Այսօր հանրային հեռուստատեսությամբ ցուցադրում էին Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը: Ֆիլմի պրեմիերան ես հարգելի պատճառներով բաց էի թողել, ֆիլմը նայելուց հետո նայեցի ակումբում, այս մասին թեմա չկար, թեմա չկար նաև Ալբերտ Մկրտչյանի մասին: Ինչ-ինչ էժանագին ֆիլմեր արժանանում են միանգամից մի քանի թեմաներում քննարկումների, իսկ ահա իսկական կինոն լռության է մատնվել, վերջերս Ակումբի թեմաներից մեկում ես և Ռուֆուսը մեր մտքերով կիսվեցինք «Մեր մանկության տանգոն» ֆիլմի մասին, մենք որ այդպիսի կինո ենք ունեցել, այսօր ոգևորվում ենք ամեն ստից ֆիլմով, ես էլ եմ մտնում այդ մենքի մեջ, և ահա այսօր ես տեսա, որ այսօր էլ մենք ունենք իսկական կինո, մնայուն կինո, լավ կինո: Չգիտեմ, հուզվեցի, զգացի, ապրեցի, հավատացի… Ինձ համար բոլորովին անծանոթ դերասաններ էին, բայց ինչպես էին խաղում, չէին էլ խաղում, ապրում էին… Էլի եմ ուզում նայեմ… Էլի եմ ուզում, որ Ալբերտ Մկրտչյանը կինո նկարի… Այս վերջին նախադասությունը, խնդրում եմ, կարդացեք մի քանի անգամ՝ շեշտը ամեն անգամ դնելով տարբեր բառերի վրա…
Էջանիշներ