մարզի
առանձին պետություն
հատուկ կարգավիճակով վարչական միավոր
davidus (16.11.2009)
բայց ինչ հեշտ եք ասում մայրաքաղաքը տեղափոխենք...... մայրաքաղաքը պետք է կենտրոնական դիրք ունենա պետության մեջ... Երևանը այդ տեսակետից շատ ավելի հասանելի է, քան Ստեփանակերտը.... ՀԻՄԱ Ստեփանակերտ հասնելու ընդամենը 1 ճանապարհ կա...... ու այս հանգամանքմ մենակ հերիք է..... ու հետո էլ դրա իմաստը որը կլինի??? մի 2 հատ մաքուր փողոցի համար մայրաքաղաք են տեղափոխում???
ես խիստ կասկածում եմ, որ Ստեփանակերտը մայրաքաղաք դարձնելու դեպքում հայերի մտքով չի անցնի այն նաև վարչական կերտրոն դարձնել.... ու գնաաաաց..... միլիոնավոր դոլարներ նոր վարչական շենքերի կառուցման համար....... մենք մեր գլխին գլխացավանք են սարքում...
իսկ միանալու դեպքում միանում է որպես մարզ.. Արցախն էլ բաժանում ենք 2 վարչական միավորի /մարզի/.... մեկում կենտրոն կլինի Ստեփանակերտը, մյուսում Մարտակերտը /չնայած Մարտակերտի տեղադրությունը սահմանի նկատմամբ հեչ լավը չի/...
Շինարար (16.11.2009)
Իմ կարծիքով մայրաքաղաքը Երևանից տեղափոխելը ճիշտ կլինի: Համ Երևանը մի քիչ կթեթևանա, համ էլ որտեղ որ տեղափոխենք, այդ քաղաքը կզարգանա: Իհարկե Ստեփանակերտ տանելը նպատակահարմար չէ, բայց օրինակ Կոտայքի մարզի մի հանգիստ քաղաք տանելը լավ կլիներ` ասենք Բյուրեղավան կամ Չարենցավան: Չնայած սա հիմիկվա խոսակցություն չի ու չարժե սրա վրա կենտրոնանալ:
Արցախը երկու մարզի բաժանելու տարբերակը իմ մտքով էլ էր անցել, բայց կարծում եմ սա խիստ արհեստական բան կլինի, ընդամենը տարածքը փոքրացնելու նպատակով: Իմ կարծիքով բուն Արցախը` նախկին ԼՂԻՄ տարածքը պտի մնա միասնական, բայց ազատագրված տարածքների որոշ մասը կարելի է առանձնացնել միացնել ՀՀ հարավային մարզերին: Օրինակ` Քարվաճառի շրջանը կարելի է միացնել Վայոց Ձորին:իսկ միանալու դեպքում միանում է որպես մարզ.. Արցախն էլ բաժանում ենք 2 վարչական միավորի /մարզի/.... մեկում կենտրոն կլինի Ստեփանակերտը, մյուսում Մարտակերտը /չնայած Մարտակերտի տեղադրությունը սահմանի նկատմամբ հեչ լավը չի/...
![]()
Արիացի ջան, ոչ մի արհեստական բան էլ չկա... ավելին, մենք նույնիսկ ուզում ենք "մարզ" էս արատավոր երևույթը/այսօրվա պատկերացմամբ/ վերացնենք ու նորմալ միջհամայնքային միավորումներ ստեղծենք..... ԼՂԻՄ-ի ժամանակ 6 շրջան չի եղել` Շահումյանի, Ստեփանակերտի, Մարտակերտի, Շուշիի, Մարտունու և Հադրութի...???????ընտիր վարչատարածքային բաժանում է, չնայածՄարտակերտի շրջանն ա մի քիչ մեծ... ուղղակի այնտեղ չեմ եղել, տեղանքը չգիտեմ, դրա համար չեմ կարող ասել... կարող ա և արդարացված ա....
ինչից պիտի թեթևանա Արիացի ջան... ոնց էլ լինի, մեկա միլիոնից ավել-անոց // քաղաք ա լինելու.... հանրապետույթան դրամական հոսքերի 70 տոկոսն էլ ստեղ ա...... եսիմ... մի քիչ չեմ պատկերացնում...
Վերջին խմբագրող՝ davidus: 16.11.2009, 11:37:
Դե սովետի ժամանակ ՀՀ-ու էլ մարզեր չեն եղել, այլ միայն եղել են շրջաններ: Հետևաբար, եթե Արցախը բերենք հին շրջանների, ապա պետք ա ՀՀ մարզերն էլ վերացնել ու վերականգնել շրջանները: Բայց դա արդեն լիքը քաշքշուքների բուն ա:
Չնայած Արցախի միացումը ՀՀ-ին հենց նենց հեշտ բան չի ու քաշքշուքներ ու նորամուծություններ կլինեն: Ու դա բնական է: Ընդհանրապես, Արցախի միացումը ՀՀ-ին շատ կարևոր իրողություն պիտի լինի: Դրանով կարելի է նույնիսկ ստեղծել նոր` Հայաստանի 4-րդ Հանրապետություն ու փակել 3-րդ հանրապետության էջը, իր բոլոր արատներով ու թերություններով:
արի չհամաձայնվեմ... անպայման չի մեզ մոտ էլ հետ բերենք, չնայած ասեմ, որ բավականին արդարացված մոդել էր 36 շրջանների կիրառումը...... Աստված տա, էս միջհամայնքային միավորումների հարցը կարողանանք լուծենք, կտեսնես ոնց ա ՄԻԱՆԳԱՄԻՑ համայնքների վիճակը լավանալու... մնում ա պաՆԳամավորները ու երկրի ղեկավարը քաղաքական կամք դրսևորեն, որ սկսենքգործընթացը.... եթե հետաքրքիր ա, կարող եմ ավելի շատ ինֆորմացիա տալ, կարդաս....
Արիացի (16.11.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ