում, անկախ քեզնից ամեն ինչ ստացվումա...ասենք առաջին հանդիպման ժամանակ կարողա գրկես..մեկ էլ պահի տակ զարմանում ես...էս ո?նց եղավ...առանց ամաչելու քաշվելու ու համարձակ շատ բան ես անում, իսկ, եթե անհամապատասխան աղջիկա կամ քեզ ստիպելով ես անում, կարողա էտ աղջիկը ինքը քեզ ուզի գրկել, դու ամաչես, չթողես,,,լոլ,.,,

  6. #21
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանել...

    Մեջբերում mukik-ի խոսքերից
    Ինչ եք կարծում այն տղայի մասին, որը զգացմունքներ ունի աղջկա հանդեպ բայց չի համարձակվում խոստովանել...
    Եթե խանգարող հանգամանքը ամաչկոտություննա, կամ անփորձությունը,ուրեմ տղան դեռ երեխա է Իսկ եթե հասուն մարդ է ու չի կարող խոստովանել, ինձ թվումա կամ շաաաատ կարևոր հանգամանք պիտի լին խանգարող, կամ ուղղակի տվյալ անձը չկայացած անիմաստ մեկը պիտի լինի:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  7. #22
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանել...

    Մեջբերում mukik-ի խոսքերից
    Ինչ եք կարծում այն տղայի մասին, որը զգացմունքներ ունի աղջկա հանդեպ բայց չի համարձակվում խոստովանել...
    Շատ հաճախ հանդիպող բնական երևույթ է։ Լրիվ նորմալ եմ վերաբերվում։ Դե բնականաբար, եթե տղան համոզված է իր զգացմունքների մեջ, լավ կլինի, որ փորձի հավաքի համարձակությունը ու բացատրվի։ Չնայած երբեմն դրա կարիքը չի էլ լինում։
    Իսկ աղջիկն էլ, եթե նման բան է զգում ու ինքն էլ զգացմունքներ ունի, թող օգնի տղային անկեղծանալ։ Ինչու՞ չէ, աղջիկը կարող է ինքն առաջին քայլն անել։ Դե մեզ՝ հայերիս մոտ այդ առումով որոշ կոմպլեքսներ կան, բայց դրանք էլ քիչ-քիչ կանցնեն։ Փոխադարձ անկեղծությունը ամենալավ տարբերակն է։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. #23
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանել...

    Ըստ իս հիմանական պատճառը կարող է լինել անիքնավստահությունը կամ ամաչկոտությունը: Երկուսն էլ տղամարդուն բնորոշ հատկանիշներ չեն:
    Եվ չեմ էլ ընդունում, որ աղջիկը պետք է առաջինը սեր խոստովանի: Ախր, եթե էդ տղան այսօր սեր չի կարողանում խոստովանել, վաղը ավելի լուրջ հարցեր չի կարողանալու լուծել:Ասենք տղան գործի պետք է ընդունվի, բայց ամաչում է գնա հրամանը ստորագրի: Աղջիկը պետք է գնա, չէ՞:
    Չէ, նման տղաները իմ ճաշակով չեն:
    Վերջին խմբագրող՝ Gohar: 17.01.2007, 22:14:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  9. #24
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանել...

    Մեջբերում Է Ն Ց Ո-ի խոսքերից
    /Դե իհարկե աղչիկններն էլ նստած սպասում են թե ովա իրենց էսօր առաջարկություն անելու որ դրական պատասխանեն
    ես չեմ հասկանում եթե տղեն եդ աղջկան դուրա գալիս ու աղչիկը ինչ-որ բանա զգում նրա հանդեպ ուրեմը հարցը լուծվածա անկախ նրանից, տղեն կանի քայլ թե չէ, իսկ եթե աղչկա համար մեկա թե ովա բայց կարևորը առաջիննա առաջարկություն արել
    կարծում եմ պետք չի նման աղչկա մասին անգամ մտածել
    Չէ, ես դա նկատի չունեի։ Ես չեմ ասում, թե աղջիկները նստած սպասում են, թե ով է իրենց առաջարկություն անելու, որ առաջին անողի հետ լինեն։ Բայց հաճախ զգացմունքը զգացմունք է առաջացնում, և հնարավոր է, որ եթե մինչև տղայի խոստովանելը աղջիկը դեռ ձևավորված զգացմունքներ չուներ, ապա խոստովանությունից հետո տղային սկսի այլ հայացքով նայել, և սեր ծնվի, գուցե միանգամից, գուցե աստիճանաբար, նայած, թե ում մոտ ինչպես է լինում։ Իհարկե, ոչ միշտ է այդպես պատահում, բայց պատահում է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #25
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանել...

    Սերը խոստովանելու համար բառեր պետք չեն անգիր անել, սիրո խոստովանության բառերը մարդու հոգու ճիչն են… Դրանք ամաչելու հետ կապ չունեն բացարձակապես… Եթե սիրողի հոգին պատրաստ չի ճչալ այդ խոսքերը, ապա անձամբ ես խիստ կասկածում եմ, որ նա իրոք սիրում է… Եթե մարդ սիրում է, ու գիտի որ կողքից բացի այդ ամոթ կոչվածից ուրիշ խանգարող հանգամանք չկա (աղջկա սիրտը ազատ է), ապա նա պետք է շտապի տեղ զբաղեցնել այդ աղջկա սրտում… Ախր մի ակնթարթ հետո կարող է այդ հնարավորությունն այլևս չլինել: Ամաչելը տվյալ պարագայում հավասարազոր է վախին, իսկ եթե կա վախ, էլ ուր մնաց սերը…

  11. #26
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանել...

    տարբերակներ
    1) ինքնահավան է
    2) ամաչկոտ է
    3) վախենում է որ փոխադարձ չլինի
    qui sine peccato est?

  12. #27
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանել...

    Մեջբերում otar-ի խոսքերից
    վախենում է որ փոխադարձ չլինի
    Ախր չխոստովանելն ինքնին ոչ փոխադարձ սիրո մի տարբերակ է… ճիշտ է, այն հավակնություն ունի փոխադարձ դառնալու, սակայն կարող է հավերժ մնալ անպատասխան…

  13. #28
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանել...

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Ախր չխոստովանելն ինքնին ոչ փոխադարձ սիրո մի տարբերակ է… ճիշտ է, այն հավակնություն ունի փոխադարձ դառնալու, սակայն կարող է հավերժ մնալ անպատասխան…
    ես մարդկանց մտածելակերպներն էի ասում...
    եթե ինձնով լինի ... սոորաբար զգացմունքներս չեմ թաքցնում չգիտեմ եդ սխալա թե ճիշտ
    qui sine peccato est?

  14. #29
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանել...

    Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանե՞՞՞լ...

    Ես էլ եմ նման զգացումներ ունեցել ջահել ժանամակներս: Դժվարանում էի խոստովանել: Մտածում էի, որ տառապում եմ… է՜հ, հիշում եմ ինձ, զարմանում եմ

    Երբ որ իրոք սիրեցի մի աղջկա… սիրեցի, ոչ թե սիրարարվեցի, ոչ թե տարվա ռմանտիկ մտքերով, պատկերացումներով, հորինեցի սիրուն պատմություն՝ արդեն ոչ թե դժվարանում էի ասեի, այլ դժվարանում թի չասեի, որ ես նրան սիրում եմ:
    Ես նրան սիրում էի, գիտակցելով, որ նա իմ նկատմամբ ոչ մի զգացում չունի սիրում էի, և դիմանում էի, չեի ուզում, որ ինքը իմանա, չեի ուզում, որ նրա բարի սիրտը ցավա, տեսնելով իմ անսահման տառապանքը: Բայց մեկա… մեկա մարդու էգոիստական մոտեցումը հաղթահարեց ինձ և ես կատարեցի այդ անմիտ և սխալ քայլը:
    Ես ջայնդամ, ինքը ինչ մեղք ունի նրանում, որ ես նրան սիրում եմ
    Նա անչափ բարի և խելացի մարդ է… մինչև հիմա մենք շատ նորմալ, մարդավարի հարաբերություններում ենք: Եվ չնայած նրան, որ ես հավերժ նրան կսիրեմ, էլ երբեք չեմ հիշեցնի իմ սիրո մասին:

    … մի խոսքով, ասածս ինչ ա, երբ սիրում ես, չես կարու քեզ զսպես, որ սեր չխոստովանել, իսկ եթե չես կարողանում քո մեջ ուժ գտնել այդ քայլը կատարելու համար… …

    Սերը ինքստինքյան ամենահզոր ոժն է աշխարհի:

  15. #30
    Արգելափակված Է Ն Ց Ո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2006
    Տարիք
    48
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրում եմ, բայց չեմ կարողանում խոստովանել...

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Չէ, ես դա նկատի չունեի։ Ես չեմ ասում, թե աղջիկները նստած սպասում են, թե ով է իրենց առաջարկություն անելու, որ առաջին անողի հետ լինեն։ Բայց հաճախ զգացմունքը զգացմունք է առաջացնում, և հնարավոր է, որ եթե մինչև տղայի խոստովանելը աղջիկը դեռ ձևավորված զգացմունքներ չուներ, ապա խոստովանությունից հետո տղային սկսի այլ հայացքով նայել, և սեր ծնվի, գուցե միանգամից, գուցե աստիճանաբար, նայած, թե ում մոտ ինչպես է լինում։ Իհարկե, ոչ միշտ է այդպես պատահում, բայց պատահում է։
    Այ օրինակ հարց
    Աղջիկը ոնցա ջոկում թե ես տղու հետ կշփվի սեր կառաջանա իսկ են մեկի հետ չի առաջանա
    ես կասեմ շատ բարդ գործա շատ

    օրինակ դու ոնց ես ջոկում ում շանս տաս ում չէ
    ինձ անչափ հետաքրքիրա

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ եք կարողանում ինքնուրույն պատրաստել
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 102
    Վերջինը: 13.12.2012, 21:46
  2. Ինչպե՞ս մոռանալ նրան, եթե նա արդեն ընկեր ունի, բայց թվում է, թե քեզ է սիրում
    Հեղինակ՝ Narinfinity, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 70
    Վերջինը: 18.07.2010, 00:52
  3. Ողջ, բայց մեռած...
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 01.06.2010, 11:06
  4. Շտապում ենք, բայց ո՞ւր
    Հեղինակ՝ Milli, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.08.2008, 14:24
  5. Հնարավո՞ր է, որ տղան 4-5 տարի սիրի մի աղջկա ու չհամարձակվի խոստովանել
    Հեղինակ՝ armenisa, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 19
    Վերջինը: 24.01.2008, 04:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •