դե եթե ազատամարտի ընթացքում կամավորների հավաքագրման գործին մասնակից ես եղել. էտ դեպքում կընդունեմ, որ ճիշտ ես .... ինչ վերաբերում է համաշխարհային պատմության փորձին... շատ ուրախ եմ քո համար, որ ուսումնասիրել ես համաշխարհային պատմության ընթացքում կամավորների հեգեբանությունը.... բայց դե եթե դժվար չի, մի երկու նյութ կտաս կարդանք????
չոլերի պահով մի քիչ զգույշ..... հասկանալու պահով էլ.... էտ ոնց եղավ, որ կողքի լակոտին սաստելու համար ավելի քիչ կամք ա պահանջվում??? միշտ էլ կասկած կա չէ, որ քեզ կարող ա վնաս տան... բայց դու քո մեջ ուժ գտնում ես, որ դրան սաստես.... այ սրա մասին ա խոսքը...
Վերջին խմբագրող՝ davidus: 16.11.2009, 11:23:
Ետ բոլորտ սպասում եք մեկը ասի ՈՉ, բռնեք վեհ գաղափարներով բմբլահան անեք: Հլը դուք ասեք, տեսնենք թե ինչու ԱՅՈ: Թե" էս պետությունը էնքան լավնա եղել, որ ամեն զոհված ազատամարտիկի ընտանիքին ապահովվելա:
Քամի (16.11.2009)
Ոչ մեկ չի պատրաստվում ինչ որ մեկին բմբլահան անի, առավել ևս վեհ գաղափարներով![]()
Շատ չի անեցել 90-ականներից, ո՞վ գնաց, գնացողին ի՞նչ արին, ոչ մի բան, ամիսներ շարունակ ամբողջ ընտանիքը ոչ մի բան չստացավ պետություն կոչվածից, մինչև հիմա դրա հետևանքները կա: իսկ նրանք որ լույսը չբացված փախան հայրենիքից հիմա եկել գլուխ են գովում, ապրում են ամենքն իր համար հանգիստ, իրանց ոչ մի բան չեղավ, ու հերթական անգամ կփախնեն ու էլի կգնան կռվելու նրանք որ ոչ մի բան չեն ստացել էս պետությունից, ու պետք չի ամեն ինչ բարդել պետության վրա: Ինչի՞ պիտի Ֆոտոնը քվեարկի ԱՅՈ, իսկ տղաները ՈՉ: Ինչի՞ պիտի չգնան, ո՞վ պիտի իրենց հողը պաշտպանի:
ոչ մեկն էլ չի պատրաստվում բմբլահան անի..... հետաքրքիր ա իմանալ ուղղակի թե ինչու ՈՉ???? զոհված ազատամարտիկի ընտանիքին չապահովվելը ընդամենը մի երկու ապուշ ու հաստավիզ չինովնիկների վարած քաղաքականության արդյունք ա....
էս հարցը խի ես տվել???? դե մոտավորապես նրա համար, որ հետո մարդիկ իրենց տանը նստեն ու ֆորումներում քաղաքական լուրջ ու հանգամանալից վերլուծություններ անեն...Հլը դուք ասեք, տեսնենք թե ինչու ԱՅՈ:![]()
Վերջին խմբագրող՝ davidus: 16.11.2009, 11:49:
Շինարար (16.11.2009)
Ժողովուրդ ջան չեք զգում, որ էս թեման ոչ ոքի չի հետաքրքրում, որովհոտև բոլորն ել կշտացել են կեղծ հայրենասիրությունից:
Նորմալ տղամարդը չի թողնի իր ընտանիքը բախտի քմահաճույքին ու գնա զոհվի: Եկեք համաձայնվեք, որ ընտանիքներով է պետութըունը ձևավորվում:
davidus դու տղա ես, թե աղջիկ:
davidus ուզում ես ասես, որ հիմա պատերազմ լինի դու գնալուես՞: Եթե իհարկե զորով չտանեն:
Շինարար (16.11.2009)
Եթե տենց կռվող տղա եք, հելեք հիմա կռիվ տվեք մարտի 1-ը իրականացնոզների հետ: Թե՞ ետ 10 զոհերը ձեր հայրենակիցները չեին:
Քամի (16.11.2009)
Եթե հող չկա, ի՞նչ նորմալ տղամարդու մասին կարա խոսք լինի, էլ ի՞նչ ընտանիք: Եթե չունենաք տարածք ապրելու համար էդ ընտանիքն օդի մե՞ջ են պահելու նորմալ տղամարդիկ:
Մի բան էլ հա հայրենասիրական կուտ կոչվածից բոլորն են կուշտ, պարզապես մի քիչ մտածեք, երբ խոսում եք հողի մասին, էդ հողը տենց կռիվներով են պահել ու մեզ տվել, իսկ մենք տեսեք ի՞նչ ենք անում:
Կամ էլ ի՞նչ կուտ, պիտի պարտադիր քեզ փոխհատուցում տան հա՞, որ գնաս հայրենիքիդ, հողիդ համար կռվես: Կներես, բայց ծիծաղելի պահանջ է
Ի՞նչ տարբերություն հայրենիքդ թե ընտանիքդ, եթե ընտանիքիդ մեկը բան ասի, բերանը կջարդես, բայց, եթե հողդ են մտնում, քանդում, ամեն ինչ ավիրում, ձենդ կտրում նստում ես, ես կարգին տղամարդ եմ, ընտանիքս չեմ թողնի գնամ կռիվ: Ոչ այնքան հարգելի պատճառ է, մի բան էլ ավել՝ ամոթ է:
Ո՞նցբա ի՞նչ անի, նստի տանը մինչև թուրքը գա իր տան մեջ սպանի՞:
Այ սենց էին նաև 15թվին հայերը մտածում, ուղղակի մի տարբերությամբ, որ էն ժամանակ դրացի էին թուրքի հետ ու չէին հավատում, որ իրենց կսպանեն իրենց տան մեջ: Դե հիմա էլ տեսել ենք էլի, էլ ի՞նչ եք ուզում, քանի անգամ պետքա նույն բանը անեն, որ խելքի գանք՞՞՞՞
Մեկ էլ մի բան եմ ուզում քեզ ասել Տերև ջան, ոչ մի ազատամարտիկ, որը իսկապես կռվելա իրա հայրենիքի պաշտպանության համար, երբեք սպասելիք չի ունենում կառավարությունից, պետական մարմիններից:Որովհետև նման արարք չեն անում շնորհակալական խոսք լսելու համար: Վերջերս եմ ծանոթացել մի ազատամարտիկի հետ՝ ապարանցի Պավլիկի. շատ բան պատմեց պատերազմից, վերջում լսողները ասեցին շնորհակալ ենք Ձեզանից, Ձեր գործից: Նա գիտե՞ս թեթև ժպտաց ու ասեց, որ իրենք այդ շնորհակալության համար չեն կռվել, որ կռվել են, որպեսզի ես ու դու հիմա կարողանանք հանգիստ իրար հետ ակումբում զրուցենք: Վերջում էլ ավելացրեց, որ կրկին կելնեն կռվելու թուրքի դեմ.... Երևի նա էլ Նորտոն ջան քո ասած 10% ասողների մեջա մտնում, որովհետև ես մի գրամ էլա չեմ կասկածում նրա ասածին![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ