Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչու է փոքր, փոքր չենք: Ես հայ ազգ ասելով ի նկատի ունեմ նաև մեր սփյուռքը մի քանի միլիոնանոց: Եվ խնդրում եմ հասկանաք որ կոնֆեդերացիան դա ֆեդերացիան չի: Եվ վերջի վերջո ֆեդերացիան ինչ վատ բանա որ?
Ընդհանրապես ամեն ազգ պիտի մի պետություն ունենա, անկախ նրանից թե ինչքան մեծ ա էդ ազգը: Երբ որ մի ազգը բաժանում են մի քանի արհեստական պետությունների, դրանով պառակտում են մտցնում ու ինչ-որ առումով մրցակցություն են ստեղծում ու դա շատ կարճ ժամանակում բերում է ազգի պառակտման:
Իսկ ֆեդերացիան մեր համար ոչ թե վատ է այլ ուղղակի մեր համար արհեստական է ֆեդերացիա ունենալը: Ֆեդերացիա թող լինի Ռուսաստանը, որը իր ներսում ապրող տարբեր ազգերի ավտոնոմիա է տալիս ու պահում իր տիրապետության տակ: Իսկ մենք էդ խնդիրը չունենք: ՀՀ-ն ու Արցախը միասին կազմված են գերազանցապես հայերից` մոտ 98%: Ու ստեղ դնել ու ֆեդերացիա սարքել առնվազն անմտություն է: