User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը

    Այսօր հանրային հեռուստատեսությամբ ցուցադրում էին Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը: Ֆիլմի պրեմիերան ես հարգելի պատճառներով բաց էի թողել, ֆիլմը նայելուց հետո նայեցի ակումբում, այս մասին թեմա չկար, թեմա չկար նաև Ալբերտ Մկրտչյանի մասին: Ինչ-ինչ էժանագին ֆիլմեր արժանանում են միանգամից մի քանի թեմաներում քննարկումների, իսկ ահա իսկական կինոն լռության է մատնվել, վերջերս Ակումբի թեմաներից մեկում ես և Ռուֆուսը մեր մտքերով կիսվեցինք «Մեր մանկության տանգոն» ֆիլմի մասին, մենք որ այդպիսի կինո ենք ունեցել, այսօր ոգևորվում ենք ամեն ստից ֆիլմով, ես էլ եմ մտնում այդ մենքի մեջ, և ահա այսօր ես տեսա, որ այսօր էլ մենք ունենք իսկական կինո, մնայուն կինո, լավ կինո: Չգիտեմ, հուզվեցի, զգացի, ապրեցի, հավատացի… Ինձ համար բոլորովին անծանոթ դերասաններ էին, բայց ինչպես էին խաղում, չէին էլ խաղում, ապրում էին… Էլի եմ ուզում նայեմ… Էլի եմ ուզում, որ Ալբերտ Մկրտչյանը կինո նկարի… Այս վերջին նախադասությունը, խնդրում եմ, կարդացեք մի քանի անգամ՝ շեշտը ամեն անգամ դնելով տարբեր բառերի վրա…

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (06.06.2011), Kita (15.11.2009), ministr (02.12.2009), Tig (06.06.2011), Yeghoyan (15.11.2009), Ամպ (07.06.2011), Արէա (06.06.2011), Լուսաբեր (15.11.2009), Կաթիլ (08.12.2009), Ռուֆուս (08.12.2009)

  3. #2
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր հանրային հեռուստատեսությամբ ցուցադրում էին Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը: Ֆիլմի պրեմիերան ես հարգելի պատճառներով բաց էի թողել, ֆիլմը նայելուց հետո նայեցի ակումբում, այս մասին թեմա չկար, թեմա չկար նաև Ալբերտ Մկրտչյանի մասին: Ինչ-ինչ էժանագին ֆիլմեր արժանանում են միանգամից մի քանի թեմաներում քննարկումների, իսկ ահա իսկական կինոն լռության է մատնվել, վերջերս Ակումբի թեմաներից մեկում ես և Ռուֆուսը մեր մտքերով կիսվեցինք «Մեր մանկության տանգոն» ֆիլմի մասին, մենք որ այդպիսի կինո ենք ունեցել, այսօր ոգևորվում ենք ամեն ստից ֆիլմով, ես էլ եմ մտնում այդ մենքի մեջ, և ահա այսօր ես տեսա, որ այսօր էլ մենք ունենք իսկական կինո, մնայուն կինո, լավ կինո: Չգիտեմ, հուզվեցի, զգացի, ապրեցի, հավատացի… Ինձ համար բոլորովին անծանոթ դերասաններ էին, բայց ինչպես էին խաղում, չէին էլ խաղում, ապրում էին… Էլի եմ ուզում նայեմ… Էլի եմ ուզում, որ Ալբերտ Մկրտչյանը կինո նկարի… Այս վերջին նախադասությունը, խնդրում եմ, կարդացեք մի քանի անգամ՝ շեշտը ամեն անգամ դնելով տարբեր բառերի վրա…
    Ես պրեմիերային կայի, չնայած ցավալի է, որ եթե ես ինքս ծանոթ չլինեի որոշակի դերասաներին, ապա չէի էլ իմանա նույնիսկ:
    Շատ անսպասելի տպավորված մնացի, ոչ թե սպասում էի, որ վատն է լինելու, այլ ուղղակի չէի մտածում, որ էտ աստիճան կազդի, այդ աստիճան զգալ կտա:
    Իմիջայլոց դերասանները լավ էլ հայտնի են, ուղղակի ոչ մեր իրականությունում, չնայած Գուժը հիմա սերիալում է խաղում, իսկ Անահիտ Քոչարյանը նույնպես պակաս հայտնի չէ, վերջերս էլ Մկրտչյանի թատրոնում մի նոր պրեմիարիայի գլխավոր դերասանուհին էր:
    Վերջին խմբագրող՝ Kita: 15.11.2009, 03:35:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (06.06.2011), Շինարար (15.11.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը

    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուժը հիմա սերիալում է խաղում, իսկ Անահիտ Քոչարյանը նույնպես պակաս հայտնի չէ, վերջերս էլ Մկրտչյանի թատրոնում մի նոր պրեմիարիայի գլխավոր դերասանուհին էր:
    Գուժ Մանուկյանին բնականաբար գիտեի, համենեյն դեպս այս դերասանները այսօր մեր եթերից, ամսագրերի շապիկներին փայլող աստղերը չեն, ցավոք: Ու իհարկե շատ բան նրանց խաղում կախված է հենց ռեժիսորից, Ալբերտ Մկրտչյանի ձեռքին կարո՞ղ են վատ խաղալ, հիշում եմ, որ երբ նա վերանորոգում էր թատրոնը, շինարարները բողոքում էին նրա «քթի մազ խասյաթից», իսկական ռեժիսորը պետք է «քթի մազ» լինի, թեկուզ առօրյայում մի քիչ էլ ազդի այդ բնավորությամբ շրջապատի մարդկանց նյարդերին

  6. #4
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը

    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուժ Մանուկյանին բնականաբար գիտեի, համենեյն դեպս այս դերասանները այսօր մեր եթերից, ամսագրերի շապիկներին փայլող աստղերը չեն, ցավոք: Ու իհարկե շատ բան նրանց խաղում կախված է հենց ռեժիսորից, Ալբերտ Մկրտչյանի ձեռքին կարո՞ղ են վատ խաղալ, հիշում եմ, որ երբ նա վերանորոգում էր թատրոնը, շինարարները բողոքում էին նրա «քթի մազ խասյաթից», իսկական ռեժիսորը պետք է «քթի մազ» լինի, թեկուզ առօրյայում մի քիչ էլ ազդի այդ բնավորությամբ շրջապատի մարդկանց նյարդերին
    Ճիշտն ասած ինչքան իրա հետ շփվել եմ, քթիմազություն չեմ նկատել Բայց հաստատ իրանից շատ բան էր կախված, քանի որ դերասանական կազմը հատ-հատ ինքն էր ընտրել
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  7. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը

    «Անկապ օրագրից» այս գրառումները դնում եմ այստեղ, ինձ թվում է՝ այս թեմայում էլ սրանք շատ տեղին են:
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Գորկու այգու մոտ մի շենք կա, որի բակում ժամանակին նկարահանվել է «Մեր Մանկության Տանգոն» ֆիլմը (որպես Գյումրեցի պաշտում եմ ֆիլմը, ամեն անգամ դիտելիս հուզվում եմ ), մտանք բակը, կիսավեր, ամայի, քարուքանդ, իսկ 25 տարի առաջ նույն աստիճանների վրայով վազել է Գալյա Նովենցը.... Տխուր էր մի խոսքով...
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր Մանկության Տանգոն

    Ինձ միշտ հետաքրքրել է, արդյո՞ք ոչ գյումրեցիները նույն ձևով են ընկալում այս ֆիլմը, ոնց որ գյումրեցիները:

    Օրինակ ես էդքան շատ ֆիլմից չեմ հուզվում (չնայած ֆիլմն էլ է բավականին հուզիչ), որքան նոստալգիայից, հին Գյումրիի նոստալգիայից, որը նույնիսկ չեմ էլ տեսել.... Ու ամեն անգամ ֆիլմը դիտելիս, երբ ծանոթ վայրեր եմ տեսնում, մանկությունս եմ հիշում...

    Օրինակ, երբ Գալյա Նովենցը երեխաների հետ այգու աստիճաններով ներքև է իջնում, հիշում եմ ինձ փոքրիկ երեխա՝ այդ նույն աստիճանների վրա վազվզելիս (իսկ էդ աստիճանները այլևս չկան, մեր «քաղաքապետը» դրանց վրա ռեստորան է կառուցել ) ու էլի լիքը դրա պես փոքրիկ մանկական հուշեր, թանկագին հուշեր...

    Գյումրիում շատ ֆիլմեր են նկարահանվել, բայց ոչ մեկը իմ մոտ նման նոստալգիա չի առաջացնում, ոնց որ «Մեր Մանկության Տանգոն» դիտելիս:

    Դե իսկ ֆիլմի հումորի մասին ավելի լավ է լռեմ...
    Մեջբերում Վանաձորցի-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մեր մանկության տանգոն» այնքան հայերեն ֆիլմ է, որ անկախ իր վայրից ու բարբառից՝ բոլոր հայերի սրտից է ելնում: Մենք մեր ընտանիքով ամեն անգամ, երբ այդ ֆիլմը ցուցադրում են, նորից ենք նայում, չնայած գիտենք, թե ինչ է լինելու, բայց սա այն ֆիլմը չի, որ վերջին սպասես… Հատկապես սիրում եմ զրույցները: Այսօր «Սպանված աղավնին» էի նայում, ու Նազելիի կերպարը հարցնում է Տիգրանի կերպարին. «Դու սիրու՞մ ես ինձ», բայց չէ՞ որ, եթե հարցներ «Դու ինձ սիրու՞մ ես» շատ ավելի կյանքից կլիներ, իսկ Տանգոյում նման թեթև հարցերի վրա իրենց կյանքը չեն էլ վատնում, ավելի կենսական խնդիրներ կան, ի վերջո կամոդի հարցը պետք է լուծել, լույսը պետք չի անտեղի վառել, հեռացած ամուսնուն պետք է խանդեցնել, ո՞րն ասեմ, գրականության մեջ «Աշնան արևը», կինոյում «Մեր մանկության տանգոն»՝ բովանդակությամբ այդքան տարբեր, բայց իրար հետ այդքան նույնական իրենց իրական լինելով: Շնորհակալություն Ռուֆուս ջան, որ հիշեցրեցիր մեր մանկության տանգոն
    Հ. Գ. Բոլորին խուրհուրդ եմ տալիս դիտել, թե չէ Հոլիվուդս գիտեր

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (06.06.2011), Kita (15.11.2009), Lady SDF (03.12.2009), Tig (06.06.2011), Yeghoyan (15.11.2009), Արէա (06.06.2011), Կաթիլ (08.12.2009), Ռուֆուս (16.11.2009)

  9. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը

    Մի քանի ժամանակ առաջ, երբ բացում էի այս թեման, ով կմտածեր, թե այսօր զրուցելու եմ Ալբերտ Մկրտչյանի հետ, հասարակ մի մարդ, ասես քո հարևանը կամ հորեղբայրը լինի, որի հետ խոսելիս հազիվ ես վերահսկում քեզ, որ միամտաբար դու-ի չանցնես, իսկական ինչպես իր ֆիլմերը, իսկ այսօր իր բեմադրությամբ նայել եմ «Ֆիլոմենա Մորտուրանո» պիեսը…
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 02.12.2009, 23:06:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (08.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 10 լավագույն ֆիլմերը ըստ ակումբցիների
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Կինո
    Գրառումներ: 12
    Վերջինը: 17.06.2018, 00:33
  2. Արթուր Արիստակիսյանը և իր ֆիլմերը
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Կինո
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.10.2011, 15:02
  3. Տասնամյակի ամենասկանդալային ֆիլմերը
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 17
    Վերջինը: 25.10.2010, 17:45
  4. Ալբերտ Այլըր/Albert Ayler
    Հեղինակ՝ Katka, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.08.2010, 00:10
  5. Գրառումներ: 3
    Վերջինը: 02.11.2009, 21:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •