Երևանն էլ կարող է անել, բայց հենց էստեղ էլ աբսուրդն է էլի. ի՞նչ է նշանակում հատուկ ստատուս: Կամ ասենք՝ ի՞նչ է նշանակում Զանգեզուրը մայր Հայաստանից անկախ: Զանգեզուրը, Երևանը, Շիրակը... բոլորը իրար հետ են կազմում մայր Հայաստանը: Առանձին-առանձին Հայաստան չեն: Միայն մեկ Հայաստան կարող է լինել՝ պաշտոնապես: Դա է ասածս:
Ոչ էլ ասել ենք, որ չուվաշներ են մնացած 10 տոկոսը: Ասածս չես ուզում հասկանաս:
Պատկերացրու էսպես. Արցախը միացավ Հայաստանին՝ հատուկ կարգավիճակով, ասենք՝ ինքնավար մարզի: Ես՝ ապարանցի Վաչիկս ասում եմ՝ բայց ինչու՞Ինչու՞ պետք է Արցախը հատուկ ստատուսով լինի, Ապարանը չլինի
Մենք էլ առաջին հանրապետության ժամանակ ենք կռվել ու պահել Հայաստանը: Կամ կարող ա՞ Արցախի համար ապարանցին չի կռվել, կամ եթե ԼՂՀ-ի հայերը ՀՀ անձնագրերով են, ՀՀ քաղաքացիներ են, ինչու՞ պետք է ուրիշ ստատուս ունենան... նման բազմապիսի հարցեր ու մոտեցումներ: Մեր կառավարման մոդելը, ֆինանսական համակարգը... այնքան մոտ են, կամ ավելի ճիշտ՝ նույնն են, որ կարիք էլ չկա ինչ-որ բան փոխելու, փոխելու կարիք ունենալու է միայն ՀՀ քաղաքական քարտեզը:
Էջանիշներ