Իսկ եթե լուրջ, ուրեմն կարդա սա
http://www.cvz.ru/index.php?id=22
Իսկ եթե լուրջ, ուրեմն կարդա սա
http://www.cvz.ru/index.php?id=22
Վերջին խմբագրող՝ terev: 16.11.2009, 00:40:
Այստեղից
http://www.cvz.ru/index.php?id=7 և այլ կլինիկաների սայթերից:
ես Լեյսիկ եմ ուզումէն էլ սարսափելի շատ ՜
Всё за Тебя!
Փաստորեն թեման բացելիս իմ իմացած ինֆորմացիան մոտ 3 տարվա վաղեմություն ուներ:
Հիմա գրեմ թարմ ինֆորմացիա, մեկ ամսվա:
Նախ նշեմ, որ էլի անում են միայն ՖՐԿ վիրահատությունը, բայց արդեն 2 տարի է ինչ անում են ավելի կատարելագործված մեթոդով և/կամ տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս ավելի մեծ դիոպտրիաներ վիրահատել:
Վիրահատությունից առաջ պետք է անցնել դիագնոստիկա, որի արժեքն է 15000 դրամ: Նրանք ովքեր կրում են կոնտակտային լինզաներ, դիագնոստիկայից 3-4 օր առաջ պետք է հանեն դրանք: Այն տևում է 15-20 րոպե:
Վիրահատությունները կատարվում են միայն ուրբաթ օրերին: Արժեքն է 300000 դրամ: Վիրահատությունը տևում է 20-25 րոպե, երկու աչքը միասին: Վիրահատության վերջում աչքերին դրվում են պաշտպանիչ կոնտակտային լինզաներ, որը հանում են երկուշաբթի օրը: Վիրահատությունից տուն վերադառնալուն պես, կարող եք հանել վիրակապերը և 1-2 ժամ հետո արդեն զգում եք տեսողության լավացումը: Վիրահատության ընթացքում և առաջին 2-3 օրը ոչ մի ցավ չի լինում, չհաշված լուսավախությունը:
Այ ցավերը սկսվում են երկուշաբթի օրը, երբ հանում են կոնտակտային լինզաները: Բայց ընդհանուր առմամբ տանելի ցավեր են և մի 2 օր հետո անցնում են:
Վերականգնման ընթացքը ինդիվիդուալ է, կախված հեռատեսությունից ու կարճատեսությունից և իհարկե դիոպտրիաներից:
Իսկ հիմա իմ խորհուրդը, խնդրանքը և եթե կուզեք պահանջը: Նրանք ովքեր ունեն տեսողության պրոբլեմ, անպայման անհապաղ գնացեք և վիրահատվեք: Ձերբազատվեք բոլոր այն կոմպլեքսներից և անհարմարություններից, որոնք պատճառում են ակնոցներն ու լինզաները: Եվ վերջապես զգացեք Ձեզ որպես լիարժեք մարդ:
Սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին:
Հ.Գ. Հիվանդանոցում հանդիպեցի մի ընտանիքի, որի երեք անդամները վիրահատվել էին: Գումարը վարկով էին վերցրել:
_DEATH_ (14.04.2010)
terev ջան սենց մի հարց ունեմ, իսկ էտ վիրահատությունից հետո նորմալ տեսողություն ունեցող մարդկանցից ինչ որ բանով տարբերվում են քո աչքերը? Ասում են ինչոր գիշերը մթին ավտո քշել չի լինում, փայլում ա եսիմինչ...
Կամ էտ մի վիրահատությունով պրծնում ես, թե անընդհատ պտի հետևես, գնաս իրանց մոտ: Ամեն մեկը մի բան ա ասում, տենց էլ չեմ հասկանում որն ա ճիշտ:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Ինչ վերաբերվում է փայլերին և ցոլքերին, ապա բոլոր կոնտակտային լինզա դնողներին այդ երևույթները ծանոթ են: Եվ որպես վաստակավոր լինզա կրող, ասեմ որ միայն առաջին 1-2 շաբաթն էր դժվար գիշերները մեքենա վարելիս: Հետո սովորեցի: Հիմա նորից կան, բայց ոնց որ կամաց-կամաց անցնում է: Ասում են 2-3 ամսում անցնում է, երբ որ ամբողջությամբ վերականգնվում է եղջերաթաղանթը:
Որպես կանոն մեկ վիրահատությունով բուժվում ես: Եթե արդյունքը 80-90 % էլ լինի, ինձ չի թվում, որ 10-20 % -ի համար որևէ մեկը նորից վիրահատվի:
Իրենց մոտ կանչում են մեկ շաբաթից, 1-3-6-12 ամսից: Մեկել ասում են որ պետք է կարդաս, աչքերը մարզելու համար: Ես երկու շաբաթ գիրք ու ամսագիր կարդալուց հետո, անցա համակարգչի:![]()
_DEATH_ (14.04.2010)
terev ջան, ես մի քանի հոգուց լսեմ եմ, որ աչքի լազերային վիրահատության հետևանքով հնարավոր է լրիվ կուրություն, եղջերաթաղանթն է վնասվում… մի խոսքով, լավ բաներ չեմ լսել:
Ի՞նչ կասես, ինչքանո՞վ են հավաստի իմ լսածները /լավ կլիներ, որ հավաստի չլինեին/
Վիրահատությունից առաջ ամբողջությամբ հետազոտում են, սկսած աչքի հատակից և վերջացրած եղջերաթաղանթով:
Հայաստանում անում են միայն ՖՐԿ վիրահատություն, որի ժամանակ եղջերաթաղանթի կենտրոնական մասը ամբողջությամբ հեռացնում են: Բայց այն մասամբ արդեն վերականգնվում է 2 օրից, իսկ ամողջությամբ 3-6 ամսում:
Մինչ վիրահատվելը կարդացել եմ հարյուրավոր մեկնաբանություններ (ռուսական ֆորումներում), բայց դեռ չեմ լսել, որ որևէ մեկի մոտ եղջերաթաղանթը չվերականգնվի:
Ամպ (11.10.2010)
Մի հարց էլ ես տամ, իսկ վիրահատությունից հետո աստիգմատիզմը բուժվում է՞ և կա՞ ինչ-որ տարիքային սահմանափակում:
Հրաշքի ուժը միայն երևակայության ուժն է…
Լ.Ֆոյերբախ
Իսկ վիրահատություն անցած մարդու համար ծննդաբերելու կամ ծանրաձող բարձրացնելու հետ կապված ի՞նչ սահմանափակումներ կան:
Ձայնալար (09.10.2010)
Ձայնալար (09.10.2010)
Ժողովորդ ջան շատ լավ թեմա եք բացել, ես ունեմ կարճատեսություն ձախ -5.0 աջ -6.0 հլը էտի նորմալ ա , վերջին մի տարին սկսել ա մոտս մի հատ շատ անհետաքրքիր ու վատ բան ինչպես ախտորոշում են բժիշկները " ապակենման մարմնի պղտորումներ" նենց մի հատ հիմար պրոբլեմ ա ` աչ`իտ դեմով անընդհատ ինչ որ հիմար մարմիններ են լողում, քեզ թվումասկզբից ինչ որ ճանճ ա , հետո արդեն ջոկում ես որ էտի ճանճ չի. Ռուսերեն ու անգլերեն շատ սայթեր կան էս հիվանդությանը նվիրված բայց հայերեն ճիշտն ասած չի հանդիպել, վերջը կուզեյի իմանայի թե կան էլի մարդիկ սրանով տառապող եթե հա, գրեք զրուցենք տեսնենք ով ինչ ավել բան գիտի փոխանակենք:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ