User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը

    «Անկապ օրագրից» այս գրառումները դնում եմ այստեղ, ինձ թվում է՝ այս թեմայում էլ սրանք շատ տեղին են:
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Գորկու այգու մոտ մի շենք կա, որի բակում ժամանակին նկարահանվել է «Մեր Մանկության Տանգոն» ֆիլմը (որպես Գյումրեցի պաշտում եմ ֆիլմը, ամեն անգամ դիտելիս հուզվում եմ ), մտանք բակը, կիսավեր, ամայի, քարուքանդ, իսկ 25 տարի առաջ նույն աստիճանների վրայով վազել է Գալյա Նովենցը.... Տխուր էր մի խոսքով...
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր Մանկության Տանգոն

    Ինձ միշտ հետաքրքրել է, արդյո՞ք ոչ գյումրեցիները նույն ձևով են ընկալում այս ֆիլմը, ոնց որ գյումրեցիները:

    Օրինակ ես էդքան շատ ֆիլմից չեմ հուզվում (չնայած ֆիլմն էլ է բավականին հուզիչ), որքան նոստալգիայից, հին Գյումրիի նոստալգիայից, որը նույնիսկ չեմ էլ տեսել.... Ու ամեն անգամ ֆիլմը դիտելիս, երբ ծանոթ վայրեր եմ տեսնում, մանկությունս եմ հիշում...

    Օրինակ, երբ Գալյա Նովենցը երեխաների հետ այգու աստիճաններով ներքև է իջնում, հիշում եմ ինձ փոքրիկ երեխա՝ այդ նույն աստիճանների վրա վազվզելիս (իսկ էդ աստիճանները այլևս չկան, մեր «քաղաքապետը» դրանց վրա ռեստորան է կառուցել ) ու էլի լիքը դրա պես փոքրիկ մանկական հուշեր, թանկագին հուշեր...

    Գյումրիում շատ ֆիլմեր են նկարահանվել, բայց ոչ մեկը իմ մոտ նման նոստալգիա չի առաջացնում, ոնց որ «Մեր Մանկության Տանգոն» դիտելիս:

    Դե իսկ ֆիլմի հումորի մասին ավելի լավ է լռեմ...
    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մեր մանկության տանգոն» այնքան հայերեն ֆիլմ է, որ անկախ իր վայրից ու բարբառից՝ բոլոր հայերի սրտից է ելնում: Մենք մեր ընտանիքով ամեն անգամ, երբ այդ ֆիլմը ցուցադրում են, նորից ենք նայում, չնայած գիտենք, թե ինչ է լինելու, բայց սա այն ֆիլմը չի, որ վերջին սպասես… Հատկապես սիրում եմ զրույցները: Այսօր «Սպանված աղավնին» էի նայում, ու Նազելիի կերպարը հարցնում է Տիգրանի կերպարին. «Դու սիրու՞մ ես ինձ», բայց չէ՞ որ, եթե հարցներ «Դու ինձ սիրու՞մ ես» շատ ավելի կյանքից կլիներ, իսկ Տանգոյում նման թեթև հարցերի վրա իրենց կյանքը չեն էլ վատնում, ավելի կենսական խնդիրներ կան, ի վերջո կամոդի հարցը պետք է լուծել, լույսը պետք չի անտեղի վառել, հեռացած ամուսնուն պետք է խանդեցնել, ո՞րն ասեմ, գրականության մեջ «Աշնան արևը», կինոյում «Մեր մանկության տանգոն»՝ բովանդակությամբ այդքան տարբեր, բայց իրար հետ այդքան նույնական իրենց իրական լինելով: Շնորհակալություն Ռուֆուս ջան, որ հիշեցրեցիր մեր մանկության տանգոն
    Հ. Գ. Բոլորին խուրհուրդ եմ տալիս դիտել, թե չէ Հոլիվուդս գիտեր

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (06.06.2011), Kita (15.11.2009), Lady SDF (03.12.2009), Tig (06.06.2011), Yeghoyan (15.11.2009), Արէա (06.06.2011), Կաթիլ (08.12.2009), Ռուֆուս (16.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 10 լավագույն ֆիլմերը ըստ ակումբցիների
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Կինո
    Գրառումներ: 12
    Վերջինը: 17.06.2018, 00:33
  2. Արթուր Արիստակիսյանը և իր ֆիլմերը
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Կինո
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.10.2011, 15:02
  3. Տասնամյակի ամենասկանդալային ֆիլմերը
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 17
    Վերջինը: 25.10.2010, 17:45
  4. Ալբերտ Այլըր/Albert Ayler
    Հեղինակ՝ Katka, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.08.2010, 00:10
  5. Գրառումներ: 3
    Վերջինը: 02.11.2009, 21:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •