Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
Նախ ոչ մեկ չի ասել, որ ԼՂՀ-ի բնակչության 90 տոկոսը ուզբեկա, այսինքն այստեղ դա չէ խնդիրը, այլ այս հայերով բնակեցված երկու տարածաշրջանների միջև այնպիսի փոխհարաբերության ստեղծում, վերջինս ենթադրում է նաև վարչական բաժանման խնդիրը, որպեսզի Արցախը չվերածվի սովորական հայկական մարզի այսքան տարների պայքարից և վեջի վերջո 20 տարի փաստացի անկախացումից հետո: Հայաստանի միավորումը իմ կարծիքով պետք է կատարվի ճիշտ, հետագայում հնարավոր սխալներից խուսափելու համար: Եվ իմ միտքը այստեղ այն է, որ հայաստանի և արցախի հայեր եկեք նստենք մտածենք թե այժմյա գեոքաղաքական արտաքին , ինչպես նաև մեր ներքին փոխհարաբերությունների առկա վիճակից ելնելով ինչպես կարգավորել, որպեսզի այս խառնաշփոթից հնարավորինս շահած դուրս գանք, իսկ տարբերակներից մեկը վարչական հստակ բաժանումն է, հատուկ կարգավիճակի ձևով: Այս հարցը իր հետ լուծում է ոչ միայն տարածքային խնդիրները այլև մի շարք բարդ սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք Հայաստանի և ԼՂՀ համար ունեն կենսական նշանակություն:
Հիմա քո առաջարկը ո՞րն է չեմ հասկանում: Պարզից էլ պարզ է որ միասնական Հայաստանը լավագույն տարբերակն է: Երկու անկախ պետությունը պահելը ավելի դժվար է, թե քաղաքակապես, թե տնտեսապես և թե բարոյապես: Դրանով հեշտանում են միմյանց միջև հարաբերությունները, զերծ ենք մնում հազար տեսակ ձևական միջպետական պայմանագրերից ու այլ ձևականություններից: Ու ես ամեն ինչը թողնել, ընկնել նրա հետևից, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում մի ձեն ավել կունենանք, կարծում եմ ճիշտ չի: Հիմա դու ի՞նչ այլ առավելություն ես տեսնում նրա մեջ, որ երկու անկախ պետություն ունենանք: